Երվանդունիներ

Թագավորությունը կրում է իր հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունը: Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ք.ա. 681 թվականին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ Սարասարը և Ադրամելեքը սպանում են իրենց հորը և փախչում Հայաստան։ Ենթադրվում է, որ նրանք հիմնադրել են այս հարստությունը։ […]