Ֆիզիկա: Ի՞նչ է ֆիզիկան: Ֆիզիկան մեր կյանքում

Հաճախ, երբ իմանում ենք, որ ըստ դասացուցակի հաջորդ առարկան ֆիզիկան է մի այնպիսի հոգոց ենք հանում…

Իրականում ֆիզիկան նույնն է ինչ կանայք: Այն հասկանալու համար պետք է միայն հետաքրքրվել և վերջ: Ֆիզիկայի միջոցով մենք կարող ենք մի շարք երևույթներ բացատրել, բայց մի պահ եկեք պատկերացնենք, որ ֆիզիկան գոյություն չունի: Իրականում առանց ֆիզիկայի մեր կյանքը լի կլիներ հրաշքներով: Պատկերացրեք՝ մենք գիտենք, որ Երկիրը կլոր է, պտտվում է իր առանցքի և Արեգակի շուրջը: Բայց մեզ հրաշք կթվար չէ՞, ինչու՞ չենք ընկնում, ախր Երկիրը պտտվում է:

Հազարավոր տարիներ առաջ մարդը սկսել է ծանոթանալ ֆիզիկայի օրենքներին: Այդ ժամանակ մարդն ապրել է խիտ անտառներում, գիշատիչ գազանների սպառնալիքի տակ: Այդ ժամանակ նա օգտագործել է ձեռքի տակ ընկած ամեն ինչ: Հիմնականում քարն է ձեռքն ընկել: Իսկ ի՞նչ կապ ունի դա ֆիզիկայի հետ: Այն՝, որ մարդը միանգամից հասկացել է, որ օրինակ վագրի վրա քար նետելու համար, այն նախ և առաջ պետք է վեր բարձրացնել: Ահա և ծանրության ուժը:Հետո պետք է նետել: Ծանրը տեղ չի հասնի, թեթևն էլ վագրին ոչ մի վնաս չի տա: Եվ ի՞նչ ուժով պետք է նետել, և ի՞նչ հեռավորությամբ:

Հիմա, քանի որ այս հարցերի պատասխանը գիտենք, դա նշանակում է, որ նաև ֆիզիկա գիտենք: Պետք չէ մտածել, որ ֆիզիկան անհասկանալի առարկա է: Ինքս էլ ֆիզիկա չեմ սիրում, բայց, կարող եմ անվերջ ասել, թե որքան անհրաժեշտ է…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s