Հայոց լեզվի ֆլեշմոբ

1.Ակնկոր, ակունք, ակնառու, ակնդետ, ակնթարթ, ակնապիշ, ակնոց բառերից ո՞րը «չի տեսնում»: (ակունք)

2. Տառախառնուկից ստացի՛ր բառեր՝ ուղիղ ձևերով:

լկմակ, ալսյ, ղաաեկն, կորա, տսրի, րրակե, քերե, ցակոպ, կեղնի, չինչո, նլմառչ

մկկալ, սայլ, եղանակ, որակ, սիրտ, երկար, երեք, կապոց, եղնիկ, ոչինչ, մռնչալ

3. Նշենի, նշելի, նշում, նշույլ, նշույթ, նշուտ, նշավակ, նշանակ, նշակաթ, նշահամ, նշաձող, նշաձև, նշայուղ, նշատերև, նշագեղ, նշագիծ, գետնանուշ, մեղրանուշ, քաղցրանուշ. բերված բառերից քանի՞սը նուշ բառի հետ «չի առնչվում»:

ա ) 9 բ) 10 գ) 11 դ) 12 ե) 13

4.Քանի՞ տեսակ հոդ կա «Գիրքդ կտաս Արամին, նրանը վերջերս կորել է» նախադասության մեջ:

3 տեսակ՝ ստացական, որոշյալ, ցուցական):

5.Դո՛ւրս գրիր արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև, նշի՛ր դրանց արևելահայ տարբերակները:

Վանականին քերթվածն է աս, պարզ, և սակայն ամբողջական հոգեբանությամբ մը, միստիկականության ցավագին վեպ մը, ուր կտեսնենք սիրով լեցված էակ մը՝ աստուծո տարփանքովը վառված, որ անոր մեծությունը կերգե: (Քերթված-բանաստեղծություն, աս- սա, հոգեբանությամբ մը- հոգեբանությունով, հոգեբանությամբ, վեպ մը – մի վեպ, էակ մը –մի էակ, լեցված- լցված, անոր- նրա, կերգե – կերգի)

6. Գրաբարից աշխարհաբարով թարգմանի՛ր տրված նախադասությունները՝

«Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի, տանին զհիվանդն ի դուռն եկեղեցոյն »:

Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։

Ուրբաթ օրը կամ չորեքշաբթի հիվանդին տանում են եկեղեցու դուռը:

Սիրո մեջ երկյուղ չկա, գոյություն չունի, կատարյալ սերը մերժում է երկյուղը:

7.Տրված բառերից մեկն ունի միայն մեկ գրաշրջում (նույն տառերից կազմված բառ), չորսը՝ երկուական:

Ո՞րն է մեկ գրաշրջում ունեցող բառը։

ա ) կթան բ) վազելին գ) դատաքննություն դ) մկրատ ե) պաս

Կթան-թանկ, կանթ

վազելին-նվազելի, լեզվանի

դատաքննություն-քննադատություն, տնաքանդություն

պաս-սպա,ասպ

մկրատ-մտրակ

8. Երբ որ տեսնում ես՝ Նրան չես տեսնում: Երբ որ չես տեսնում՝ Տեսնում ես նրան: (ժողովրդական հանելուկ)

ա )երազ բ) ակնոց գ) մութ դ) հայելի ե) ստվեր

9. Ո՞ր խմբի անվանումն է սխալ նշված։

ա) որսաշներ – ասպականի բ) նավեր – տորմիղ գ) այծեր – ջոկ դ) աստղեր – բույլ

ե) աղվեսներ – ճահուկ

10. Եթե պատգամավորություն բառից հանենք որմը, ապա մեխը, այնուհետև անտեսենք թվականը և դերանունը, մնացած տառերով ո՞ր բառը կկազմենք:

ա) ավյուն բ) մութ գ) նյութ դ) արյուն ե) ուրույն

11. Արարատի երկնամուխ գագաթը պատված էր ձյունի պես ճերմակ մեգով: Դաշտի անդորր մակերևույթը տարուբերվում էր հիասքանչ ալեկոծությամբ: Պատասխանի տարբերակներից որի՞ «ընկերոջը» չես հանդիպի բերված հատվածում:

ա) երկնասույզ բ) անվրդով գ) ալեբախում դ) ծածանվել ե) խորամուխ

12. Հակիրճ շարադրի՛ր մտքերդ Հայաստանի բնության պահպանության մասին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s