Պապ թագավոր: Հայոց ամենաերիտասարդ արքան

Պապը մեր պատմության ամենաերիտասարդ, սակայն նաև ամենաինքնատիպ միապետներից է: Նա թագավոր հռչակվեց ընդամենը 16 տարեկան հասակում, ընդ որում, սակավաթիվ այդ տարիների կեսը նա անց էր կացրել պատերազմների ականատես կա մասնակից լինելով…

363 թ. մղվում էր հերթական պարսկա-հռոմեական պատերազմը: Հայոց արքա Արշակ Բ-ն դաշնակցում էր Հռոմի Հուլիանոս կայսեր հետ: Վերջինս զգալի հաջողությունների հետ էր հասել, ուհննեցել տարածքաային նվաճումներ: Սակայն ճակատագիրը ծանր անակնկալ էր պատրաստել և՛ Հռոմի, և՛ նրա դաշնակից Մեծ Հայքի համար: Հուլիանոս կայսրը զոհվեց 363թ. հունիսի 26-ին իսկ նրան հաջորդած Հովիանոս կայսրը Շապուհ Բ-ի հետ նքեց խայտառակ մի պայմանագիր, որով ոճ միայն վերադարձրեց Հուլիանոս կայսեր նվաճած տարածքները, այլև պարտավորվեց չաջակցել Մեծ Հայքին: Այդ պայմանագիրը հենց հռոմեական պատմագրության մեջ ստացավ <<ամոթալի>> որակումը:

Դրան հաջորդեց Մեծ Հայքի դեմ Շապուհ Բ-ի քառամյա պատերազմը, որի ժամանակ պարսիկների կողմ անցան Արշակ Բ-ից դժգոհ նախարարները, որոնց գլուխ կանգնած էին Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը: Պատերազմն ավարտվեց Արշակ Բ-ի ր սպարապետ Վասակ Մամիկոնյանի կալանավորմամբ և սպանությամբ:

Արշակ Բ-ի ձերբակալումից հետո Շապուհ Բ-ն նոր զորք ուղարկեց Հայաստան: Փառանձեմ թագուհին և թագաժառանգ Պապն ամրացան Արտագերես ամրոցում: Հայերին հաջողվում է պարտության մատնել պարսկական բանակը: Օգտվելով հարմար հնարավորությունից Փառանձեմ թագուհին Պապին ուղարկում է Հռոմի Վաղես կայսեր մոտ՝ խնդրելով նրան օգնել և Պապին ճանաչել Մեծ Հայքի արքա:

Կաշկանդված լինելով Եվրոպայում մղվող պատերազմական գործողություններով՝ Վաղեսը չի կարողանում անմիջապես զորք ուղարկել Հայաստան: Մինչդեռ Շապուհն անմիջապես հզոր բանակ է մտցնում Հայաստան: Արտագերսում փակված Հայոց թագուհուն և նրան հավատարիմ ուժերին մեծ վտանգ էր սպառնում: Ամրոցում համաճարակ է սկսվում, որը ոչնչացնում է պաշտպանության մասնակիցներին: Պարսիկները գրավում են ամրոցը և գերի են վերցնում Փառանձեմ թագուհուն, վերջինիս մահապատժի են ենթարկում: Այս ամենին հետևում է Մեծ Հայքի թագավորության խոշոր քաղաքների և այլ նակավայրերի ավերումը, որոնց հարյուր հազարավոր բնակիչները գերեվարվեցին Պարսկաստան:

Պատանի արքայազն Պապը կանգնած էր դժվար ընտրության առաջ: Վաղեսը չէր կարողանում օգնական ուժեր տրամադրել, մինչդեռ պարսիկները ավերում էին Հայաստանը: Եվ Պապը որոշում է բանակցել Շապուհ Բ-ի հետ: Սակայն դրա կարիքը չեղավ, քանի որ Վաղես կայսրը 370 թ. օգնական զորքեր ուղարկեց Պապին: Պայքարի գագաթնակետը դարձավ 371 թվականին Նպատ լեռան մոտ գտնվող Ձիրավի դաշտում մղված ճակատամարտը, որում հայ-հռոմեական միացյալ բանակը պարտության մատնեց պարրսկական զորքին: Շապուհ Բ-ն ստիպված եղավ ճանաչել Պապին որպես Հայոց արքա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s