5 հանճարներ

Ես ցանկանում եմ ձեզ պատմել 5 հանճարների մասին: Միգուցե նրանցից ոմանք հանճարներ են նաև ձեզ համար:

Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի պատմության մեջ ամնենաերիտասարդ նախագահն է համարվում: Նա իմ ամենասիրելի քաղաքական գործիչն է: Ինքն էլ հանճար է իր ոլորտում:

Ես որպես գրքասեր անձնավորություն չէի կարող անտարբեր անցնել նրա հրատարակած գրքի կողքով: Այն կոչվում է <<Հեղափոխություն>>: Գրքում նա գրում է իր քաղաքական հայացքների մասին: Մակրոնը բավականին դիպուկ նկարագրել է մեր մոլորակի այժմյան կարգավիճակը գլուխներից մեկում: Գիրքն ավելի շատ Ֆրանսիայի մասին է, բայց կան հանճարեղ մտքեր նաև մեր մասին:

Վիլիամ Շեքսպիր

Բոլորիս ծանոթ մարդ է: Գրել է <<Համլետ>>-ը, <<Ռոմեոն և Ջուլիետը>>, <<Լեդի Մակբեթ>>-ը և այլ աշխատություններ: Նա ինձ համար հանճար է, քանի որ նրա հանճարեղ գյուտերը նրա գրած տողերն են: Մոտիվացնում են , հարստացնում են բառապաշարը և ստեղծագործական մտքին ազատություն են տալիս:

<<Օ՜ՙ ով կարող է ավելի նողկալի լինել, քան նա, ով ընկերոջը նետում է անդունդը թշվառության:>> Վիլիամ Շեքսպիր

Միայն այս մի քանի տողը գեղարվեստական հաճույքի անծայր տիեզերք են:

Ալբերտ Էինշտեին

Այս հանճարը ֆիզիկոս է: Սրանով ամեն ինչ ասված է: Ըստ իս հանճար է, քանի որ հասարակ անձ է: Օրինակ նրա հայտնի լեզուն դուրս հանած լուսանկարը պատԿերում է Էինշտեինի խելացի դեմքը: Ի դեպ լուսանկարն էլ ծննդյան օրն են արել:

Ինձ համար հանճար է այնքանով, որ բազում գաղտնիքներ է բացահայտել անհասկանալի նախադասություններով: Հարաբերականության տեսությունը ձեզ օրինակ:

Լեոնարդո դա Վինչի

Դա Վինչին ուղակի չէր կարող չլինել իմ նյությում: Կասեմ մի բան: Նա մոտիվացիոն է: Նրա կյանքի մասին պատմող գրքում կարդացել եմ, որ մի անգամ նրա հորը տվել էին մի վահան, որպեսզի նա գտներ նկարչի, ով կգունազարդեր այդ վահանը: Պիերը, նույն ինքը Լեոնարդոյի հայրը, այս ու այն կողմ ընկնելու փոխարեն վահանը հանձնում է որդուն, ով կարծեմ 13 տարեկան էր: Լեոնարդոն տանից դուրս է գալիս, և փնտրում գտնում է տարբեր տեսակի սողունների, բերում է տուն և սկսում է նրանց նկարել այդ վահանի վրա: Գործը այնքան երկար տևեց, որ այդ կենդանիները անգամ սատկեցին, բայց նա անգամ այդ դիակների գարշահոտի մեջ դեռ շարունակում էր նկարել: Ավաղ վահանը, որպես նրա վաղ ձևավորված տաղանդի ապացույց, չի պահպանվել:

Իսկ ինչ վերաբերվում է հինգերորդ հանճարին, ես նրան ցավոք դեռ չեմ գտել: Բայց խոսքը մեր մեջ մեկ հավակնորդ արդեն կա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s