Ընտանիք

Ընտանիք հասկացությունը ես հասկանում եմ այս կերպ։

Ընտանիքը միմյանց սիրող, հարգող, վստահող մարդկանց միությունն է։ Ինչպե՞ս բացատրեմ։ Օրինակ Նոյի և տապանի պատմությունը։ Առաջին հայացքից կարող է թվալ թե պատմությունը Աստծո ցասման մասին է, սակայն իրականում այս պատմությունը սիրո և միասնության մասին է։ Չէ՞ որ Նոյն ու իր ընտանիքը միասին կառուցեցին տապանը, և այդ կենդանիները նույնպես միասին էին եկել տապան։

Ընտանիքի մեջ ես գնահատում եմ միասնությունը։

Այդ պատճառով էլ ես գերադասում եմ ընդլայնված ընտանիք։ Ինչպես մեր հին նահապետական ընտանիքներն էին, երբ մի տան մեջ ապրում էին բոլոր, բոլոր հարազատները։

Կարևոր է նաև ուշադրություն դարձնել դաստիարակությանը։ Դաստիարակությունից է կախված երեխայի հետագա կյանքը: Որպես օրինակ: Դեռ ամռանը խոսք էր գնում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին:Այս կոնվենցիայի գլխավոր նպատակն էր ընտանեկան բռնությունների կանխարգելումը, կանանց և երեխաների իրավունքների բարձրաձայնումն ու կարևորումը, ինչպես նաև պաշտպանումը: Ցավալին այն էր, որ Հայաստանում մարդիկ լսելով թե համասեռամոլները ևս իրավունքներ կստանան կոնվենցիայի վավերացման դեպքում, միաձայն որոշեցին դեմ քվեարկել: Մարդ կար գալիս էր ենթադրենք մի հեռու վայրից, որպեսզի մասնակցեր ստորագրահավաքի, որն էլ դեմ էր վավերացմանը: Եվ նրանք այն հարցին թե ինչու՞ են մասնակցում այդ ստորագրահավաքին, պատասխանում են, ասելով . Եկել եմ ստորագրելու, որ երեխաս ապագայում ԼԳԲՏ ներկայացուցիչ չդառնա: Այստեղից էլ հետևություն. եթե այդ ընտանիքում լինի կայուն դաստիարակություն, ուրեմն այդ մարդը չէր վախենա իր երեխայի ապագայի համար: Այսինքն այս ամենով փորձում էին վերջ տալ ընտանեկան բռնություններին: Ենթադրենք աղջիկ երեխան տեսնում է թե ինչպես է հայրը ծեծում էի մորը, բնականաբար երեխան կասի. Ինչու՞ ամուսնանամ տղամարդու հետ, որ նա ինձ ծեծի, ավելի լավ է կնոջ հետ ամուսնանալ: Իսկ նույն տեսարանին ականատես եղած տղա երեխան էլ կասի թե. Լավ կինը կին ա, իրեն չեն հարգում, ավելի լավ կլինի տղամարդու հետ ընկերություն անեմ ու ամուսնանամ հետը: Մարդիկ, ովքեր ապրում են այսպիսի ընտանիքներում, պետք է իրենց տան փոքրերին բացատրեն որ թե՛ կինը, թե՛ տղամարդը պետք է փոխադարձաբար հարգեն միմյանց: Եվ պետք է ավելացնեմ՝ բացատրեն, որ խտրականությունն էլ իր հերէին վատ բան է:

Այսինքն այս ամենով փորձեցի բացատրել բոլորիս հայտնի արտահայտությունը, որ երեխան իր ընտանիքի հայելին է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s