Կոնֆլիկտ

Կոնֆլիկտն իմ կարծիքով հարաբերությունների հրաշալի ձև է: Կոնֆլիկտը ստեղծված չէ կործանման համար, այն ստեղծված է սուտը բացահայտելու համար: Կոնֆլիկտ հասկացությւոնը մեծամասնության մոտ առաջացնում է նեգատիվ զգացողություններ՝ ագրեսիա, հակամարտություն, պատերազմ: Բայց դա անգետ հասարակության շերտի կողմից ստեղծված անգետ կարծիքն է: Իրականում կոնֆլիկտը ցույց է տալիս միայն ու միայն ահամապատասխանություն:

Կոնֆլիկտը ցույց է տալիս, որ ինչ-որ մի բան այն չէ:

Սակայն պետք է փորձել երբեմն գնալ դեպի կոնֆլիկտը, և կարողանալ աշխատել նրա հետ, որպես դրական գործոն: Օրինակ հարաբերությունների կառուցման սկզբում կոնֆլիկտային կետերի հայտնաբերումը կարող է կանխել դրանից հետո բաժանման մեծ մասը: Ընդհանրապես առավելագույն աննշան տեղեկատվության հիման վրա կոնֆլիկտի կետերը հայտնաբերելու ունակությունը ըստ իս մեծ արվեստ է: Ժամանակակից հասարակության խնդիրը այն է, որ այն խեղաթյուրում է ամեն ինչ, անգամ կոնֆլիկտի հայեցակարգը: Այդ է պատճառը, որ երբ հիմարին ասում են, որ նա հիմար է (եթե իհարկե դա վիրավորելու նպատակով չի արվում), նա պատասխանում է <<Հիմարն ինքդ ես>> կամ <<Առաջինքը քո մասին խոսիր>> :

Սակայն կոնֆլիկտը դա դեռ սկանդալը չէ: Կոնֆլիկտը պարզագույն լուծումն է բարդ խնդիրների: Իսկապես, միայն շատ քչերը կկարողանան մարդուն ասել ԴՈՒ ՀԻՄԱՐ ԵՍ, պարզապես այն պատճառով , որ նա իսկապես հիմար է:

Նույն տեսարանին ականատես կարող ենք լինել նաև դպրոցում։ Երբ աշակերտը սխալվում է, ուսուցիչն ուղղում է սխալը, հազվադեպ բան է, որ զայրացած վիճակում ասեն հիմար։ Բայց դա իհարկե չի կարող դառնալ կոնֆլիկտի պատճառ, քանի որ աշակերտը գիտի, որ դիտողությունը սխալներն ուղղելու համար արվեց…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s