Փորձենք հասկանալ թե ինչ է տնտեսագիտությունը:
Տնտեսագիտությունը մի գիտությունների ամբողջություն է, որոնց հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը, եղանակները և ձևերը։
Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալ․ խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր, կրում դասակարգային և կուսակցական բնույթ։ Տնտեսագիտությունը, և ամենից առաջ քաղաքատնտեսությունը, հասարակական գիտությունների ամբողջ համակարգի հիմքն է։
Իսկ ինչպե՞ս է զարգանում տնտեսագիտությունը:
Տնտեսագիտությունը զարգանում է գիտելիքների տարբերացման և ինտեգրացման ուղիով։

- Ճշգրիտ տնտեսագիտական գիտություններն ուսումնասիրում են հասարակության տնտեսակարգի առանձին կողմերը։ Դրանք սահմանազատվում են միջճյուղային, ճյուղային և ռեգիոնալ հատկանիշով։ Միջճյուղային տեսանկյունից առանձնացվում են՝ ֆինանսները և վարկը, դրամաշրջանառությունը, գնագոյացումը, ժողովրդագրությունը, աշխատանքի էկոնոմիկան, կապիտալ ներդրումների էկոնոմիկան, նյութատեխնիկական մատակարարումը։ Ճյուղային տնտեսագիտական գիտություններն ընդգրկում են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի և կապի, առևտրի, ոչ արտադրական ոլորտի էկոնոմիկան։
Օգտագործված աղբյուրներ՝
debamboozled.com և այլն: