Իրավունք: Մարդու իրավունքները

Մարդու իրավունքների հիմնական գաղափարն այն է, որ անկախ նրանից, թե ով ենք, որտեղ ենք ծնվել, վերագրվում են նույն իրավունքներն ու ազատությունները: Մարդու իրավունքները արտոնություններ չեն, սրանք չեն կարող շնորհվել կամ խլվել: Այս իրավունքները անօտարելի են և համընդհանուր:

Սկզբում այս գաղափարը պարզ է թվում, սակայն այն բարդանում է, երբ ինչ-որ մեկը փորձում է այն գործնականում կիրառել: Որո՞նք են մարդու իրավունքները: Ո՞վ է դրանք առանձնացրել: Ո՞վ է դրանք պարտադրում և ինչպես: Մարդու իրավունքների հաստատումը երկար պատմություն ունի: Դարերի ընթացքում տարբեր հասարակությունների, կրոնների և մշակույթների ներկայացուցիչներ պայքարել են արդարության, անաչառության և օրինապահության համար: Սակայն, մարդու իրավունքները առաջին անգամ հաստատվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ՄԱԿ-ի կողմից: ՄԱԿ-ի հիմքում ընկած պայմանագրերի նպատակներից մեկն է վերահաստատել մարդու հիմնական իրավունքները : Այսպիսով, 1948 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիը: Այս փաստաթուղթը, որը կազմվել է միջազգային հանձնաժողովի կողմից, որը գլխավորում էր Էլեոնոր Ռուզվելտը, հիմնք է հանդիսանում մարդու համընդհանուր իրավունքների օրինագծի համար: Հռչակագիրը հիմնվում է այն գաղափարի վրա, որ բոլոր մարդիկ ծնվումմ են ազատ, արժանապատվության և հավասար իրավունքների մեջ: Այն կազմված է 30 կետից, որոնք հաստատում են մի շարք իրավունքներ, այդ թվում՝ խտրականության բացառման և կյանքի ու ազատության իրավունքները: Այն անդրադառնում է նաև արգելքներին, օրինակ՝ խոշտանգումների և ստրկության արգելքներին և մարդու տարրական իրավունքներին ու ազատությւոններին, օրինակ ազատ տեղաշարժման և բնակության հաստատման իրավունքին: Հռչակագիրը ներառում էր հիմնական քաղաքացիական և քրեական իրավունքները, այդ թվում՝ խոսքի, խղճի ազատությունը, խաղաղ հավաքների իրավունքները, և սոցիալական, աշխատանքային և կրոնական իրավունքները և այլն:

Հռչակագրում նշված չէ թե որ իրավունոներն են ավելի կարևոր, այն հաստատում է դրանց ընդհանրությունը, անքակտելիությունը, փոխկապակցվածությունը: Վերջերս մարդու տարրական իրավունքները շատացել են, խորացել և ընդարձակվել են նաև մեր գիտելիքները տվյալ իրավունքների և դրանց պաշտպանության մասին: Եթե տվյալ սկզբունքները լավ զարգացած են, ինչու՞ են մարդու իրավունքները հաճախ խախտվում և արհամրհվում ամողջ աշխարհում: Հիմնականում խնդիրը կայանում է նրանում, որ դժվար է բոլորին ստիպել կիրառել տվյալ սկզբունքները կամ պատժել օրինազանցներին: Հռչակագիրը,չնայած իր հեղինակավոր և հարգված լինելուն, միայն հռչակագիր է, այլ ոչ թե խիստ օրենք: Այսպիսով, եր առանձին երկրներ այն խախտում են, տվյալ խախտումները վերահսկող մեխանիզմներն անզոր են: Օրինակ, ՄԱԿ-ի հիմնական մարմինները, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների համար, հիմնականում ուսումնասիրում են և քննում են ոտնձգությունները, սակայն դրանք չեն կարող ստիպել երկրներին կատարել օրինագծերի փոփոխություններ կամ փոխհատուցել զոհերին: Ահա թե ինչու որոշ քննադատներ գտնում են, որ միամիտ կլինի համարել մարդու իրավունքները բնածին այն աշխարհում, որտեղ առանձին երկրներ մեծ իշխանություն ունեն:

Քննադատները կասկածի տակ են առնում նաև մարդու իրավունքների համընդհանրությունը, և ընդգծում են, որ սրանց զարգացումը հիմնականում պայմանավորված է մի շարք արևմտյան երկրներով, ինչն էլ բացառում է մարդու իրավունքների համընդհանրությունը։ Արդյունքում, նախապատվությունը տրվում է քաղաքացիական, այլ ոչ թե սոցիալական և անհատական, և խմբակային իրավունքներին։ Մյուսները պաշտպանում են մարդու համընդհանուր իրավունքները և ընդգծում են դրանց դրական ազդեցությունը միջազգային չափանիշների կայացման և ակտիվիստական արշավների կազմակերպման գործում։ Նրանք նաև նշում են, որ ոչ բոլոր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններն են անզոր։ Օրինակ, Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան հիմնել է դատարան, որին կարող են դիմել անդամ 47 երկրները և դրանց քաղաքացիները։ Դատարանը կայացնում է վերջնական որոշումներ, որոնց հետ պետք է հաշվի նստեն բոլոր անդամ երկրները։

Մարդու իրավունքներն անընդհատ կատարելագործվում են դրանց մասին մեր ունեցած գիտելիքների հետ միասին։ Օրինակ, ինչքա՞ն առաջնահերթ և կարևոր են ժողովրդականության և զարգացման իրավունքները։ Քանի որ մեր առօրյան աստիճանաբար թվայնացվում է, արդյո՞ք համացանցին միանալու իրավունք է անհրաժեշտ։ Տեղեկատվության գաղտնիությա՞ն իրավունք։ Իսկ ի՞նչ եք դուք կարծում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s