Կարդացինք Վիլիամ Սարոյանի <<Ծննդյան տոներից երեք օր հետո>> պատմվածքը։ Այն պատմում էր դեկտեմբերի 28֊ի իրադարձությունների մասին։ Սա պատմություն է մի տղայի մասին, ում հայրն իրեն մոռացել էր դրսում, ցուրտ ձմռանը։ Բավական հուզիչ պատմությունը հոգատար հայրիկի մասին վերածվում է նովելի, այսինքն, ստանում է իրադարձությունների անսպասելի շրջադարձ։ Երեխան մտնում է բար, կարծելով թե խանութ է մտել։ Եվ այդտեղի բարմենը նրան համոզում է նախ գնալ, ապա դրսում սպասել… մի խոսքով պատասխանատվության իսպառ բացակայություն…
Եվ պատմության վերջում բարմենը տղային տուն է տանում…
Իսկ իմ կարծիքը, մի գուցե ուսուցչուհուս դուր չգա, բայց այդ տղայի հայրիկը իսկական տխմարի մեկն է, վերջին ապուշ, ես հիասթափություն եմ ապրում։ Սակայն շատ լավ եղավ, որ ամեն ինչ լավ վերջացավ։ Ցանկալի կլիներ, որ տղան մինչև մահ մնար իր ՆՈՐ ընտանիքում։ Ակամայից <<Մատիլդա>> ֆիլմը հիշեցի։ Այստեղ էլ աղջիկը ում կյանքը ծնողներին բացարձակ չէր էլ հետաքրքրում հայտնվում է այն ընտանիքում, որտեղ նա գոնե մի քիչ կարևոր է։