Շարադրություններ

<<Մանկության սխալներ>>

<<Ճամփորդությունը հրաշք է>>

<<Երևանի փողոցներում>>

<<Ծաղիկների աշխարհում>>

<<Երանի՜ տեսնեի>>

<<Երևանի փողոցներում>>

Երևանին նայելով առաջին բանը, որ մտքիս գալիս է դա ջազզն է։ Մեր քաղաքը այն հազվադեպ քաղաքներից է, որը ունի իր բառը և երաժշտությունը։ Երևանն այն շատ ու շատ քաղաքներից է, որոնց փողոցներով զբոսնելիս ջազզ պետք է լսել և վայելել պահը։

Իսկ ինչու՞ ջազզ։ Ջազզն առաջին հայացքից կարող է խառը գործիքների ճաշակով համադրություն թվալ, դե նույնն էլ Երևանն է։ Վարդագույն գեղեցկուհին սիրում է գույներ, գույներ մարդկանց սրտերում, քաղաքի ամեն անկյունում կա տրամադրություն, միայն պետք է փնտրել։ Սիրում եմ մետրոյի կայարանում ակարդյոն նվագող պապիկներին, կիթառ նվագող երիտասարդներին, հյուսիսային պողոտայում արվեստի գործ ստեղծող պապիկներին…

Իսկ երբ քայլում եմ Երևանի փողոցներով, ինձ զբոսաշրջիկ եմ զգում։ Քանի որ տանից երբեք դուրս չեմ գալիս, Երևանով զբոսնելը կարելի է ճամփորդություն համարել։ Մի անգամ Երևանի տոնին զբոսանքի գնացինք։ Շենքերն իրենց դասական երևանյան տեսքով զարդարում էին օրը։ Եվ ինչքան բան իմացա քաղաքիս մասին։ Պատշգամբում ծեր ամուսինները շախմատ էին խաղում։ Մի քանի փողոց այն կողմ իրենց թաքնված համերգով իրենց շուրջն էին հավաքել մի խումբ մարդկանց երիտասարդ երաժիշտները։ Ես չնայած ժամանակի սղությանը համարյա քսան րոպե լսում էի նրանց կատարումները։

Մի խոսքով անմոռանալի օր էր։ Եվ ես ինքս ինձ խոստացա, որ այլևս Երևանի հետ կապված ոչ մի տոնի կողքով անտարբեր չեմ անցնի։

Իսկ վերջում կավելացնեմ, որ երևի իմ շարադրությունն էլ էր ջազզային, շատ խուճուճ պատմությունների անճաշակ համադրություն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s