Թեստային աշխատանք

  1. Սննդային թունավորումներ

Գրեթե յուրաքանչյուրիս կյանքում  գոնե մի անգամ վիճակվել է զգալ սննդային թունավորման  տհաճությունը: Անորակ սնունդ ընդունելուց  կես ժամ կամ ամենաշատը 2-3 օր հետո առաջանում է սրտխառնուք, փսխում, փորացավ, լուծ, բարձրանում է ջերմությունը: Այս բոլոր ախտանշաններն ազդարարում են մարսողական համակարգի բաժինների  միաժամանակյա  բորբոքման մասին:

Սակայն միայն  բորբոքումով չի սահմանափակվում այս երևույթը:  Մինչ մեր ափսեի մեջ հայտնվելը թունավոր ինֆեկցիայի հարուցիչները ոչ միայն պտղաբերել ու բազմացել են, ասենք, մի կտոր թխվածքի մեջ,  այլև ակտիվորեն արտադրել են  հատուկ  մանրէներով հարուստ թույներ` էնթերոտոքսիններ, որոնք էլ թունավորում են օրգանիզմը: Եվ որքան շատ  ախտածին միկրոօրգանիզմներ են  այրվում, այնքան ուժեղ է սրտխառնուքը , փսխումը, բարձր է ջերմությունը, ուժեղ է գլխապտույտը, հաճախանում է սրտխփոցը:

Նախ նշենք, որ սննդային թունավորման երկու տիպ կա:
Առաջին տիպը սննդային տոկսիկոինֆեկցիաներն են: Այս թունավորման տեսակը առաջանում է, երբ ընդունված սնունդը վարակված է լինում պաթոգեն միկրոօրգանիզմներով: Թունավորման այս տեսակը կարող եք ունենալ նաև սանիտարա-հիգիենիկ կանոնները չպահպանելու դեպքում:
Երկրորդ տիպը տոկսիկ կամ այսպես կոչված ոչինֆեկցիոն թունավորումն է: Այս տեսակի թունավորումը առաջանում է, երբ մթերքի միջոցով օրգանիզմում հայտնվում են բնական կամ քիմիական տոկսիններ: Ինչպես օրինակ, ուտելու համար չնախատեսված սնկերի թույնը կամ կամ տարատեսակ քիմիկատները:
Երկրորդ տիպի թունավորումը ամենավտանգավորն է և չարժե այս թունավորման տեսակի դեմ ինքնուրույն պայքարել: Նման դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

Առաջին հերթին անհրաժեշտ է աղեստամոքսային տրակտի մարքում կատարել:

Մեծ քանակությամբ հեղուկ օգտագործեք:

Անհրաժեշտ է պահպանել դիետա: Թունավորմանը օր ավելի ճիշտ կլինի խուսափել սննդից, երկրորդ և երրորդ օրերին կարող եք ուտել: 
Ցանկալի չէ ուտել տապակած, յուղոտ մթերքներ, կծու, թթու և այլ գրգռիչ սննդատեսակներ:

Սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է ընդամենը պահպանել մի քանի կանոններ՝
Լվացվել ուտելուց առաջ
Հետևել խոհանցի մաքրությանը և պարբերաբար ախտահանել տարածքը
Ճիշտ պահպանել մթերքները
Մթերք գնելիս անպայման նայել դրա բաղադրությունն ու ժամկետները
Չուտել փողոցում վաճառվող սնունդ
Սրանք այն պարզ մեթոդներն են, որոնցով կարելի է չթունավորվել կամ եթե թունավորվել եք, ապա արագ չեզոքացնել դրա հետևանքները: 

Անհամատեղելի սնունդ

Օսլա և թթու: Օրինակ տոմատն ու նարինջը ցանկալի չէ ուտել իրար հետևից, քանի որ արդյունքում քիմիական ռեակցիա է առաջանում:

Վատ արդյունք է տալիս գազավորված ջուր խմելուց հետո կաթնային ըմպելիքի օգտագործումը:

 Ոչ այնքան հետաքրքիր, բայց շատ վնասակար ազդեցություն է ունենում միրգը տարբեր տեսակի ուտեստներից հետո ուտելու արդյունքում:

Հյութեղ խնձորը, տանձը, խաղողը, ծիրանը և ձմերուկը, հատապտուղները չի կարելի ուտել սպիտակուցով հարուստ սննդատեսակներից հետո՝ միս, ձուկ, սունկ, հավկիթ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s