Տխրությունն իմ աչքերով կամ շարադրություն առանց արժանի ավարտի

Գիտե՞ք, նախկինում, հեռու հեռավոր Ռենեսանսի, իսկ ավելի հայեցի՝ Վերածննդի դարաշրջանում, տխրությունը երևի հայտնի նկարչի, կամ քանդակագործի մահը կլիներ, կամ էլ հայտնի գրողի։ XX-դարում մարդիկ տխրություն կարող էին համարել էլեկտրականության բացակայությունը, տխմար քաղաքականությունը…

Բայց… լուսավոր XXI դարում տխրությունն էլ իր ռենեսանսն է ապրում։ Երեխաներն արդեն չեն լալիս այն պատճառով, որ հայրիկն իրենց պաղպաղակ չգնեց, լալիս են, որովհետև հայրիկը նոր սմարթֆոն չգնեց… նմանատիպ մի պատմություն…

Իսկ ինչպիսի՞ն է տխրությունն իմ աչքերով, չի հարցնի ոչ ոք։ Իմ աչքերով տխրությունն իհարկե Տերյանի նկարագրած գունատ աղջիկը չէ, բայց Չապլինի ֆիլմերի նման է, ավելի գունատ քան վերջինս։

Ես միշտ կարծել եմ, որ իմ կյանքի իմաստը փակված է գրքերում։ Իրենցից առաջին հայացքից քիչ բան կարող են ներկայացնել, բայց ներսից իդեալական են։ Ես սիրել եմ կարդալ հին գրքեր, ինչքան հին, այնքան հաստ, ինչքան հաստ, այնքան հետաքրքիր։ Տխրությունս այժմ այն է, որ ես այլևս չեմ գտնում հաստ, դեղին, չոր էջերով գրավիչ գրքեր, որոնց մեջ կա ամեն ինչ… կյանք, սպանություն, ջերմություն և ցուրտ…

Հիմա գրախանութներում հանդիպում են գրքեր, գրված քաղաքական դեմքերի, հայտնի դերասանների կողմից։ Անգամ հայտնի բլոգերներն են գրքեր հրատարակում։ <<Երջանկության պարադոքսալ բանաձև>>, լսե՞լ եք։ Հեղինակն է հայտնի Յութուբյան բլոգեր Մարկ Մենսոնը։ Գիրքը կոչվում է <<Թքած ունենալու նուրբ արվեստը>>, դե իհարկե հիմա սահմանափակները վերնագրին կնայեն,և շեշտելով իրենց ակնհայտ ցինիզմը կասեն. <<Սովորեցնում է թքած ունենալ ամեն ինչի վրա>>։ Բայց չէ, այդպես չէ։ Արդեն գրողները չեն նկարագրում բնության տեսարաններ, նկարագրում են կյանքն իր թերություններով, և տալիս են լուծումներ, կոտրում կարծրատիպեր…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s