Գինի լից, ընկեր ջան, գինի լից…

Օրն ուրբաթ:Քոլեջի ուսանողների մի խումբ առավոտյան ժամերգությունից հետո պատրասվում էր գնալ Ոսկեվազ։ Իսկ մեր նպատակն էր ավանդական դարձած գինու գործարանի այցելությունը։

Այդ օրը լի էր նոր տպավորություններով։

Առաջին հայացքից ամրոց թվացող գինու գործարանը ներսում ավելի շատ գաղտնիքներ է թաքցնում, քան <<Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ>> խաղի սև արկղը։

Ինչևէ…

Սրանք տակառներ են, որոնք բերված են Ֆրանսիայից։
Իսկ սրանք հայկական տակառներ են(և իմ կուրսեցին՝Անահիտը, ով փչացրել է այս կադրը)։

Վերևում, անվանումներով արկղեր են, այն դեպքերի համար, երբ որևէ հեղինակություն կցանկանա հատուկ իր համար նախատեսված գինին համտես անել։

Մեր գինեգործություն դասավանդող ուսուցիչը՝ ընկեր Արտակը, պատմում էր, որ այս գործարանի նկուղում կա բարի ոգի, ով գինու գավաթը ձեռքին շրջում է տակառների կողքով, և հսկում դրանք։ Հետո մեզ խնդրեց խոսել գինու տակառների հետ, դիպչել նրանց, մենք նաև երգ ենք երգել այդ գինիների համար։

Քվեսթ՝ նկուղում…
Սրանք հին կարասներ են, որոնց մեջ գինի են հնեցնում( եթե չեմ սխալվում)։ Ասում են, որ գործարանում ունեն մի փոքրամարմին աշխատակից, ով մտնում է այդտեղ և գինին հանում կարասից դուրս։


Այստեղ վայելում էինք այս ռետրո մեքենան, որը աշխատում էր, եթե չեմ սխալվում։

Ի դեպ, գոծարանի պատերը զարդարված էին շատ գեղեցիկ քանդակներով, որոնց հեղինակն էր քանդակագործ և նկարիչ Գագիկ Հովհաննիսյանը։ Նա ոչ մեկին չէր վստահել իր գործը, և ինքն իր ձեռքով եկել, անձամբ զարդարել է ամենը…