Հայաստանը 16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին

16-րդ դարի սկզբին թուրքմենական ցեղախմբերի տիրապետությանը Հայաստանում փոխարինելու եկան օսմանյան և սեֆյան հակամարտող պետությունների ծանր ու ավերիչ նոր ժամանակները:

Կասպից ծովից հարավ-արևմուտք՝ Իրանի Արդեբիլ քաղաքում էր շեյխ Սեֆիի հիմնադրած կրոնական համայնքը: 1502 թ. ակ-կոյունլուներին պարտության մատնելուց և նրանց մայրաքաղաք Թավրիզը գրավելուց հետո, Սեֆյանները հիմնադրեցին իրենց պետությունը:

Փոքր Ասիայի արևմտյան մասում դեռ 1299թ. հիմնադրվել էր թուրք-օսմանների պետությունը: Օգտվելով Բյուզանդիայի թուլացումից՝ օսմաններն աստիճանաբար գրավեցին նորանոր տարածքներ: 1453թ. նրանք գրավեցին Բյուզանդիայի մայրաքաղաքը, տիրացան կայսրության ողջ տարածքին և ստեղծեցին ընդարձակ կայսրություն: Դրանից հետո սկիզբ առան թուրք-պարսկական պատերազմները՝ Հայաստանում և Մերձավոր արևելքում գերիշխանություն հաստատելու համար:

Օսմանյան սուլթան Սելիմ Ահեղը 1512թ. մեծ զորքով արշավեց դեպի արևելք՝ կասեցնելու Սեֆյանների հաղթարշավը: Չալդրանի ճակատամարտում պարտության մատնելով սեֆյան շահին նա գրավեց Թավրիզը և այնտեղից մեծ թվով գերիներ ՝ հիմնականում արհեստավորներ, փոխադրեց Կ.Պոլիս: Հետագա տարիներին պատերազմական գործողությունները շարունակվեցին փոփոխակի հաջողություններով:

Պատերազմական իրադարձությունները ընթանում էին հիմնականում Հայսատանի տարածքում: Ավերվում էին հայկական քաղաքներն ու գյուղերը, քայքայվում էր տնտեսությունը, գերևարվում՝ նակչությունը: Այդ պատերազմների ժամանակ ավելի մեծ թվով թուրքական և քրդական ցեղախմբեր հնարավորություն ունեցան Հայաստան ներթափանցելու, և բարեբեր երկրամասերում բնակվելու:

1550թ. պարսիկները խոշոր բանակով արշավեցին Օսմանյան կայսրության դեմ: Այս անգամ ևս պատերազմի թատերաբեմը Հայաստանն էր: Պարսիկները որոշել էին ամայացնել այն բոլոր տարածքները, որտեղով թուրքական զորքերը կարող էին շարժվել Իրանի դեմ: Նրանց բանակն ավերակների վերածվեց թուրքերի ճանապարհին ընկած հայկական գրեթե բոլոր բնակավայրերը:

1555թ. Ամասիայում Օսմանյան և Սեֆյան տերությունների միջև կնքվեց հաշտության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ պատերազմական գործողությունները դադարեցվում էին: Թուրք-պարսկական սահմանագիծն անցնում էր Հայաստաանի տարածքով՝ այն երկու մասին բաժանելով: Արևմտյան մասն անցնում էր Օսմանյան կայսրությանև, իսկ Արևելյան Հայաստանում իրենց տիրապետությունն էին հաստատում Սեֆյանները: Կնքված հաշտությունը, սակայն, կարճատև էր:

Շուտով օսմանյան բանակները կրկին արշավեցին Իրանի տիրապետության տակ գտնվող Այսրկովկաս և գրավեցին հսկայական տարածքներ: Իրանը չկարողացավ լուրջ դիմադրությունկազմակերպել օսմանցիների դեմ: Իրանի նոր շահ Աբաս I-ը շտապեց 1590թ. հաշտություն կնքել օսմանցիների հետ՝ նրանց զիջելով գրաված բոլոր տարածքները, այդ թվում՝ Այսրկովկասն ու Ատրպատականը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s