Կոմունիզմ

Տեսականորեն կոմունիզմը առանց դասակարգերի հասարակության կոնցեպցիան է: Առանց պետության սոցիալական կազմակերպման ձև`   հիմնված արտադրանքի միջոցների համընդհանրության վրա: Կոմունիզմը կարելի է դասել որպես սոցիալիզմի ճյուղ կամ ավելի ճիշտ`   որպես սոցիալիզմի նպատակ:

Քաղաքական առումով կոմունիզմը տարբեր շարժումների բազմազանություն է, որոնց նպատակը ինչ-որ ժամանակում առանց դասակարգերի հասարակություն ստեղծելն է: Կոմունիստների մեջ կարելի է գտնել տարբեր հոսանքներ, հատկապես մարքսիստների մեջ, ինչպես նաև անարխիստների մեջ: Կոմունիստների մոտ առաջին բաժանումը տեղի ունեցավ 1-ին Ինտերնացիոնալի ժամանակ`   անարխիզմի և մարքսիզմի միջև: Չնայած դրան, 20-րդ դարասկզբից համաշխարհային քաղաքականության վրա ազդեցություն գործած և առավել աչքի ընկած կոմունիստական հոսանքները մարքսիստական ազդեցության են`   ուղղակիորեն կամ անուղղակիորեն /լենինիզմը/: Դասակարգերի պայքարը հիմնական դերն է խաղում մարքսիստական տեսության մեջ: Կոմունիզմի հաստատումը համընկնում է այս տեսությանը`   դասակարգերի բոլոր տեսակի պայքարների վերջում մարդկային էակների բաժանումը դասակարգերի պետք է վերանա:Կարլ Մարքսը, պաշտպանելով բանվորական շարժման ինքնուրույնության անհրաժեշտությունը և միջազգային լինելը, գտնում է, որ հասարակությունը միայն հեղափոխությամբ կարող է կապիտալիստական արտադրաեղանակից անցում կատարել դեպի կոմունիստական արտադրաեղանակը: Դա պահանջում է անցումային փուլ, ինչն էլ Մարքսը հաճախ նակրագրում էր որպես պրոլետարիատի դիկտատուրայի հեղափոխական շրջան: Իր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում»նա նկարագրում է կոմունիզմը որպես «միություն, որտեղ յուրաքանչյուրի ազատ զարգացումը պայմանավորում է բոլորի ազատ զարգացումը»: Մարքսի պատկերացրած կոմունիստական հասարակությունը, որը պետք է ծնվեր բավականաչափ զարգացած կապիտալիզմից, երբեք չհաստատվեց և մնում է որպես տեսություն:Պատմականորեն «կոմունիզմ» բառը հաճախ օգտագործվում են նկարագրելու համար իրենց կոմունիստական հռչակած կուսակցությունների կողմից զեկավարվող քաղաքական և տնտեսական ռեժիմները: Մարքսիզմի մեջ կոմունիզմը հանրային ունեցվածքի և հանրային արտադրության միջոցների վրա հիմնված տնտեսություն ունեցող հասարակության կազմակերպումն է:Կոմունիզմ տերմինը վերջնականապես ձևավորվել է Կարլ Մարքսի 1848 թ. գրված «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» աշխատությունից հետո: «Կոմունիզմ»-ի հիմքում ընկած է լատինական commun տերմինը, որը նշանակում է ընդհանուր, հասարակական, հանրային: Այն նաև նշանակում է համայնք: Մինչև Մարքսի հայտնի աշխատությունը կոմունա /համայնք/ բառն օգտագործվում էր, սակայն ոչ ամբողջ հասարակությունը, այլ նրա մի մասը, մի խումբը բնութագրելու համար: Խումբ, որի անդամներն օգտագործում էին բոլոր անդամների ընդհանուր գույքն ու ընդհանուր աշխատանքի արդյունքը: Գիտական կոմունիզմը ծագել է 19-րդ դարի 40-ական թվականներին և դարձել պրոլետարական շարժման տեսական արտահայտությունը`   ուղղված կապիտալիզմի ոչնչացմանը և կոմունիստական հասարակարգի ստեղծմանը: Հենվելով պատմության մատերիալիստական հասկացության և ավելացված արժեքի տեսությունների վրա`   Մարքսը և Էնգելսը գիտականորեն հիմնավորեցին կոմունիզմի անխուսափելիությունը, կապիտալիզմի շահագործող էությունը, ցույց տվեցին աշխատավոր դասակարգի դերը պատմության մեջ`   որպես նոր հասարակարգի ստեղծողներ:Անարխիստներից շատերը, որոնք Մարքսի ժամանակակիցներն էին, նույնպես հանդես էին գալիս հանրային սեփականության օգտին, մերժում էին կենտրոնացումը, ինչը քարոզվում էր մարքսիզմի մեջ և ինչը սահմանափակում էր անձի ազատությունը: Իր հերթին անարխո-կոմունիզմը ազատության հարցերում հակված է ինդիվիդուալիզմի:Այսպիսով, կոմունիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որն ընդունում է պատմության մատերիալիստական հասկացությունը /համաշխարհային պատմությունը դասակարգերի պայքարի պատմություն է/, տնտեսական հիմքը հանդիսանում է համընդհանուր սեփականություն հանդիսացող արտադրամիջոցերը, սոցիալական հիմքը`   առանց դասակարգերի հասարակությունը: Համաձայն մարքսիզմի «կոմունիստական հասարակական-տնտեսական ֆորմացիան» կամ կոմունիզմը բաղկացած է 2 փուլից: Ստորին փուլ, որ մարքսիզմն անվանում է սոցիալիզմ և վերին կամ լիարժեք կոմունիզմի փուլ: Սոցիալիզմի օրոք գոյություն ունի պետություն, ի դեպ պետական իշխանությունն ավելի հզոր է, քան այլ հասարակարգերի օրոք, գոյություն ունեն բուրժուական իրավունքի տարրեր և կապիտալիստական հասարակարգի այլ մնացուկներ: Սոցիալիզմի ժամանակ կա նաև անհատական սեփականություն, գոյություն ունի փոքր մասնավոր արտադրություն և փոքր մասնավոր առևտուր /շուկաներ/: Սակայն խոշոր մասնավոր սեփականությունը սոցիալիզմի ժամանակ բացակայում է, որովհետև արտադրամիջոցները դառնում են համընդհանուր: Ներկայումս կոմունիստական վարչակարգեր կան Կորեայի Ժողովրդադեմոկրատական հանրապետությունում, Կուբայում, Լաոսում, Վիետնամում և Չինաստանում: Կոմունիստական կուսակցությունը իշխանության գլուխ է նաև Մոլդովայում, սակայն այս երկրում ռեժիմը դեմոկրատական է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s