Ռասիզմ

Մարդկանց վերաբերմունքը, որը կախված է արտաքին տարբերություններից, կոչվում է ռասիզմ: Հիմնականում, ռասիզմը դրսևորվում է որոշակի մաշկի գույն ունեցող կամ որևէ էթնիկ խմբի պատկանող մարդկանց նկատմամբ: Ռասիզմի դրսևորումները հանգեցնում են խտրականության, երբեմն էլ՝ թշնամանքի:

Ռասիզմը համոզմունք է, որ որոշ մարդիկ վերադաս են կամ գերազանցում են այլոց որոշակի ռասային պատկանելու պատճառով: Ռասիստը ռասան սահմանում է որպես ընդհանուր ծագմամբ անձանց խումբ: Նրանք տարբերակում են ռասաները ֆիզիկական հատկանիշներով, ինչպիսիք են մաշկի գույնը, մազերի կառուցվածքը: Իրականում, չկան հստակ տարբերություններ, եւ հատկապես, էական տարբերություններ այդ հարցում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռասան մտացածին երևույթ է: «Ռասան» չունի կենսաբանական հիմք: «Ռասիզմի» բառը նաեւ օգտագործվում է նկարագրելու վիրավորական կամ ագրեսիվ վարքը ,այսպես կոչված, «ստորադաս ռասայի» անդամների նկատմամբ: Ռասիզմը տարբեր է տարբեր երկրներում` կախված պատմության, մշակույթի եւ այլ սոցիալական գործոններով: Ռասիզմի համեմատաբար նոր ձեւ, որը երբեմն կոչվում է «էթնիկական կամ մշակութային տարբերակում», ենթադրում է, որ բոլոր ցեղերը կամ մշակույթները հավասար են, բայց չպետք է խառնվեն, որպեսզի պահպանվի դրանց ինքնատիպությունը: Տարբեր ցեղերի գոյության գիտական ապացույց չկա: Կենսաբանությունը սահմանել է միայն մեկ ռասա` մարդկային ցեղ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s