Ազատագրական զինված պայքարն Արցախում

  1. Պատասխանել հետևյալ հարցերին․
  • Ի՞նչպիսի պատճառներով էր Պարսկաստանը 1722 թվականին թուլացել։

18 դարի առաջին երկու տասնամյաներին Պարսկաստանում դրությունը շարունակվում էր վատանալ:Պարսկաստանի դեմ առավել մեծ ուժով գործում էին ավղանները ովքեր 1722 թվականին գրավեցին Պարսկաստանի մայրաքաղաքը:

  • Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ռուսաստանը թուլացած Պարսկաստանի դեմ։

Ռուսասանը առիթը բաց չթողնելով գրավեց Կասպից ծովից որոշ տարածքներ:Պետրոս 1ինը Վրաստանի թագավոր Վախթանգ VI_ին առաջարկում է միանալ և պայքարել Պարսկաստանի դեմ։ Պատճառաբանելով իբրև Պարսկաստանին է պաշտպանում արշավանքից 1722թվականին արշավանք է կազմակերպում դեպի Անդրկովկաս։

  • Որտե՞ղ էին հանդիպել հայ-վրացական զինված ուժերը և ինչու՞ չստացվեց միացյալ ուժերով զինված ապստամբությունը։

Հայ վրացական զինված ուժերը հանդիպում են Գանձակի մոտակա Չոլակ վայրում:Այն չստացվեց որովհետև 1722թվականի աշնանը լուր է գալիս ռուսներից,որ Դերբենտից նրանք նահանջում են և արշավանքը հետաձքում. Վրացական և Հայկանան ուժերը վերադառնում են հայրենի տներ:

  • Քանի՞ պաշտպանական հենակետային ամրոցներ (սղնախներ) կային Արցախում։ Նշե՛ք դրանց անվանումները։

Արցախում կազմակերպված հենակետային ամրոցներն` սղնախներից հայտնի էին Գյուլիստանի,Ավետարանոցի,Շուշիի, Ջրաբերդի և Քարագլխի ամրոցները; 1722թվականի վերջին Արցախն ամբողջությամբ ազատագրվում է Պարսկական տիրապետությունից:

  • Ըստ 1724 թվականի հունիսի 12-ի ռուս-թուրքական պայմանագրի, ինչպե՞ս էր տարածաշրջանը բաժանվելու այս երկու երկրների ազդեցության գոտիների։

1722թվականի հունիսի 12ին Պոլսում կնքվում է պաըմանագիր ,ըստ որի Ռուսաստանին անցնում է Մերձկասպյան շրջանները,իսկ Թուրքերին է անցնում Շամախիից արևմուտք ընկած տարածքները:

  • 1724 թվականի Երևանի պաշարումը ինչպե՞ս ավարտվեց (նկարագրե՛ք կարճ)

Թուրքական բանակը 1724թվականի հունիսի 7-ին պաշարում էԵրևանը, Երևանը վերածվում է ռազմական ճամբարի:Հակառակորդի գրոհները հաջողությունների չեն հասնում:Պաշտպանությունը տևում է 3 ամիս:Պաշարները վերջանալու պատճառով սեպտեմբերի 26-ին պաշարված քաղաքը հանձնվեց:Երևանի հերոսական պաշտպանությունը մի որոշ ժամանակով կասեցրեց թուրքերի առաջխաղացումը դեպի Արցախ և Սյունիք:

  • 1725 թվականին ինչպե՞ս ավարտվեց դեպի Արցախի Վարանդա գավառ թուրքերի արշավանքը, ի՞նչ կորուստներ ունեցան թուրքերը։

1725թվականի մարտին թուրքական 3 զորամաս մտան Արցախի Վարանդա գավառ:Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորեցին Արցախի 33 հայկական գյուղերում և գիշերային հանկարծակի գրոհով սպանեցին:Թուրքական 2 փաշաներ սպանվեցին,3րդը գերի վերցվեց:Հայերը հաղթանակ տարան:

  • Ինչպե՞ս ավարտվեց թուրքերի կողմից 1726 թվականին Շուշիի գրավման փորձը, ինչպիսի՞ մարտավարություն ընտրեց օսմանյան բանակը այս գրոհից հետո։

1726 թվականին Շուշին գրավելու փորձ եղավ Թուրքերի կողմից,սակայն Հայերը դիմադրություն ցուցաբերեցին և 7 օրյա մարտերից հետո նրանք կորցնում են 800 զինվոր և վերադառնում են Գանձակ:

  • 1728 թվականին ինչպիսի՞ պատճառներով առավելությունն անցավ թուրքերի կողմը։

Քանի որ հայ զինական ուժերը Ռուսաստանից օգնություն չստանալով հույսները կորցնում  էին  այդ պատճառով էլ առավելությունն անցնում էր թշնամուն: Այդ իրավիճակից դուրս գալու նպատակով փորձում են բանակցել թուրքերի հետ:

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպիսի՞ արդյունք կունենար ազատագրական զինված պայքարը Արցախում, եթե Ռուսաստանը չհրաժարվեր իր օգնությունը ցուցաբերելուց։

Լավ կլիներ, եթե Ռուսաստանը Արցախին օգնություն ցուցաբերեր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s