Ազատագրական զինված պայքարը Սյունիքում: Սյունիքի հայկական իշխանությունը

Ի՞նչ նպատակով Սյունիք ժամանեց Ստեփան Շահումյանը։

Սյունիքում հայ ազատագրական ուժերն անհրաժեշտ չափով համախմբված չէին, իսկ շրջակա պարսկամետ իշխանները զգալի ուժ էին ներկայացնում: Այդ խոչընդոտները հաղթահարելու և վրաց ազատագրական աժերի հետ կապեր հաստատելու նպատակով Սյունիքից Վրաստան մեկնեց հայ առևտրական Ստեփանոս Շահումյանը:

Ե՞րբ տեղի ունեցավ առաջին հաղթական մարտը և ում դեմ։

Առաջին հաղթական մարտը տեղի ունեցավ 1722թվականի աշնանը ջևանշիր կոչվող ցեղի դեմ: Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բեկին:

Հայկական ուժերը 1723 թ․ տեր Ավետիսի և Մխիթար սպարապետի հետ միասին ի՞նչ բերդեր և ամրություններ նվաճեցին։

Հայկական զորքերը Մխիթար սպարապետի և տեր Ավետիսի հրամանատարությամբ գրավեցին Զևայի անառիկ բերդը, Որոտան բերդը:

Ո՞ր բերդը դարձավ Դավիթ բեկի ստեղծած իշխանության կենտրոնը, ճի՞շտ եք գտնում արդյոք ուժերի կենտրոնացումը։

Կապանում շուրջ մեկ տարվա հաղթական կռիվներից հետո երկրամասը ազատագրվեց օտար տիրապետությունից: 1724 թվականին Դավիթ բեկի գլխավորությամբ այնտեղ ստեղծվեց հայկական իշխանություն: Հայկական ուժերի կենտրոնատեղի դարձավ Դավիթ բեկի կողմից ամրացված Հալիձորի բերդը:

Քանի որ գաղափար անգամ չունեմ այն ժամանակների ռազմական քաղաքականությունից և նման այլ երևույթներից, դժվար թե կարողանամ պատասխանել հարցին:

Պարսից շահը 1724 թ․ ի՞նչ քաղաքականություն որդեգրեց Սյունիքի նկատմամբ և ինչու՞։

Ի՞նչպիսի ավարտ ունեցավ 1727թ․ Հալիձորի պաշարումը, ի՞նչ կորուստներ ունեցան թուրքերը։

Երբ թուրքերը պաշարում են Հալիձորը, աստիճաններ մոտեցնելով բերդի պարիսպներին, փորձում էին բարձրանալ պարիսպների վրա: Դավիթ բեկը որոշում է դուրս գալ շրջափակված ամրոցից և հակահարձակման միջոցով անակնկալի բերել թուրքերին: Երեք հարյուր զինյալներով, աննկատ դուրս գալով բերդից, նրանք հանկարծակի հարձակվում են թշնամու վրա: Խուճապի մատնված թշնամու զորքը, մեծ կորուստներ տալով, դիմում է փախուստի: Ընդհանուր առմամբ՝ Հալիձորի ճակատամարտում թուրքական բանակից զոհվեց 13 000 զինվոր: Թշնամուց խլվեց 148 դրոշ, նրանց բանակի ամբողջ կողոպուտն ու ուեցվածքը:

Ինչպե՞ս եք գնահատում Հալիձորի մարտի ժամանակ Դավիթ բեկի ընդունած գրոհի հրամանը, խելամի՞տ եք համարում։

Գաղափար անգամ չունեմ: Եթե անկեղծ այդ հարցի շուրջ անգամ չեմ էլ մտածել:

Ինչու՞ է 1728 թվականը համարվում ծանր և՛ Արցախի և՛ Սյունիքի ազատագրական պայքարների համար։

Պատահակա՞ն եք համարում 1728 թվականին Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավարների անակնկալ մահերը։

Ի՞նչ պատճառներով ողբերգական ավարտ ունեցավ հայերի համար Հալիձորի երկրորդ պաշարումը։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս կավարտվեր ազատագրական զինված պայքարը Սյունիքում, եթե դավադրաբար չսպանվեր Մխիթար Սպարապետը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s