Նորի՛ց չեն կարդում, կարդում են կրկի՜ն…

Մենք կրկին թումանյանական ընթերցանություն ենք անում, և այս անգամ ընթերցում ենք հոդվածներ:

Անկեղծ չենք

Քանի որ անկեղծությունից խոսք գնաց, անկեղծորեն կասեմ, որ կարդացի հոդվածի մի քանի պարբերություն սկզբից և վերջից, այնպես չէ, որ Թումանյանը կարող էր անհետաքրքիր բան գրել, բայց ես կարելի է ասել հասկացա մի երկու բան… Առաջինը՝ մենք անկեղծ չենք, երկրորդը՝ մենք ստախոսներ ենք…

Այս հոդվածի լավագույն հատված համարում եմ այս երեք պարբերությունները:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․

Դառնացած ժողովուրդ

Իմ կարծիքով տեքստում խոսվում է հիմնականում մեր հասարակության, քաղաքի, ինչու չէ ամբողջ աշխարհի բացասական երևույթներից մեկի՝ նախանձի մասին: Արդյունքում պարզ դարձավ, որ այդ բացասական երևույթը գերիշխում է մեզնից կամա թե ակամա: Հարևան, բարեկամ, ծանոթ ու անծանոթ նկատելով մեկը մյուսի հաջողությունը սկսում են նախանձել:

Չգիտեմ թե ում համար ինչպես, բայց ինձ համար նախանձել չի նշանակում դառնալ ինչ-որ մեկի աչքի մեղմ ասած <<փուշը>>, ինձ համար նախանձել նշանակում է ժամանակ վատնել: Եթե ես տեսնեմ ինչ-որ մեկին հաջողակ, ոչ էլ կնախանձեմ, եթե նախանձեմ, հաջորդ օրը չեմ արթնանա նրա փոխարեն, և չեմ վայելի նրա հաջողությունը…

Один ответ на “Նորի՛ց չեն կարդում, կարդում են կրկի՜ն…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s