1. Գարնանը դպրոցականների մի խումբ որոշեց ծառատունկ կազմակերպել ուղիղ ճանապարհի երկայնքով։ Ծառատունկի ընթացքում տնկեցին 1000 ծառ, յուրաքանչյուր երկու իրար հաջորդող ծառերի միջև վերցնելով հինգ մետր հեռավորություն։ Որքա՞ն էր առաջին և վերջին ծառերի միջև հեռավորությունը։
2495
2. Եթե տակառից վերցնենք երեք անգամ ավելի քիչ ջուր, քան սկզբում կար տակառում, ապա տակառում կմնա 42 լ ջուր։Սկզբում քանի՞ լիտր ջուր կար տակառում։
63 լ
3. Երբ Արամը կարդաց 42 էջ, մնաց կարդալու գրքի 58%-ը։ Քանի՞ էջ ունի գիրքը։
100 էջ
4. Մրցավազքում Արամը վերջնագծին հասավ Բաբկենից առաջ, Գագիկը վերջնագծին հասավ Դավթից հետո, Բաբկենը՝ Դավթից առաջ, և Երվանդը՝ Գագիկից առաջ: Այս հինգ մասնակիցներից ո՞վ վերջնագծին հասավ վերջինը:
Գագիկը
5. 25 հոգանոց դասարանում սովորողների 20%-ը գիտի անգլերեն և ֆրանսերեն, իսկ 60%-ը միայն անգլերեն։ Դասարանում քանի՞ սովորող գիտի միայն ֆրանսերենի։
5
6. Դիցուք ABC և MNA իրար հավասար եռանկյունները վերադրված են այնպես, որ M կետը գտնվում է BC հատվածի վրա, իսկ C կետը գտնվում է AN հատվածի վրա: Գտնել AMC եռանկյան անկյունները:
60
7. 719674023 թվից ջնջեցին երեք թվանշան այնպես, որ ստացված 6-անիշ թիվը լինի հնարավոր ամենամեծը: Ո՞ր թիվը կստացվի։
967423
8. x թվի և իր հակադարձի տարբերությունը հավասար է 4: Հաշվեք տրված արտահայտության արժեքը:
9. Գտեք միայն մեկերից բաղկացած ամենափոքր թիվը, որը բաժանվում է 100 հատ 3-ից բաղկացած թվի վրա:
10. Եռանկյան անկյուններից մեկը մյուսից 120 աստճանով մեծ է։ Գտեք երրորդ գագաթից տարված անկյան կիսորդի երկարությունը, եթե այդ գագաթից տարված բարձրությունը 4սմ է: