Հեռավար-առցանց ուսուցում: Հասարակագիտություն

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

  • ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
    ՈՐՊԵՍ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
    Աշխարհաքաղաքական գործոնների շարքում առաջնակարգ նշանակություն ունի տնտեսությունը, իսկ տնտեսության համար այդպիսի նշանակություն ունի բնական ռեսուրսներով ապահովվածությունը: Երկրագնդի վրա ռեսուրսները բաշխված
    են անհավասարաչափ, ուստի բնական ռեսուրսների քանակն ու որակը հաճախ դառնում են քաղաքական գործոն, ազդում պետությունների հարաբերությունների վրա և նույնիսկ պատերազմի պատճառ դառնում:
    Այնպես է ստացվել, որ ռազմավարական նշանակության հումքի մի քանի տեսակների ավելի լավ ապահովված են այն երկրները, որտեղ դրանց պահանջարկը մեծ չէ: Եվ հակառակը, ապահովված չեն այն երկրները, որոնք այլ տեսակների ավելի մեծ պահանջ ունեն: Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա: ԱՄՆ-ը, Ճապոնիան, Եվրամիության երկրները, համաշխարհային քաղաքական այլ ուժեր ձգտում են իրենց ազդեցության ոլորտում պահել այն տարածաշրջաններն ու երկրները, որոնք հանքային ռե-
    սուրսներ են մատակարարում իրենց:
    Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավքի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը: Նավթի համաշխարհային պաշարների շուրջ երկու երրորդը կենտրոնացած է Սերձավոր և Արևելքում: Մյուս երկրներից աչքի
    են ընկնում Վենեսուելան, Մեքսիկան, Ռուսաստանը: Նավթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել Կասպից ծովի հատակում և ցամաքային ծանծաղուտում:
    Աշխարհի նավթարդյունաբերության գլխավոր շրջանն առ այսօր մնում է Պարսից ծոցի ավազանն Արաբական թերակղզու հետ միասին, որոնց բաժին է ընկնում նավթի համաշխարհային առևտրի գրեթե կեսը: Նավթի և գազի վիթխարի պաշարների պատճառով է, որ այս տարածաշրջանը դարձել է համամոլորակային աշխարհաքաղաքական կիզակետերից մեկը, որտեղ բախվում են միջազգային նավթային ընկերությունների և բազմաթիվ պետությունների շահերը:
    Դեռևս XIX ղարի վերջերից այս տարածաշրջանում ուժեղ ազդե-ություն էր ձեռք բերել Մեծ Բրիտանիան: Առաջին համաշխարհային պատերազմից և Օսմանյան կայս-
    րության անկումից հետո աստիճանաբար իր դիրքերն ուժեղացրեց ԱՄՆ-ը: Այժմ ԱՄՆ-ն է այն գլխավոր ուժը, որը վճռական ազդեցություն ունի ռազմաքաղաքական իրադրության զարգացման վրա: 2003 թ. ԱՄՆ-ի զորքերը ներխուժեցին Իրաք: Երկրում հաստատվեց նոր վարչակաոգ: 2010 թ. օգոստոսին ԱՄՆ-ի զինված ուժերի հիմնական մասը դուրս է բերվել Իրաքից:
    Կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի նաև Կասպից ծովի ջրատարածքը (աքվատորիան), որի պա շար նե րը բաշխ ված են Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Իրանի և Ռուսաստանի միջև: Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը: Ջուրն այստեղ չի բավարարում ոչ միայն ոռոգման, այլև խմելու համար: Այդ առումով համեմատաբար նպաստավոր պայմաններում են այն երկրները, որոնք տիրապետում են տարածաշրջանի խոշոր գետերի ակունքներին: Այդպիսիք են Թուրքիան, Վրաստանը և Հայաստանը, որտեղից սկիզբ առնող կամ հոսող գետերը (Եփրատ, Տիգրիս, Արաքս, Կուր) սնում են Սիրիայի, Իրաքի և Ադրբեջանի մեծ մասը: Ջրային պաշարների հիմնախնդրի պատճառով Արևելքը հաճախ պայթյունավտանգ է դառնում: Իսրայելը, 1967 թ. զավթելով արաբական տարածքները, վերահսկողության տակ վերցրեց Հորդանան գետի ջրերը, որոնք նրա համար կենսական նշանակություն ունեն: Նույն վիճակն է Գոլանի բարձունքներում: Իսրայելը չի համաձայնում վերադարձնել դրանք Սիրիային դարձյալ ջրի պատճառով. այդտեղից է հոսում երկրում օգտագործվող ջրի գրեթե մեկ քառորդը: Ջրի պատճառով ժամանակ առ ժամանակ սրվում են Թուրքիայի և նրա հարավային հարևանների հարաբերությունները: Մասնագետների կարծիքով’ առաջիկա 15-20 տարում Մերձավոր Արևելքի երկրների բնակչության թիվը կկրկնապատկվի: Դա նշանակում է, որ այդքան էլ կավելանա ջրի պահանջարկը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի միջպետական հարաբերությունների սրման և միջազգային ընդհանուր մեծացման:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s