Իմ գիրքն է… : Էմանուել Մակրոն

Վերնատան ընթերցասրահի համալրում

Բարև, հուսամ դեմ չես լինի, եթե ես պատմեմ քեզ իմ գրքի մասին:

Իմ գիրքն է Էմանուել Մակրոնի <<Հեղափոխություն>> գիրքը:

Картинки по запросу "Հեղափոխություն Էմանուել Մակրոն"
Картинки по запросу "Հեղափոխություն Էմանուել Մակրոն"

Ես այս գիքը սիրում եմ ամենից շատ: Ինչու՞…

Ամենասկզբում գաղափար անգամ չունեի թե ինչի մասին է խոսվում այս գրքում, սակայն մի քանի գլուխ անց, ես հասկացա, որ հումորի ասպարեզից տեղափոխվեցի, կամ ավելի ճիշտ հեղափոխվեցի դեպի ֆրանսիական քաղաքականություն: Իհարկե հրատարակվել է 2018-ին, բայց այսքան արդիական թեմաների ես երբեք չեմ հանդիպել:

Գրքում իրոք կան մոտիվացիոն հատվածներ, որոնք մեր իրականության մասին ավելի շատ բան են ասում, քան հայրիկս, երբ բողոքում է այժմյան գադջետներից:

Էմանուել Մակրոնի գրքում ավելի շատ խոսվում է իր քաղաքական հայացքների մասին:

ԿԱՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՏՈՂԵՐ/ՈՐՈՆՔ ԻՆՁ ՇԱՏ ԵՆ ԴՈՒՐ ԵԿԵԼ

Մի երգ կա՝ <<Մեկնումի երգ >> է կոչվում, թվում է՝ այնքան ծեծված, որ այլևս ուշադրություն չենք դարձնու, բառերին, բայց այն մի լավ տող ունի. <<Ֆրանսիացին պետք է ապրի Հանրապետության համար…>>: Սա խոսում է ավելի շատ իրականության, քան պարտավորության մասին: Վաղուց ֆրանսիացիներն ապրում են ազատագրման, ազատության համար: <<Հանրապետականները մարդիկ են, ստրուկները՝ երեխաներ>>: Ֆրանսիացիները գիտեն, որ չեն կարող գոյատևել բռնապետության մեջ: Նրանք մերժում են իշխանության, հնացած կառույցների, նախապաշտամունքների, ազդեցության գործակալների, լոբբիստական խմբերի բռնապետությունը: Հանրապետություն նշանակում է համաձայն չլինել այն ամենին, ինչը հակադրվում է մեր արժեքներին: Դա մեր հավաքական պատվի արտահայտությունն է: Պատերազմի ժամանակ ուղարկված մի նամակում Ազատագրության շարժման մասնակից գեներալ Դիեգո Բրոսեն իր մահից քիչ առաջ գրում է. <<Անհնար է գտնել ճանաչման ռացիոնալ պատճառները>>:

Մենք միջազգային որոշ միջոցների ու կոլեկտիվ հոգեբանության բարձրացման կարիք ունենք:

Վերջապես այդ գլոբալացումը նոր շրջադարձ արձանագրեց՝ վերջին տասնհինգ տարում համացանցի զարգացման և թվայնացման շնորհիվ: Այստեղ են, որ նոր սահմաններ են դրվում մեր առջև: Նոր սովորույթներ, նոր հարաբերություններ են երևան գալիս ՝ ցնցելով ոչ միայն մեր կյանքի ռիթմը, այլև երևակայությունը: Մենք փոխում ենք մեր սովորույթները: Այսօր համացանցով ավելի ու ավելի շատ ֆրանսիացիներ են սնունդ պատվիրում, գնումներ, վճարումներ կատարում, գնացքի կամ այլ փոխադրամիջոցի տոմս ամրագրում: Մենք փոխում ենք արտադրության ձևերը: Ծրագրային ապահովումն ու համացանցը ռոբոտացման նոր ճանապարհներ են բացում: Ապագայի այդ արդյունաբերությունը վերափոխում է մեր ձեռնարկությունները, հեշտացնում ձեռքի աշխատանքի որոշ ծանր տեսակներ և շատ աշխատողների ստիպում արագ մասնագիտանալ: Եռաչափ տպագրությունը հնարավորություն է տալիս տեղում փոքր չափերի արտադրություն հիմնելու և վերանայելու լոգոստիկ շղթաների կազմակերպումը, ինչը նախկինում պարտադրում էր այստեղ սպառվող ապրանքներն արտադրել աշխարհի մյուս ծայրում:

Մեր մասնագիտությունները փոփոխություն են կրում: Վերլուծությունները ցույց են տալիս, որ մոտ վապագայում բազմաթիվ նոր մասնագիտություններ են ի հայտ գալու: Արդեն ստեղծվել են որոշ մասնագիտություններ, որոնք տասը տարի առաջ գոյություն չունեին. համայնքների կառավարման, զանգվածային տվյալների մշակման և այլ մասնագիտություններ:

Միաժամանակ մեր տնտեսությանը վիճակված է խորը փոփոխություններ կրել: Ուսումնասիրությունների համաձայն՝ աշխատատեղերի 10-40% առաջիկա 20 տարում կարող է ավտոմատացվել: Բանկային և ապահովագրական ոլորտներում այսօրվա մասնագիտությունների մեկ երրորդը կամ նույնիսկ կեսը 5-10 տարի հետո պահանջված չեն լինի: Ռոբոտներն ու ալգորիթմներն ավելի արագ են աշխատում, ավելի ապահով և ավելի էժան: Դրանք ցերեկվա և գիշերվա ցանկացած ժամի կկատարեն այժմյան շատ աշխատողների կրկնվող, ձանձրալի աշխատանքը: Այսպիսով, թվայնացումը խորապես ազդելու է հանրային կյանքի կազմակերպման վրա: Միջին դասը, հատկապես վարձու աշխատողները վտանգված են, մինչդեռ նոր հնարարավորություններ են բացվում քիչ կամ շատ որակավորում ունեցող աշխատողների համար: Ավաղ, մեր ժողովրդավարությունը հիմնվում է միջին դասի աշխատողների ուսորին, որոնք այսօր ահանգստանում են իրենց անձի և երեխաների համար:

Մասնագիտական միջավայրը, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում տասնամյակներ շարունակ, հեղափոխվում է: Ձեռնարկությունն այլևս ամբողջ կյանքի համար նախատեսված աշխատատեղ չէ՝ աշխատանքային պայմանագրի անսահմանափակ ժամկետով: Աշխատանքի ժամանակը աշխատատեղից կախված չի լինի. կարող ենք աշխատել մեր ձեռնարկության շենքում, հաճախորդի գրասենյակում, ընդհանուր աշխատատեղերում կամ տանը: Մենք հետզհետե ավելի հաճախ կփոխենք ձեռնարկությունը, արտադրության սեկտորը և կարգավիճակը: Այդ զարգացումն անխուսափելի է:

Սա կլինի հանունՖրանսիայի մեր պայքարը, որից ավելի գեղեցիկ բան ես չգիտեմ:

Ահա, թե ուր ենք հասել…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s