Հեռավար-առցանց ուսուցում: Հայոց պատմություն

Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ի՞նչ նպատակով էր անգլիական <<Արևելահնդկական ընկերությունը>> 1688թ․ պայմանագիր կնքել հնդկահայերի հետ։

Անգլիական Արևելահնդկական ընկերությունը կնքեց այդ պայմանագիրը Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու և միաժամանակ հայ վաճառականության մրցակցությունից խուսափելու համար :

Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Հովսեփ Էմինը, ինչպե՞ս էր պատկերացնում Հայաստանի ազատագրումը։ Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։ Ի՞նչ տեղի ունեցավ 1759թ․-ին և ինչպիսի՞ փոփոխություններ եղան Հովսեփ Էմինի Հայաստանի ազատագրության ծրագրերում։

Հովսեփ Էմինը ծնվել է 1726 թվականին Պարսկաստանի Համադան քաղաքում: Նրա հայրը ցանկանում էր որդուն դարձնել վաճառական, սակայն նա հակառակվեց նրա կամքին և ծառայության անցավ բրիտանական մի նավում և Անգլիա ուղևորվեց: Այստեղ նա ընդհունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիա և հմտանում ռազմական գործի մեջ: Երբ նա վերադարձավ Հայաստան 1759 թվականին, ծանոթացավ տիրող իրավիճակին, համոզվեց, որ թուրքական տիրապետության տակից դուրս գալու համար, նրանց անհրաժեշտ է դիմել հարևան պետությունների ՝ Ռուսաստանի կամ Վրաստանի օգնությանը:

  • Պարսից շահը 1724 թ․ ի՞նչ քաղաքականություն որդեգրեց Սյունիքի նկատմամբ և ինչու՞։

Պարսից շահը 1724 թվականին ճանաչեց Սյունիքում ստեղծված հայկական իշխանությունը…

  • Հովսեփ Էմինը Հայաստանի ազատագրական գործի համար ո՞ր երկրների աջակցություններն էր տեսնում հպատակահարմար և ինչու՞։
  • Հովսեփ Էմինին Հայաստանի ազատագրական գործի համար, ինչպիսի՞ աջակցություն էր առաջարկում Մշո Ս․ Կարապետ վանքի վանահայր՝ Հովնանը և ինչպիսի՞ ճանապարհներ էր ուղենշում։

Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովհանի հետ: Վերջինս մեծ աշխատանք էր տաում ջոկատներ հավաքագրելու և օսմանահպատակ քրդերի, ասորիների հետ համագործակցելու ուղղությամբ: Հովհանը պնդում էր, որ Էմինը Հայաստան գալու ժամանակ ունենա վրաց թագավորի կողմից տրամադրված թեկուզ փոքրիկ ջոկատ, որպեսզի թուրքերին դրանով ցույց տան, վրացիների աջակցությունը հայերին:

  • Ինչու՞ 1764 թ․-ին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը կշտամբական նամակբեր հղեց Հերակլ II արքային։

1764 թվականին Հ. Էմինը և Հերակլը խրախուսական նամակներ էին ուղարկում Հովհանին, բայց խանի մարդիկ նամակատարին դերբակալում են: Դրա մասին իմանում է Սիմեոն Երևանցի կաթղիկոսը, և Հերակլին ուղղած իր նամակում կշտամբում է նրան ժողովրդի համար վտանգավոր և չմտածված քայլերի համար:

  • Ի՞նչ տեղի ունեցավ Հովսեփ Էմինի կյանքում 1766 թ․-ին։

Նա վերադառնում է Հայաստան, հանգրվանում է Գետաշենում, մելիք Հովսեփի մոտ: Էմինը մասնակցում է մելիք Հովսեփի մղած ճակատամարտին, որն ուղղված էր ընդդեմ Գանձակի խանի անակնկալ արշավանքի:

  • Ինչու՞ 1770 թ․-ին Հովսեփ Էմինը վերադարձավ Հնդկաստան։

Ոպեսզի ծանոթանար Արցախի իրադրությանը, Էմինը Շուշիում այցելում է Իբրահիմ խանին, ապա մեկնում Գանձասար: Այնտեղ նրան ասում են, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հրաման է տվել իրեն չընդունել և չօժանդակել: Էմինը համոզվեց, որ Արցախում ևս կատարում են Սիմեոն Երևանցու հրամանները, նա կրկին Ռուսաստան է մեկնում և Շամախիում տեղեկանում այն մասին, որ Խոյի և Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տրամադրել 18.000 զինվոր: Էմինը Խոյ է ուղևորվում, սակայն նա պահանջված գումարը չուներ և ստիպված է լինում վերադառնալ Հնդկաստան:

Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս եք գնահատում Սիմեոն Երևանցու գործունեությունը։ Նա դավաճան է՞ր, թե՞ հեռատես գործիչ։

Ո՛չ նա, և ո՛չ էլ մյուսը: Նա ավելի շատ վախկոտ էր: Բայց ամեն դեպքում եղածը եղած է…

Один ответ на “Հեռավար-առցանց ուսուցում: Հայոց պատմություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s