Իմ գիրքն է… : Մարկ Մենսոն

Մարկ Մենսոնը ամերիկացի հեղինակ է, բլոգեր ինչպես նաև ձեռներեց:

Նրա <<Թքած ունենալու նուրբ արվեստը >> գիրքը անմիջապես հրատարկվելուց և գրախանութներում հայտնվելուց հետո հայտնվեց նաև քաղաքի թիթիզ աղջիկների ձեռքում: Ես իհարկե թիթիզ չեմ ուղակի գրքամոլ եմ…

Ինչևէ…

Ես մի փոքր կպատմեմ իմ նարնջագույն գրքերից մեկի մասին, ի դեպ ես ունեմ ընդամենը երկու նարնջագույն գիրք:

Այս գիրքը կարդալու ամենագլխավոր նախապայմանն այն է, որ գրքի մասին շապիկից չդատենք: Միգուցե կան անտաղանդ և քյարթու կոմիկներ, ովքեր այս գրքի վերնագիրը սարքեցին հայոց հարց, թե. <<Այս գիրքը մարդկանց սովորեցնում է ամեն ինչի վրա թքած ունենալ, ի՜նչ խնդալու ա չէ՞, հա՛, հա՛, հա՛: >>

Իրականում, այս գրքում շատ գեղեցիկ տողեր կան, որոնք մարդկանց փոխում են, և դարձնում այլ :

Ավանդական հատվածներ գրքից…

Գլուխ 1 <<Չփորձե՛ս>> Հիմա ասեմ խնդիրը: Մեր այսօրվա հասարակությունը տառապում է սոցիալական ցանցերում տարածված սպառողական մշակույթի խայծերով՝ <<վայ, նայիր՝ իմ կյանքը քոնից ինչքան լավն է>>: Ու ծնվում է մի սերունդ, որը կարծում է, թե բացասական փորձառությունը՝ մտահոգությունը, վախը, մեղքը, վատ բան է: Նայիր Ֆեյսբուքիդ ֆիդն ու կտեսնես, որ բոլորն ինքնամոռաց երջանիկ են: Այս շաբաթ ութ հոգի ամուսնացան: Ու ինչ-որ 16 տարեկան աղջնակ Ֆերարի է նվեր ստացել: Ինչ-որ պատանյակ էլ երկու միլիարդ դոլար աշխատեց՝ ստեղծելով ինչ-որ հեռախոսային հավելված, որ զուգարանի թուղթը պրծնելուն պես նորը բերեն: Իսկ դու այդ ընթացքում փակված ես տանը և կատվիդ հետ ես խաղում: Ու մտածում ես, թե կյանքդ ավելի վատն է, քան պատկերացնում էիր:

Ի վերջո ո՞րն է այս գրքի իմաստը

Այս գիրքը կօգնի մի քիչ ավելի սթափ ուղեղով ընտրել կյանքի կարևոր և ամենակարևոր կողմերը:

Ես կարծում եմ, որ այսօր մենք կանգնած ենք հոգեբանական համաճարակի առջև, որտեղ մարդիկ այլևս չեն գիտակցում, որ երբեմն լիովին նորմալ է ցեխն ընկնելը: Գիտեմ, որ խելացի չի հնչում, բայց վստահեցնում եմ՝ սա կյանքի/ մահվան հարց է: Որովհետև երբ մենք կարծում ենք, որ ցեխի մեջ ընկնելը նորմալ չէ, սկսում ենք մեղադրել ինքներս մեզ: Սկսում ենք մտածել, որ մենք ներքին խնդիր ունենք, ինչը մեզ ստիպում է հազար ու մի ձևերով հատուցել մեր բացը՝ 40 զույգ կոշիկ գնել կամ երեքշաբթի երեկոյան քնաբեր խմել՝ կոնյակով, կամ կրակել դպրոցական ավտոբուսներին:

Մեզ վարժեցրեն են, որ ամեն ինչ միշտ պետք է բարեհաջող լինի մեր կյանքում: Ու հենց այդ բարեկեցության մարմաջն էլ մարդուն գցում է դժոխային շրջապտույտի մեջ, որտեղից շատերը ելք չեն գտնում: Բայց պետք է կարողանալ սոսկ թքած ունենալ: Պետք է վերափոխել կենսական առաջնահերթություններն ու հասկանալ, թե ինչն է կարևոր, ինչը՝ անկարևոր: Այս ունակությունը կոփելը հանգեցնում է <<մտքի գործնական պայծառացման>>:

Ոչ, ես նկատի չունեմ հեքիաթային կյանքով ապրելը, հավերժական երջանկությունն ու տառապանքների ավարտը: Այդ տխմարություններն ինձ չեն հետաքրքրոում: Մտքի գործնական պայծառացում նշանակում է համակերպվել այն մտքի հետ, որ տառապանքն անխուսափելի է: Ինչ էլ անես, կյանքում միշտ էլ կլինեն ձախողում, կորուստ, ափսոսանք և նույնիսկ մահ: Բայց հենց համակերպվես, որ կյանքում հոռի բաներ կան (հավատացեք՝ դրանք կլինեն), կդառնաս որոշ առումով հոգեպես անխոցելի: Ի վերջո ցավը հաղթահարելու միակ միջոցը նախ այն կրել սովորելն է:

Այս գիրքը չի պակասեցնի քո խնդիրներն ու ցավերըԼ Ու հենց այդ պատճառով կհասկանաս, որ այն անկեղծ է: Այս գիրքը ճանապարհ չէ դեպի բարձունքներ ու չի էլ կարող լինել, որովհետև բարձունքն ընդամենն ուղեղում ծնվող պատրանք է, հորինված նշանակետ, որին մենք ինքներս մեզ ստիպում ենք հասնել: Մեր երազանքի բարձունքը մեր սեփական հոգեբանական Ատլանտիդան է:

Այս գիրքը ցույց կտա, թե ինչպես է պետք ցավը դարձնել զենք, տրավման՝ ուժ, պրոբլեմը…՝ մի քիչ ավելի տեսանելի պրոբլեմ: Մի՞թե առաջընթաց ճէ: Այս գիրքը կարող է ուղեցույց լինել. տանջանքների միջով անցնելու և այդ ամենի մեջ իմաստ տեսնելու ուղեցույց, որը կօգնի այդ տանջանքները կրել առավել ցավակից ու համակերպված: Այդ գիրքն այն մասին է, թե ինչպես է պետք ապրել թեթև՝ ի հեճուկս ծանր բեռի, որը կրում ես ամբողջ կյանքոմ: Այն մասին, թե ինչպես թուլանալ մեծագույն վախերի հանդիպման, ինչպես ծիծաղել սեփական արցունքների վրա, նույնիսկ երբ դրանք չեն ցամաքել:

Այս գիրքը կսովորեցնի ներել ու հրաժարվել և ոչ թե կուտակել ու կահադրել: Այն կսովորեցնի վերևից նայել սեփական կյանքին և ուշք դարձնել ոչ էական հոգսերին: Կսովորեցնի փակել աչքերն ու ընկնել մեջքի վրա՝ ընկնել դատարկության վիհն ու չվնասվել: Կսովորեցնի չանհանգստանալ: Կսովորեցնի <<չփորձել>>:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s