Հեռավար-առցանց ուսուցում: Երաժշտություն

Քոլեջ, 1-ին կուրս, հիմնական ,  Նախադպրոցական կրթություն՝  Պար և ռիթմիկա

  1. Ունկնդրում. Հայտնի երաժիշտների ստեղծագործություններից

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ  

«Ֆիգարոյի ամուսնությունը» օպերա.  Նախերգանք

 «Կախարդական սրինգը» օպերա, Պապագենոյի և Պապագենայի զուգերգը

Ժորժ Բիզե 

«Կարմեն» օպերա.   —  Նախերգանք

Հաբաներա

Ժորժ Բիզեի ստեղծագործություններից ամենաշատը հավանել եմ հենց <<Կարմեն>>-ի Հաբաներան: Ինչու՞: Ես շատ եմ սիրում դիտել կոմեդիայի ժանրից ֆիլմեր և հաճախ հենց այսպիսի խաղաղ, բայց զավեշտալի թվացող երաժշտությունը հենց այն է լինում, ինչ պետք է:

Կոմիտաս

Կոմիտասի անվան լարային քառյակ (մշակումներ

Հանձնարարություն  —  Ձեր տպավորությունները ունկնդրած երաժշտությունից: Գտնել նշված կոմպոզիտորների այլ ստեղծագործություններ, տեղեկություն դրանց մասին:

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Երաժշտական հրաշամանուկ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը ծնվել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում և չորս տարեկանից ջութակահար հոր խիստ հսկողության տակ սկսել է երաժշտություն սովորել: Հինգ տարեկանում Մոցարտը սկսել է ինքնուրույն երաժշտական ստեղծագործություններ գրել, իսկ վեց տարեկանում ապշեցրել է եվրոպական արիստոկրատիային իր համերգներով: Նա հանճարեղ ջութակ և մի քանի այլ երաժշտական գործիք էր նվագում: Եվ չնայած իր ահռելի փառքին` Մոցարտը պարզ ու բնական մարդ էր: Տարիների հետ Մոցարտի կյանքը փոխվեց: Ցածրահասակ, գունատ, հասարակ արտաքինով Մոցարտը այդպես էլ չկարողացավ գրավել հարուստ հովանավորների ուշադրությունը, քանի որ ոչ ոք նրան չէր ընկալում որպես լուրջ ու հասուն կոմպոզիտոր: Նա այդպես էլ չկարողացավ այնպիսի աշխատանք գտնել, որը նրան հնարավորություն կտար լրջորեն զբաղվել ստեղծագործելով: Շատ թանկ ժամանակ էր ծախսվում երաժշտական դասերի վրա, որ Մոցարտը ստիպված տալիս էր, որպեսզի ապրելու փող վաստակի: Իր ողջ կյանքում Մոցարտը անհավասար պայքարի մեջ էր մրցակիցների, հիվանդությունների և աղքատության հետ: Այդ պայքարում Մոցարտը պարտվեց: Կոմպոզիտորն ու իր կինը` Կոնստանցիան իրենց հնարավորությունների չափով չէին ապրում: Նրանք սիրում էին վայելել կյանքը, իսկ փողը նրանք ֆանտաստիկ արագությամբ էին ծախսում: Նրանք սիրում էին հյուրեր ընդունել, իսկ դրա վրա նույնպես ահռելի գումարներ էին գնում: Մոցարտը մահացավ 35 տարեկանում երիկամների հիվանդությունից: Նա պարտք մնաց իր ընկերներին, դերձակին ու պաստառագործին: Ուժեղ անձրևի պատճառով կինն ու ընկերները չկարողացան գնալ գերեզմանատուն: 17 տարի անց միայն Կոնստանցիան իմանում է, որ Մոցարտին թաղել են աղքատների ու անտունների ընդհանուր գերեզմանոցում: Մանկուց Մոցարտը շրջապատված էր կանանցով: Նա վայելում էր նրանց հետ սիրախաղն ու մեկ անգամ չէ, որ ասել էր, որ եթե նա ստիպված լիներ ամուսնանալ բոլոր այն կանանց հետ, ում հետ երբևէ սիրախաղ է ունեցել, ապա առնվազն 100 կին էր ունենալու: Երբ նա 20 տարեկան էր, Մոցարտը սիրային նամակագրություն էր պահպանում իր սիրելի զարմուհու հետ: Իր բազմաթիվ համերգներից մեկի ժամանակ Մոցարտը լրջորեն սիրահարվում է 16-ամհա գեղեցկուհի Ալոիզա Ուեբերի հետ, ով պատրաստվում էր օպերային երգչուհի դառնալ: Երբ նրանց հարաբերությունների մասին իմանում է Մոցարտի հայրը, նա կարգադրում է որդուն իսկույն վերադառնալ, քանի որ համարում էր, որ Ուեբերներն իրենց հասարակական դիրքով զիջում էին իրենց: Մի քանի ամիս անց Մոցարտը կրկին հանդիպում է Ալոիզային, ով այդ ժամանակ արդեն օպերային երգչուհի էր: Պարզվում է, որ աղջիկն արդեն մոռացել էր Մոցարտին ու չէր պատրաստվում վերականգնել իրենց հարաբերությունները:  25 տարեկանում Մոցարտն ուշադրություն է դարձնում Ալոիզայի կրտսեր քրոջը` անգրագետ ու երաժշտությունից հեռու Կոնստանցիային: Հորն ուղղված նամակում Մոցարտը գրել էր, որ Կոնստանցիան գեղեցիկ չէ, սակայն ոսկի սիրտ ունի և հիանալի տան տիկին կլինի: Այս անգամ Ուեբերների մայրն ամեն ինչ անում է, որպեսզի Մոցարտին իրենցով անի: Նա ինքն է լուրեր տարածում, թե Մոցարտն արդեն չափազանց մոտ է Կոնստանցիայի հետ, ապա հայտնում է Մոցարտին, որ իրենց ինտիմ կապի մասին բոլորն են խոսում, և ինքը վստահ է, որ աղջկա պատիվը գետնով է տված: Խորամանկ կինը Մոցարտին ընտրության առջև է կանգնեցնում. կամ Մոցարտն առհավետ լքում է Կոնստանցիային, կամ էլ ամուսնանալու պարտադիր պայմանագիր է կնքում, որը խզելու դեպքում ստիպված էր տարեկան 300 գուլդեն մուծել: Մոցարտը չէր պատրաստվում լքել Կոնստանցիային:  Երբ նրանք ամուսնացան, Մոցարտը 26 տարեկան էր, Կոնստանցիան` 19: Նրանց համատեղ կյանքը տևեց 9 տարի և իսկապես երջանկացրեց նրանց: Նրանք սազում էին իրար: Կոնստանցիան երբեք չէր բողոքում դժվար կյանքից և փողի մշտական բացակայությունից: Ընտանիքում ծնված վեց երեխաներից կենդանի մնաց ընդամենը երկուսը: Մի անգամ նրանց տուն հյուր է գալիս և տեսնում, որ ամուսինները միմյանց գրկած պարում էին: Դա ոչ թե սիրո արտահայտում էին, այլ նրանք դա անում էին, որպեսզի տաքանան: Նրանք պարզապես փող չունեին, որ փայտ գնեն: Մոցարտի մահից հետո Կոնստանցիան սարսափելի հիսթերիկայի մեջ էր: Հետագայում նրա երկրորդ ամուսինն օգնում է նրան գրել Մոցարտի առաջին կենսագրությունը: Լեգենդները հավաստում են, որ Մոցարտը բազմաթիվ արտամուսնական կապեր է ունեցել: Սակայն նա երբեք Դոն Ժուան չի եղել:  Լարված աշխատանքը խլում էր Մոցարտի ողջ ժամանակն ու ուժերը: Եթե նա որևէ տեղ էր գնում, ապա կնոջը սիրառատ նամակներ էր գրում: Այդ նամակներից կարելի է եզրակացնել, որ Մոցարտն ամուսնական հավատարմության իդեալ էր: Բացի այդ` Մոցարտն ինքն է մի անգամ խոստովանել, որ չի ցանկանում պատահական կապեր ունենալ, որովհետև վախենում է վեներական հիվանդություններից:

Մոցարտի ստեղծագործություններից շատ եմ սիրում <<Լակրիմոսա>>-ն:

Նախակրթարան

Ընտանեկան նախագիծ՝ «Ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք»

«Չիպոլինո»  —  «Չիպոլինո» հեքիաթը գրել է  Ջանի Ռոդարին, իսկ մուլտֆիլմի երաժշտությունը՝ Կարեն Խաչատրյանը

Հեռավար ուսուցման նախորդ հանձնարարությունները

Ամփոփում

Երաժշտության դասընթացի հեռավար — առցանց ուսուցման կազմակերպումը 

Один ответ на “Հեռավար-առցանց ուսուցում: Երաժշտություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s