Ապրիլ ամսվա իմ անհատական պլանը

Քանի որ դեռ մեկ ամիս սովորելու ենք առցանց, կկազմեմ ողջ ապրիլ ամսվա անհատական պլանը, <<դասերի անհատակ օվկիանոսում չխեղդվելու համար>>:

Ինչ վերաբերվում է նրան թե ինչ եմ պլանավորում անել, պետք է հասկանալ թե ի՞նչ եմ անում և ո՞ր ժամին:

Նախ ես արթնանում եմ մոտավորապես ժամը 08:00 — 10:00 սահմաններում: Հետո նախաճաշում եմ, բայց մենակ եմ լինում, քանի որ տան մյուս անդամները նախաճաշում են այն ժամանակ, երբ ես քնած եմ լինում: Ապա սկսում եմ զբաղվել այն ամենով ինչով միշտ, կա՛մ դասերով, կա՛մ նրանով, ինչով ուզում: Սովորաբար նկարում եմ, կամ ասեղնագործում: Այնուհետև պառկում եմ քնելու մոտավորապես ժամը 22:37 — 23:40 սահմաններում:

  • Միգուցե մեզ ձեռք է տալիս թվայինացված տեխնիկաների տարածումը, բայց թվայնացված ընտանիքն այդքան էլ լավը չի թվում: Պլանավորեմ մի քանի նախագիծ ընտանիքի անդամների հետ անելու համար : Եվ ես ցանկանում եմ, որպեսզի բոլորն աշխատեն յուրովի : Սկզբում կարելի է աշխատել հայրիկի հետ: Քանի որ հայրիկս ուտել շատ է սիրում, մենք կփորձենք պատրաստել մի քանի <<խոհարարական գլուխգործոց>>: Աղցաններ, ալլադիներ և այլն: Այնուհետև մայրիկի հետ կխաղանք ռոդարիական խաղեր: Եղբայրներիս և քույրերիս հետ ցանկանում եմ խաղալ ավելի շատ ստեղծագործական խաղեր: Քանի որ ես համարյա նկարչուհի եմ, մենք լիքը կնկարենք:
  • Հեռավար-առցանց ուսուցման առաջադրանքները
  • Ինքնակրթություն Որոշել եմ ընթերցել գրքեր օտար լեզվով, հիմնականում անգլերեն: Դե կարծում եմ այս ամիսը կնվիրեմ անգլերենիս իմացության բարելավվմանը; Ընկեր Լիլիթի բլոգում գտել եմ Խալիլ Ջիբրանի ստեղծագործությունները և պլանավորում եմ կարդալ, թարգմանել և վերլուծել դրանք: Նաև շատ լավ կլինի, եթե իմ բլոգում անդրադառնամ նրան, թե ինչպես եմ փորձում ֆրանսերեն սովորել:

Կարծում եմ բավական հետաքրքիր կլինի…

2 ответ. на "Ապրիլ ամսվա իմ անհատական պլանը"

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s