Հեռավար-առցանց ուսուցում: Հայոց լեզու և գրականություն:Մարտի 30- ապրիլի 14

1․Ընթերցողական նախագծեր

Քոլեջի սիրելի սովորողներ մարտի 30 — ապրիլի 14-ը առաջարկում եմ կարդալ այս երեք պատմվածքները։ Երեք ստեղծագործություններն էլ ինչ-որ իմաստով ասելիքի ընդհանրություններ ունեն և այս օրերին մեզ խորհել են տալիս։ Ուշադիր կարդալուց հետո շարադրեք  վերլուծեք պատմվածքները՝ կատարելով նաև առաջադրաքների փաթեթը։

Խորխե Բուկայ — Իմ աշխատանքը Օսկար Ուայլդ — Իմ աշխատանքը Նար — Դոս — Իմ աշխատանքը

Քոլեջի 1-1, 1-3, 2-րդ կուրսեր

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքների փաթեթ

1․Հեղինակների՝ Խորխե Բուկայի, Օսկար Ուալդի և Նար-Դոսի մասին  մասին հետաքրքիր փաստեր գտիր համացանցից և տեղադրիր քո բլոգում։

#փաստ: Նար — Դոս

2․ Վերլուծիր երեք պատմվածքները՝ արտահայտելով քո վերաբերմունքը, գտիր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրիր նաև երեք պատմվածքներին բնորոշ ոճերի մասին։

3․ Պատմվածքներից առանձնացրու այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, քեզ մտածել են տալիս։

«- Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի… «

«Եվ փակեց Աստված Մարդու Կյանքի Գիրքը և ասաց. «Անկասկած, Դժոխք եմ քեզ ուղարկելու: Հիրավի, Դժոխք եմ ուղարկելու քեզ»: Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»: Եվ ասաց Աստված Մարդուն. «Ինչու՞ չեմ կարող քեզ Դժոխք ուղարկել, և ի՞նչ պատճառով»: «Որովհետև Դժոխքում եմ մշտապես ապրել»,- պատասխանեց Մարդը: Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը: «

»Ասում են, որ այդ ժամանակվանից սկսած մարդու աչքը ոչինչ չի կշտացնում կամ, ինչպես ասում են, մարդու աչքը ծակ է :«

5․Ի՞նչ գիտես Սուրբ Պետրոսի մասին։  Գիտե՞ս արդյոք Քրիստոսի 12 առաքյալներին։

6․Թվարկիր՝ Աստծո տասը պատվիրաններից քանիսը գիտես։

7․Քո երևակայությամբ 7-10 նախադասությամբ նկարագրիր Դատաստանի տունը։

8․Պատմվածքներից դուրս գրիր անհասկանալի բառերը, հնաբանություններն ու բարբառայնությունները, բացատրիր բառարանով։

9․Ձեզանից շատերն այս պահին կարդում են տարբեր գրքեր, հետաքարքիր նյութեր, լսում են հոգեհարազատ երաժշտություն, գրեք, պատմեք, ներկայացրեք դրանք ձեր բլոգներում։

Оставьте комментарий