#փաստ: Նար — Դոս

Նար-Դոսի ստեղծագործությունները գրված են գեղարվեստական բարձր վարպետությամբ, իսկ թեմաները արդիական են մինչ օրս:

10 փաստ Նար-Դոսի կյանքից

1.  Ծնվել է 1867թ.-ին Թիֆլիսում: Նար-Դոսի իսկական անունն է Միքայել Զաքարի Հովհաննիսյան:

«Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր և մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և համեստ… Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող»:

Ավետիք Իսահակյանը Նար-Դոսի մասին

2.Հայրը մանր առևտրական էր՝ բրդավաճառ: Ընտանիքը ֆինանսապես անկարող էր որդուն լավ կրթությամբ ապահովել: Այսպիսով Միքայելը նախնական կրթություն է ստանում Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում, շուտով ցարի հրամանով հայկական դպրոցները փակվում են և ապագա գրողը ստիպված է լինում ուսումը շարունակել Նիկոլաևյան երկդասյան դպրոցում:

3.Այնուհետև գրողին հաջողվում է ընդունվել Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիա, սակայն ծանր սոցիալական պայմանների պատճառով չի կարողացել ուսումն ավարտին հասցնել ու  վերադարձել է Թիֆլիս:

4. Ապագա արձակագիրը սկսում է մասնագիտություն սերտել Միքայելյան արհեստագործական դպրոցում. այստեղ ուսումն անվճար էր: Հենց այստեղ է Միքայելը ծանոթացել և մտերմացել ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ: 1 տարի անց Նար-Դոսը թողնում է նաև այս դպրոցն ու տարվում ինքնակրթությամբ:

«Կան հեղինակներորոնք գրական ընդհանուր թոհուբոհի մեջ մնում են կարծես աննկատելիանգամ արհամարհված ու մոռացության մատնվածբայց իրենց ուժերին ու գործերին վստահ՝ աշխատում են համառ ու անաղմուկ՝ չմտածելով բնավ փառքի մասին: Եվ փառքըսակայնստվերի նման հետևում է նրանց և մահից հետո անձեռագործ արձան «կանգնում»»:

Ստեփան Զորյանը Նար-Դոսի մասին

5. Նար-Դոսի լրագրողական աշխատանքը սկսվում է 1890թ.-ից,  նա զբաղեցնում է «Նոր դար» պարբերականի պատասխանատու քարտուղարի պաշտոնը մինչև 1906թ.-ը:  1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատում «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում

6. Արձակագիրը սկսել է զբաղվել գրական գործունեությամբ 1880-ական թվականներից, հատկանշական է, որ սկզբում նա առավելապես էր գրում, դրանցից մի քանիսը լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում:

«Ամառ, թե ձմեռ, միշտ ամեն անգամ

Դռնեդուռ որքա՜ն մարդիկ են շրջում,

Ամենքը տկար, նոթի, մերկանդամ,

Արցունքն աչքերին «հա՜ց, հա՜ց» են մուրում»…

Նար-Դոս, «Աղքատներ»

7.Գրողի տաղանդն առավելապես արտահայտվել է արձակում՝ նրա վիպակներում ու պատմվածքներում: Նրա «Ճշմարիտ բարեկամը»-ը «Նոր դար»-ի էջերում է հայտնվել Միխո-Օհան ստորագրությամբ:

8. Նար-Դոսը բարձր էր գնահատում գրականության ու մասնավորապես ռեալիստական գրականության դերը հասարակական կյանքում: Գրականության մասին խոսելիս Նար-Դոսն ասում էր, որ այն կոչված է դրական ազդելու  «մարդկանց մտքի ու սրտի վրա»: Նրա սիրելի գրողներից էին Տուրգենևը, Գոնչարովը, Տոլստոյը, Դոստոևսկին և Չեխովը:

9. Թեև նա աշխատում էր պահպանողական «Նոր դար» լրագրի խմբագրատանը, իր սեփական հայացքները լրիվ այլ էին: Գրողը դեմ էր պահպանողականների խավարամոլությանը, ծաղրում էր կղերական ոգին, հետամնաց ավանդապահությունը:

«Իսկ նա ամենևին չէր փոխվել կամ ավելի ճիշտը, փոխվել էր դեպի այնքան լավը, որ ոչ մի գեղագետ նկարիչ չէր կարող նրա մեջ որևէ փուտ գտնել. նախկին մի քիչ նիհար, չարաճճի աղջիկը դարձել էր բարձրահասակ, փարթամ մի կին, որի մոտով անկարելի էր անցնել առանց ետ նայելու»։

Նար-Դոս, «Ես և նա»

10. Նար-Դոսը վախճանվել է 1933թ.-ին Թիֆլիսում: Նրա աճյունն ամփոփված է Խոջիվանքի հայկական գերեզմանատանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s