Լևոն Մեծագործ

XI դարում Առաջավոր Ասիայի համար արևելքից ծագեց մի աղետ՝ սելջուկ-թուրքական հերդաների ասպատակությունը: Մինչ այդ Բյուզանդիան իրականացնում էր Հայաստանը զինական ուժից դատարկելու քաղաքականությունը, ինչը շրջվեց հենց իր դեմ. քանդվեց և թուլացավ Բյուզանդիան արևելքից պաշտպանող քրիստոնեական դարպասը: 1021-1065 թթ. անկում ապրեցին հայկական երեք հզոր պետությունները՝ Անիի կենտրոնական, Վասպուրականի Արծրունյաց և Կարսի Բագրատունյաց թագավորությունները: Բյուզանդիան փորձեց լուրջ քայլերով դիմակայել սելջուկներին, սակայն 1071 թ. Մանազկերտի վճռական ճակատամարտում կրեց ծանր պարտություն: Դրանից հետո Բյուզանդիան կորցրեց իր արևելյան տիրույթները, ի թիվս որոնց՝ նաև հայկական տարածքները:

Ստեղծվեց նոր իրադրություն, երբ բյուզանդական տիրապետության սահմանը տեղափոխվեց արևմուտք, իսկ այդ տիրապետությունից ազատված շրջաններում դեռ չէր հաստատվել սելջուկյան իշխանությունը: Առիթից օգտվելովէ այդ տարիներին անկախ հայկական իշխանություններ ստեղծելու փորձեր արեցին Փիլարտոս Վարաժնունին, Գող Վասիլը և ուրիշներ:

1080 թ. ընդամենը երեք ամրոցով անկախ հռչակված հայկական իշխանությունը ոչ միայն չմարեց, այլև առաջիկա 100 տարում միավորեց թե; լեռնային, թե՛ Դաշտային Կիլիկիան: 1180 թ. Կիլիկիայի հայերի 100-ամյա պայքարն ընդդեմ բյուզանդիայի պսակվեց հաղթանակով. վերջին հակամարտության ժամանակ Կիլիկիայի Մեծ իշխան Ռուբեն Գ-ն ոչնչացրեց բյուզանդական վերջին հենակետերը:

Կիլիկիայի հայկական իշխանապետությունը շրջապատված էր մահմեդական պետություններով, որոնք ի սկզբանե բարեկամաբար չէին տրամադրված հզորացող հայկական պետության նկատմամբ:

Կիլիկիայի հայկական իշխանապետությունն իր պատմության հենց սկզբնական շրջանից պետք է առնչվեր Եվրոպայի և այնտեղից մեկնարկող խաչակրաց արշավանքի հետ: Խաչակրաց առաջին արշավանքի արդյունքում Միջերկրականի արևելյան ափամերձ շրջաններում ստեղծվել էր նոր իրադրություն. խաչակիրները 1099 թ. հիմնեցին Երուսաղեմի թագավորությունը, որի ավագությունը ճանաչում էին Եդեսիայի և Տրիպոլիի կոմսություններն ու Անտիոքի դքսությունը:

ԼԵՎՈՆ Բ-Ի ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ

1175 թ. Մլեհ իշխանի դավադրական սպանությունից հետո Կիլիկյան Հայաստանում գահ բարձրացավ նրա եղբայր Ստեփանի որդի Ռուբեն Գ-ն: Ռուբեն Գ-ի կրտսեր եղբայր Լևոնը ստանձնեց հյոց բանակի հրամանատարությունը:

Ինչպես հայտնի է, քրիստոնեական բարձր գաղափարները դրոշ դարձրած խաչակիրներն իրենց արշավանքների ընթացքում հաճախ ոչ քրիստոնեաբար էին վարվում ոչ միայն այլադավանների, այլև հենց հավատակից քրիստոնեաների նկատմամբ: 1185 թ. Անտիոքի դուքս Բոհեմունդ Գ Կակազը, իբր բարեկամություն հաստատելու համար, Ռուբեն Գ-ին հրավիրեց Անտիոք և բանտարկեց նրան: Նրա զորքերը ներխուժեցին Կիլիկյան Հայաստանի հարավարևելյան շրջանները: Եղբոր գերության պայմաններում իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրեց սպարապետ Լևոնը, որը Թիլ Համդուն բերդի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախեց անտիոքցիներին: Սկսեցին բանակցություններ: Ռուբեն Գ-ին փրկելու համար Լևոնը Բոհեմունդին զիջեց սահմանային երեք ամրոցներ: Ռուբեն Գ-ն, որն արու զավակ չուներ, 1187 թ. մայիսի 6-ին իշխանությունը կամովին հանձնեց 40-ամյա եղբորը՝ Լևոնին, որը հռչակվեց Հայոց Մեծ իշխան:

ԼԵՎՈՆ Բ-Ի ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Լևոն Բ իշխանը մեր պատմության մեջ մնաց <<Մեծագործ>>, <<Մեծահաղթ>>, <<Բազմահաղթ>>, <<Բարեպաշտ>> պատվանուն-տիտղոսներով, քանի որ ոչ միայն հզորացրեց Կիլիկիայի հայկական իշխանապետությունը, այլև այն հռչակեց թագավորություն՝ հասցնելով միջազգային ճանաչման ու բարձր հեղինակության:

Նրա առաջին գործողությունը Հայոց Մեծ իշխանի գահին եղավ 1187թ. մայիսին, երբ Ռավինի դաշտում ջախջախեց երկիր ներխուժած Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերը: Նույն թվականին Լևոն Բ-ին սպասվում էր երկրորդ խոշոր հաջողությունը, նա հաղթեց և Կիլիկիայի սահմաններից դուրս շպրտեց Հալեպի ու Դամասկոսի սուլթանին:

Կիլիկիային սպառնում էր Եգիպտոսի Այուբյան սուլթան Սալահ թդ-Դինը: 1188 թ. աշնանը հայկական բանակը Կիլիկիայի հարավարևելյան սահմաններից հետ մղեց Եգիպտոսի սուլթանության զորքերին: Սալահ թդ-Դինից սպասվող վտանգը կանխվեց Խաչակրաց երրորդ արշավանքվ:

Լևոն Բ-ն իմաստուն կերպով օգտագործեց այդ արշավանքի պատեհությունը: Նա դաշինք կնքեց խաչակիրների հետ և 1189-1190 թվականներին Բյուզանդիայից և Իկոնիայի սուլթանությունից գրավեց մի շարք բերդաքաղաքներ:

Խաչակիրները 1190 թ. մայիսին Հռոմեական սրբազան կայսրության կայսր Ֆրիդրիխ Ա Շիկամորուսի առաջնորդությամբ, Իկոնիայի սուլթանության վրայով մտան Կիլիկիա և բանակ դրեցին Սելևկիա քաղաքի մոտ: Լևոն Բ-ի պատվիրակությունը բարեկամաբար դիմավորեց Ֆրիդրիխ Շիկամորուսին և բավարար քանակությամբ պարեն հասցրեց խաչակրաց զորքերին: Պայմանավորվածության համաձայն ՝ Լևոն Բ-ն պետք է ռազմական և նյութական աջակցություն ցույց տար խաչակիրներին, ինչի դիմաց Ֆրիդրիխ Շիկամորուսը խոստացավ Լևոն Բ-ին ճանաչել Հայոց թագավոր:

Նույն թվականի հունիսի սկզբին ամեն բան պատրաստ էր Լևոն Բ-ի թագադրության համար: Հայկական պատվիրակությունը ժամանեց Սելևկիա՝ Ֆրիդրիխ Շիկամորուսին ուղեկցելու Տարսոն, որտեղ նախատեսված էր կատարելու թագադրության արարողությունը: Սակայն կայսրը հունիսի 10-ին կնքեց իր մահկանացուն և Լևոն Բ-ի թագադրության հարցը որոշ ժամանակով հետաձգվեց:

ԼԵՎՈՆ Բ-Ի ԹԱԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ֆրիդրխ Շիկամորուսի որդին՝ Գերմանիայի նոր կայսր Հենսրիկոս կամ Հենրիխ Զ-ն, հանձն առավ Լևոն Բ-ի նկատմամբ իր հոր ստանձնած պայմանավորվածությանկատարումը: 1196 թ. մեկնարկած խաչակրաց չորրոդ արշավանքի ժամանակ նա հանձնարարեց իրականացնել Լևոն Բ-ի թագադրումը:

Կիրակոս Գանձակեցու հաղորդման համաձայն՝ Բյուզանդիայի Ալեքսոս Գ Անգելոս կայսրը շտապես առաջ առաջ ընկնել Գերմանիայի կայսրից և նույն թվին Լևոն Բ-ին ուղարկեց արքայական թագ, առյուծանկար դրոշ, զգեստներ և մեծամեծ ընծաներ:

Բյուզանդիայից թագը ստացվեց 1196 թվին: Սակայն Լևոն Բ-ն համբերատարությամբ սպասեց մինչ երկրորդ թագը կհասներ Կիլիկյան Հայաստան: Թագադրվելով միաժամանակ երկու կայսրերից ստացված թագերով՝ Լևոն Բ-ն ցանկանում էր ընդգծել իր պետության միջազգային մեծ հեղինակությունը:

Երկու կայսրերից թագերն արդեն ստացվել էին 1197 թ. վերջին: Սակայն քանի որ Լևոն Բ-ն նախատեսում էր Կիլիկյան Հայաստանը վերածել Արևելքի հզորագույն քրիստոնեական պետության, թագադրության համար ընտրում է քրիստոնյա աշխարհի համար իմաստալից և խիստ կարևոր օր՝ Սուրբ Ծննդյան տոնը:

Լևոն Բ-ն թագավոր հռչակվեց…

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պետության ներքին կայունությույնն ամրապնդելու համար Լ:ևոն Բ-ն պատժեց և հնազանդեցրեց կենտրոնախույս նախարարական տներին, հատկապես՝ Հեթումյաններին: Նա հոգ էր տանում, որ պետության կյանքում կարևորագույն դերակատարում ունեցող կաթողիկոսական աթոռին բազմի պետականամեզ հոգևեր առաջնորդ, այդմտահոգությամբ նա պատժեց կաթողիկոս Գրիգոր Ե Քարավեժին՝ հոգևոր բարձրագույն գահը հանձնելով իր համախոհ Գրիգոր Զ Ապիրատին:

Երկրի տնտեսական կյանքը խթանելու համար Լևոն Բ-ն բարեկարգեց երկրի ճանապարհներն ու նավահանգստային քաղաքները: Կազմակերպեց առևտրական տավատորմիղ, հատեց ոսկյա և արծաթե դրամներ, որոնք կրում էին <<ԼԵՒՈՆ ԹԱԳԱՒՐ ՀԱՅՈՑ>> մակագրությունը:

Լևոն Բ-ն հատուկ ուշադրություն դարձրեց երկրի հոգևոր ու կրթական կյանքին: Նրա հրամանով հիմնվեցին նոր վանքեր, նորոգվեցին հները: Վանքերին կից գործում էին վարժարաններ ու դպրատներ. ուսուցումը կատարվում էր և՛ հայերեն, և՛ օտար լեզուներով:

Արքունիք հրավիրվեցին բազմաթիվ գիտնականներ և արվեստագետներ, որոնց գործունեության համար ստեղծվեցին արտոնյալ պայմաններ: Բացառիկ բարձունքի հասավ հայկական մանրանկարչությունը:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1201 և 1212 թվականներին Կևոն Բ-ն առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքեց Վենետիկի, Ջենովայի, Պիզայի և այլ քաղաքների ու երկրների հետ: Հատկանշական է, որ այդ պայմանագրերով նա հասավ միջազգային ծովային օրենսդրության փոփոխության: Ողջ միջերկրածովյան ավազանում գործում էր <<Մերձափնյա իրավունքը>>, ըստ որի, եթե տեղի էր ունենում նավաբեկություն, տուժած նավի անձնակազմը և բեռները տնօրինվում էին ափի տիրոջ կամքով: Հայոց արքան մերժեց բնության աղետի հետևանքով դժբախտության մեջ հայտնված մարդկանց նկատմամբ այդ հակամարդկային իրավունքը և Վենետիկի ու Ջենովայի հետ կնքված պայմանագրերում ամրագրեց հակառակը:

Կիլիկիան Հայաստանի ոսկյա դրամը ՝ <<թագավորականը>>, որը ժողովրդի մեջ հայտնի էր <<թագվոր>> համառոտած անվամբ, ունեցավ միջազգային մեծ շրջանառություն և ավելի արժեք ուներ, քան վենետիկյան հռչակավոր դուկատը: <<Թագավորը>> դարձավ հայոց դրամաշրջանառության պատմության ոսկեդարը, կիլիկիահայ դրամաշրջանառությունը գերազանցում էր անգամ Տիգրան Մեծի ժամանակվա հայկական դրամներին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s