Հեռավար-առցանց ուսուցում: Հայոց լեզու և գրականություն: Ապրիլի 14-30

1․Երկարաժամկետ նախագիծ

Տնային ընթերցանություն — Ֆրանսուազ Սագան «Բարև, թախիծ»

Հիաալի և ռոմանտիկ պատմություն էր, ինձ շատ դուր եկավ վերջաբանը:

Ընթացիկ նախագծեր

2․«Կարդում ենք ․․․» նախագծով առաջարկում եմ 20-րդ դարի արտասահմանյան գրականության երկու նշանավոր դեմքերի՝ Ջեյմս Ջոյսի և Անդրե Մորուայի փոքրիկ պատմվածքները։ Ընթերցելուց հետո գրում ենք մեր տպավորությունները, վերլուծությունը, խոհերն ու մտորումները։

Ջեյմս Ջոյս  «Էվելին» 

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Տանել չեմ կարողանում սենտիմենտալ զգացմունքները: Իհարկե մի քիչ դուրս եկավ, բայց հիմնականում այդքան էլ չսիրեցի: Չհասկացա թե ինչու տղան անձամբ չէր բերում և դերասանուհուն փոխանցում մանուշակները, միայն թե ամաչկոտությամբ այդ վախկոտին չարդարացնեք…

3․«Իմ գերդաստանը»  նախագծի նպատակը ձեր գերդաստանի անցյալը ու ձեզ ճանաչելն է։ Ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս, ի՞նչ արժեքներ ես կրում, ի՞նչ արմատներից ես սերում։  Մինչ նախագիծը սկսելը՝ զրուցիր քո ընտանիքի մեծերի՝ տատիկի, պապիկի, ծնողներիդ հետ, գրի առ գերդաստանիդ անցյալից հետաքրքիր փաստեր, տեղեկություններ։ Եթե գերդաստանդ սերում է Արևմտյան Հայաստանի որևէ գավառից, գյուղից, ասելիքդ հարուստ պիտի լինի՝ 1915թ․ Մեծ եղեռն, գաղթի ճանապարհներ, դժվարությունների հաղթահարում։ Եթե տանը պահպանվում են քո նախնիների եզակի լուսանկարներ,  ձեր գերդաստանում սերնդեսերունդ պահպանված արժեքավոր իրեր, թանկ ու սրտամոտ առարկաներ, որոնց մասին կուզես պատմել, հրատարակիր բոլգում ու ներկայացրու դրանք։ Աշխատանքիդ կարող ես կցել նաև տեսանութեր, ձայնագրություններ, երբ պատմում, երգում են տատիիկդ, պապիկդ։ Տարիներ առաջ այսպիսի մի նախագիծ էլ ես եմ արել՝ գրելով իմ գերդաստանի մասին՝ «Նախնիներս․․․»։ Կարծում եմ՝ գրելիս սա ձեզ կօգնի ինչ-որ չափով կողմնորոշվել։  

4․«Ստեղծագործում են սովորողները» նախագծով առաջարկում եմ գրավոր աշխատանքի հետևյալ թեմաները։ Գրիր, շարադրիր քո մտորումներն ու խոհերը դրանցից, որով ուզում ես և քանիսով ուզում ես։ Իհարկե, թեմաներ կարող ես առաջարկել նաև դու։

  • Կյանքի ոլորապտույտ ճանապարհներով
  • Երանի՜ տեսնեի
  • Լույսեր, հույսեր, վառ երազներ
  • Բնությունը հրաշագործ է
  • Աշխարհն իմ աչքերով
  • Իրիկնամուտի խոհեր
  • Կյանքի սևն ու սպիտակը
  • Երազներ և իրականություն
  • Աշխարհն ու ես
  • Մայրամուտի գույները

ԱՇԽԱՐՀՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ

Ժամանակն առաջ է գնում, բայց ժամանակները չեն փոխվում: Ես այսպիսին եմ տեսնում աշխարհը, և աշխարհը, որը տեսնում եմ իմ աչքերով ինձ դուր չի գալիս:

Մի կտոր հողի համար մարդիկ ինչի ասես պատրաստ են, սպանության, գողության… Դե էլ ինչքա՞ն կարելի է: Ես միշտ մտածել եմ այսպես՝, եթե հանկարծ մեծահասակներն անհետանան, ու իրենց հետ տանեն այն ինչ ստեղծել են (սմարթֆոնները, հեռուստացույցները, Wi-Fi-ը), ամեն ամեն ինչ, հավատացեք, կփրկվենք, կրտսեր սերունդը կփրկվի: Եթե երեխաները ապրեն առանց մեծահասակների, ապա ուղակի հիանալի կլինի: Երեխաներն իրար չեն սպանի, կապրեն անկախ, ազատ, երջանիկ, ուրախ և լիքը լավ բաներ…

5․«Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում» նախագիծը շարունակում է «Արհետստագործ» ամսագրում անդրադառնալ սովորողների օգտագործած կոսմետիկ միջոցների ուսումնասիրություններին։Մաղթում եմ ձեզ ստեղծագործական հետաքրքիր և արդյունավետ աշխատանք։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s