Սա դասիս հետ կապ չունի, բայց գրել եմ, որ կարդաս

ՀԻՆ ԳՐՔԵՐԻՆ ՆՈՐ ԿՅԱՆՔ

Ընկերներիս երևի թվում է, որ ինքնամեկուսացման ժամանակ Վարդը բացի ուտելուց, քնելուց, ալարելուց ու քննադատելուց բացի ուրիշ ոչինչ չի անում: Բայց երբեմն պատահում է, որ հանգիստ նստած ես գրասեղանիդ առաջ, կարդում ես Մուրացանի <<Գևորգ Մարզպետունի>>-ն, ու հանկարծ սկսում են մտքեր գալ…չգիտեմ որտեղից, բայց գալիս են, ու մնում:

Ես մտածեցի ահա թե ինչ. ավագ սերունդը միշտ քննադատում ու փնթփնթում է, թե. <<Էս ջահելներին որ մնա գրքի երես կյանքում չեն տենա, ամբող օրը թողաս, մենակ մտնեն էդ անտերների մեջ…>>: Իրականում, հարգելի ավագ սերնդի ներկայացուցիչներ, դուք միակն եք, ովքեր ունեն բավարար միջոցներ կրտսեր սերնդի ներկայացուցիչներին դաստիարակելու, կրթելու համար: Բայց դա կարծես թե ձեր պետքն էլ չի…

Նայենք կրտսեր սերնդի կյանքին. ի՞նչ են անում երիտասարդները հիմնականում: Արթնանում են, գնում են դասի, դպրոցում ծանր մտավոր աշխատանքից հոգնած գալիս են տուն, հաց ուտում, դե մի երկու դաս էլ անում են ու…մտնում են էդ անտերի մեջ:

Իսկ հիմա եկեք հիշենք ինչ է այդ պահին կատարվում ավագ սերնդի X ներկայացուցչի կյանքում: Վերցնենք իմ տատիկին: Նա աշխատասեր կին է, բայց օրվա մեծ մասը անցկացնում է սերիալներ նայելով. առանց չափազանցնելու, տատիկս մի օր իմ աչքի առաջ հաշվեց ու անկեղծացավ, որ մի օրվա մեջ հասցնում է նայել 11 սերիալ, որոնցից 6-ը՝ հնդկական:

Ես հիմա չեմ խոսի այն ամենից ինչը մեզ միայն բթացնում է, ուզում խոսակցությունս սկսել ամենասկզբից:

Բանն այն է, որ հիմա խելացի չես դառնա առանց գրքի: Գիրք, գիրք, գիրք… Գիրք կարդալը խրախուսելի արարք է, բայց ավագները ավելի գնահատում են, երբ կարդում ես հայ գրողների գրած աշխատությունները / գրքերը: Հիմա գրախանութներում վաճառվում են գրքեր սիրո, հաջողության, հեղափոխությունների կամ հեղափոխականների, հանճարների, բլոգերների, արդարանալու, ուշքի գալու կամ էլ թքելու մասին: Սովորաբար այս գրքերի ո՛չ հերոսները, ո՛չ էլ հեղինակները հայեր չեն լինում: Գրախանութներում ավելի հաճախ ես հանդիպում նոր գրողների գրքերի, նոր կազմով, նոփ — նոր, փայլփլուն թերթերով… Գրավիչ է հնչում, համաձայն եմ:

Այս ամենն ինձ հետ էլ է տեղի ունեցել, երբ հրատարակվեց Մարկ Մենսոնի <<Թքած ունենալու նուրբ արվեստը>> գիրքը: Բոլոր մտերիմներս ու ծանոթներս այդ գրքի մասին էին խոսում, ու քննարկում, սակայն ես միայն լսում էի, ու հասկանում, որ անպայման ձեռք եմ բերելու և կարդալու եմ այն: Ես այն նվեր ստացա ձմեռ պապիկի կողմից, և կարդացի, վերջացրի մի ամսվա ընթացքում: Ես կարողացա հասկանալ երեք բան. առաջինը՝ Մարկ Մենսոնը դեռ 9-րդ դասարանում եղել է թմրամոլ, երկրորդը՝ արատավոր շղթան ոչ մի լավ բանի չի տանի, երրորդը՝ գիրքը չի սովորեցնի թքած ունենալ ամեն ինչ վրա:

Իսկ հիմա ասեմ այն ինչին տանում էի խոսակցությունը: Ես հենց ամենասկզբում նշեցի, Մուրացանի գրքի մասին, որն էլ հանդիսացավ այս կողպեքի բանալին: Հիմա եկեք կապենք այս բոլորն իրար: Մեր ավագ սերունդը նայում է սերիալներ, որոնք ստեղծվում են ավագ սերնդի մեկ այլ ներկայացուցչի կողմից, և հովանավորվում են ավագ սերնդի մեկ ուրիշ ներկայացուցչի կողմից: Այդ գումարներով կարելի էր մի ողջ աֆրիկյան ցեղ կերակրել, բայց դրա համար չենք հավաքվել: Էլ չեմ ասում այն մասին, որ աֆրիկյան ցեղերին օգնելու ցանկություն չունենալու դեպքում կարելի է մեր կրթության մեջ էլ ներդրումներ անել, այդ սերիալի վրա գումար ծախսելու փոխարեն, կարող էին գումար ծախսել օրինակ <<Սասնա ծռեր>> — ի թարմացման համար: Այսինքն կարող էին այդ հին, մաշված, ճղճղված գիրքը փոխարինել նոր կազմով, փայլփլուն թերթերով, բայց հին բովանդակությամբ գրքով, որպեսզի ավելի շատ ձգեր երիտասարդներին: Կգերվեին նոր կազմով և ստիպված կլինեին մինչև վերջ կարդալ…

Երբևէ եղե՞լ է, որ գնաք գրախանութ և տեսնեք նման գրություն. <<Միայն այս շաբաթ, աննախադեպ առաջարկ, գնեք Վախթանգ Անանյանի որսորդական պատմվածքները և նվեր ստացեք Մուրացանի գրքերից ցանկացածը ձեր ընտրությամբ, ԱՆՎՃԱՐ… շտապեք>>: Վստահ եմ չէ…

Մենք մեր տանն ունենք Վախթանգ Անանյանի որսորդական պատմվածքների երկու հատորները, և երբեմն — երբեմն կարդում ենք, երբ ժամանակ ունենում ենք: Բայց վստահ եմ, ոչ ոք նրանց վրա ուշադրություն չի դարձնում այն պարզ պատճառով, որ նրանք պատառոտված են, հին, թերթերն այնքան հին են, որ վախենում ես բռնել, մարդ ես, բա որ հանկարծ փշուր-փշուր լինեն:

Ես այս երկար ճառով ուզում էի արտահայտել իմ թշվառ կարծիքը, մեր թշվառ իրականության մասին, և հուսամ, որ համախոհներս շատ կլիեն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s