
Մեր կրթահամալիրի քոլեջում ընդունելություն է, և այս մասին գիտեն ոչ միայն մեր տանը, այլ նաև նրա սահմաններից դուրս:
Ես հիմնականում ընկերներիս խորհուրդ եմ տալիս շարունակել կրթությունը մեր կրթահամալիրում և ներկայացնում եմ քոլեջը մի քանի նախադասությամբ.
Սկզբում դուք կծանոթանաք մեր կրթահամալիրին մուտքի ճամբարի ընթացքում. ուսուցիչներն ու ուսանողները կօգնեն ձեզ ստեղծել ձեր բլոգը, մեյլը: Ապա կծանոթանաք ձեր ուսուցիչների, համակուրսեցիների հետ: Առաջին դասը կանցնի բավական հետաքրքիր և բովանդակալից: Հետո, երբ արդեն հաճախեք դասերին, արկածները կսկսեն: Ամեն առավոտը սկսվում է ազգային երգ ու պարով: Ապա սկսվում է դասապրոցեսը: Ի դեպ կա նաև <<ընտրություն>> կոչվող դասը, երբ ինքդ ես ընտրում թե ինչով կարող ես զբաղվել այդ դասի ընթացքում, բայց առարկաների բազմազանության մեջ կողմնորոշվելն այդքան էլ հեշտ չի լինի: Դուք նաև կլինեք բազում հետաքրքիր ճամփորդություն/էքսկուրսիաների, որոնք տևում են մեկ, իսկ երբեմն էլ երկու, երեք օր: Ցանկացած ճամփորդություն նման է դասի, բայց երկարաև. շատ բաներ ես սովորում…կամ սովորեցնում :
Այսքանը իհարկե ներկայացված է մակերեսորեն, բայց կարող ես գալ և ամեն ինչ տեսնել ինքդ: