Հեռավար-առցանց ուսուցում: Հասարակագիտություն: Ապրիլի 13-24

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>> թեման.
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
  • Ինչու՞ էր Թոմաս Հոբսը պատերազմների պատճառ համարում մարդկանց բնական հավասարությունը, ի՞նչ է նշանակում <<Մարդկանց բնական հավասարություն>>։
  • Ի՞նչ էր մտածում պատերազմների մասին Պոլ Հոլբախը։

Նա կարծում էր, որ պատերազմները միայն դժբախտություն են բերում, և, որ դրանք սկսողները, հրահրողները տիրակալներ են, ովքեր հանուն իրենց անձնական շահի կարող են վտանգել ուրիշի կյանքը:

  • Ի՞նչ ի նկատի ուներ Պոլ Հոլբախը <<Արդարացի պատերազմ>> ասելով։

Ըստ Հոլբախի <<արդարացի պատերազմները>> մղվում էին երկրի պետականությւոնը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջությունը պաշտպանելու համար:

  • Ըստ Էմանուիլ Կանտի ո՞րոնք են պատերազմի ծագման պատճառները և ինչպե՞ս կարելի է դրանք կանխարգելել։

Ըստ Էմանուիլ Կանտի պատերազմների պատճառը պետությունների միջև նոր հարաբերություններ ստեղծելու ձգտումն է: Սակայն որոշ ժամանակ անց դրանք հանգեցնում են զինված բախումների:

  • Ի՞նչ ի նկատի ուներ Կլաուզևիցը, երբ ասում էր՝ <<պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով>>։

Պատերազմ հայտարարած կառավարությունն այն սկսելուց առաջ որոշակի՝ իր շահերի բավարարմանն ուղղված քաղաքականություն է վարում, և երբ այդ քաղաքականությունը ցանկալի արդյունք չի տալիս, անցնում է քաղաքականության մյուս ձևին ՝ պատերազմին:

  • Ագրեսոր պետությունները պատերազմ սկսելով ինչպիսի՞ խնդիրներ են ցանկանում լուծել։

Ցանկանում են լուծել իրենց անձնական, քաղաքական խնդիրները: Հիմնականում հետապնդելով անձնական շահը, և ձգտում են իշխել համեմատաբար թույլ երկրներին:::

  • Բերե՛ք արդարացի և ոչ արդարացի պատերազմների օրինակներ, օգտվելով պատմության ձեր գիտելիքներից։

  • Բացի պատերազմների վարման ռազմական տարբերակից, ուրիշ ի՞նչ ձևեր գիտեք։

Եթե ճիշտ եմ հիշում գոյություն ունի նաև սառը պատերազմ հասկացությունը:

  • Ըստ ձեզ, ժամանակակից աշխարհում ինչու՞ է նվազել պատերազմների հաճախականությունը և դրա փոխարեն աճել դրանց ընդգրկումը։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, Հնարավոր է Երրորդ համաշխարհային պատերազմը և ի՞նչ հետևանքների կհանգեցնի այն։

Երրորդ համաշխարհայինը կարծում եմ կընթանա համեմատաբար այլ ձևով: Կարծում եմ, որ այժմյան մեդիան կլինի Երրորդ համաշխարհայինի պատճառ: Մարդկանց այսպես ասած <<կուտ են տալիս>>կեղծ նյութերով, մարդիկ հավատում են դրան և իրենց թեթևամտությամբ և միամտությամբ հասնում են անդունդի եզրին: Օրինակ վերջերս խառնաշփոթ է առաջացրել միֆը 5G կապի մասին: Նախ ասեմ, որ ինքս էլ չեմ հավատում դրան և չեմ էլ պատրաստվում: Բայց ինչպես տեսնում ենք մարդիկ ինքնամեկուսացումից խելագարվել են, նրանց մեջկա վախ, որ 5G կապի միջոցով նրանց կկառավարեն և ալյն, և այլն…

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը>> թեման․
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
  • Պատերազմի ի՞նչ օրենքների մասին էր խոսվում 1280 թ․ գրված <<Վիքայաթը>> ժողովածույում։

Ըստ այդ օրենքների պատերազմի ժամանակ չի թույլատրվում սպանել կանանց, երեխաներին, ծերերին, հիվանդներին, հաշմանդամներին և բանագնացներին:

  • Ինչ պայմանավորվածություն ձեռք բերեցին  Ֆրիդրիխ Մեծը և Բենջամին Ֆրանկլինը և ինչե՞ս էր կոչվում նրանց միջև կնքված պայմանագիրը։

Կնքված համաձայնագրերից ամենանշանակալին Ֆրիդրիխ Մեծի և Բենջամին Ֆրանկլինի միջև կնքված <<Բարեկամության և խաղաղության>> պայմանագիրն է: Առաջին անգամ պայմանավորվող կողմերը <<փոխադարձաբար պարտավորություն են սատնձնում աշխարհի առջև>>՝ հավաստելով, ոթե պետությունների միջև կնքված պայմանագրի նպատակը մարդու պաշտպանությունն է:

  • Ինչի՞ մասին է գրում Ժան Ժակ Ռուսոն ին նշանավոր՝ <<Հասարակական դաշինք>>-ում։

1762թ. Ժան-Ժակ Ռուսոն իր <<Հասարակական դաշինքում>> գրում էր. <<Պատերազմը ոչ թե մարդկանց, այլ պետությունների միջև հարաբերություն է…: Քանի դեռ պատերազմի նպատակը թշնամի պետության ոչնչացումն է, ուրեմն մյուս կողմն իրավունք ունի սպանելու այդ պետության պաշտոնյաներին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք զենք էն կրում: Սակայն հենց որ նրանք վայր դնեն այդ զենքն ու հանձնվեն, դադարում են թշնամի…լինելուց և դառնում են նորից սովորական մարդիկ, որոնց այլևս չի կարելի կյանքից զրկել>>:

  • Ի՞նչ երկու առաջարկներ էր անում Անրի Դյունանը պատերազմի վերաբերյալ
  1. ամեն երկիր պետք է ստեղծեր օգնության կամավոր կազմակերպություն, այն պետք է ստեղծվեր խաղաղ պայմաններում, որպեսզի պատերամի ժամանակ անհրաժեշտ օգնություն ցուցաբերեր:
  2. որպեսզի պետություններն ընդունեն անխախտելի միջազգային սկզբունքներ, որոնք կերաշխավորեն ռազմական հոսպիտալների և բուժանձնակազմի իրավական պաշտպանությունը
  • Ի՞նչ երկու կառույցներ ծնվեցին Դյունանի առաջարկներից։

Առաջին կառույցը եղավ Կարմիր խաչը, իսկ երկրորդը հիմք դրեց ժնևյան իրավունքին…

  • Ի՞նչ են սահմանում՝ <<Ժնևի իրավունքը>> և <<Հաագայի իրավունքը>>, ներկայացրե՛ք դրանք համառոտ։
    • Ժնևի իրավունքի նպատակն էր պաշտպանել մարդկանց զինված ուժերից, այն մարդկանց ովքեր դադարել են մասնակցել ռազմական գործողություններին.
    • Հաագայի իրավունքը սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները
  • Ինչո՞վ են տարբերվում միջազգային և ոչ միջազգային բնույթի ընդհարումները։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում արդյո՞ք պահպանվում են պատերազմի միջազգային իրավունքները և դրանց պահպանման անհնարինության դեպքում, ինչպիսի՞ լուծումներ կառաջարկեք, որոնք կլուծեն այդ խնդիրը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s