Եթե Հայաստանը չընդուներ քրիստոնեությունը

Մի խելացի մարդ մի օր ասաց, որ ծանր աշխատանքը երբեք խելացիներին չի հանձնարարում, հանձնարարում է ծույլերին, քանի որ նրանք այդ աշխատանքը արագ և հեշտ անելու մտահաղացումներ շատ ունեն:

Քանի որ ես էլ եմ պատկանում ծույլ մարդկանց շարքին, փորձեցի այս հարցին պատասխանել լուծումով. այսինքն, որպեսզի հեշտորեն հասկանամ ամենը, ես պատմությունը կփոխեմ ծայրից ծայր…

Նախ Անակը չէր սպանի Խոսրովին, նրա որդին չէր գնա հոր մեղքերը քավելու Տրդատի մոտ ծառայության անցնելով: Այնուամենայնիվ Դիոկղետիանոսը կամուսնանար Հռիփսիմեի հետ: Կույսերը ողջ կմնային, բայց կարծում եմ կդառնային <<հարեմի բաժին>>: Դե իսկ այն ամենն ինչ եղել էր կկորչի և կմոռացվի:

Եվ այսպես, 301 թվական՝ Հայաստան: Կառուցվում են հեթանոսական տաճարներ, մարդիկ զոհեր են մատուցում հեթանոսական աստվածներին, մեհյանները քանդելու փոխարեն ավելի են գեղեցկացնում ու շատացնում: Այս ամենին զուգահեռ Հայաստան կժամաներ Գրիգոր Լուսավորիչը և կփորձեր քարոզել քրիստոնեական կրոնը, ինչու կփորձե՞ր, քանի որ Դիոկղետիանոսը և Տրդատը միասին էին վերացնելու բոլոր քրիստոնեաներին: Չնայած նրան, որ պատմությունը հիմա իմ տիրապետության տակ է և ես կարող էի բոլորին սպանել երկնաքարի հարվածով, բայց դե կարևոր չէ, քանի որ այս ամենին նորից զուգահեռ քրիստոնեություն քարոզելու համար Լուսավորչին նորից կփակեին Խոր վիրապում:

Կաթողիկոսը կվախճանվի, քանի որ նրան ոչ ոք չի ազատի բանտարկությունից:

Հայերը ավելի կտարվեն հեթանոսական ամեն ինչով և այդ ամենը կհասնի մեր օրեր: Հայերը դեռ հեթանոսներ կլինեին, և մարտերի թիվն էլ ավելի կշատանար, կրոնական պատերազմները կլինեին անխուսափելի և շարունակական: Մի խոսքով մենք կորած կլինեինք կամ էլ դրա նման մի բան, եթե Հայաստանը չընդուներ քրիստոնեությունը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s