Հեռավար-առցանց ուսուցում: Աշխարհագրություն: Ապրիլի 13-24

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Դասի հղումն այստեղ

1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա: 

Կրոնը շատ կարևոր դեր է կատարում հասարակության մեջ: Ինչպես նաև մեծ է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա:

2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:

 3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները: 

Քրիստոնեությունը բաժանվում է երեք հիմնական ուղղությունների՝
կաթոլիկություն, բողոքականություն, ուղղափառություն:Քրիստոնեության առավել տարածված և արագ աճող ուղղությունը կաթոլիկությունն է,
որի դավանորդների թիվն անցնում է 1 մլրդ մարդուց: Կաթոլիկությունն իշխող կրոն է մեծ թվով եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լեհաստանում և այլն: Սակայն ներկայումս կաթոլիկների թվով առաջատարը Լատինական Ամերիկան է: Կաթոլիկների թվով աշխարհի ամենամեծ երկիրը Բրազիլիան է: Մեծ թվով կաթոլիկներ են ապրում ԱՄՆ–ում և Կանադայում, Կենտրոնական Աֆրիկայի երկրներում (Կոնգո, Մոզամբիկ և այլն), ասիական երկիրներից՝ Ֆիլիպիններում: Կաթոլիկությունը դարձել է արևմտյան քաղաքակրթության հոգևոր հիմքը: Կաթոլիկ եկեղեցին գլխավորում է Հռոմի պապը, որի նստավայրը Վատիկանն է:

Քրիստոնեության ուղղություններից հետևորդների թվով և տարածական
ընդգրկվածությամբ երկրորդը բողոքականությունն է (շուրջ 640 մլն մարդ):
Բողոքականությունը իշխող կրոն է Հյուսիսային Եվրոպայի երկրներում, Մեծ
Բրիտանիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում: Բողոքականների թվովաշխարհում առաջատար երկիրը ԱՄՆ–ն է: Բողոքականները շատ են նաև Բրիտանական կղզիներից վերաբնակեցված այլ երկրներում՝ Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Ուղղափառների թիվն աշխարհում անցնում է 200 մլն–ից: Այն իշխող կրոն է Արևելյան և Հարավային Եվրոպայի մի շարք երկրներում (Ռուսաստանում, Ուկրաինա, Բելառուս, Հունաստան, Վրաստան, Սերբիա, Բուլղարիա, Ռումինիա, Մոլդովա, Կիպրոս և այլն): Ուղղափառությունը դարձել է արևելյան սլավոնական քաղաքակրթության հոգևոր հիմքը:
Քրիստոնեության առանձին ճյուղ է Հայ առաքելական եկեղեցին, որի դավանորդների թիվն անցել է 6 մլն–ից: Այն իշխող կրոն է Հայաստանի Հանրապետությունում: Տարածված է նաև Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի հայաշատ երկրներում:

4․  Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:

Ազգային կրոններից հատկապես մեծաթիվ հետևորդներ ունեն Հնդկաստանում՝ հինդուիզմը, Չինաստանում՝ կոնֆուցիականությունը և դաոսականությունը, Ճապոնիայում՝ սինտոյականությունը: Ամենահին կրոններից է հուդայականությունը, որն այժմ Իսրայելի պետական կրոնն է: Այն ունի ավելի քան 14 մլն հետևորդ Իսրայելում, ԱՄՆ–ում և հրեական մեծ համայնքներ ունեցող այլ երկրներում: Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Օվկիանիայում զգալի տարածում ունեն տեղական
հավատքներն ու ցեղային ավանդական պաշտամունքները (շուրջ 100 մլն մարդ): Այսպես՝ ֆետիշիզմը տարածված է արևադարձային Աֆրիկայում, տոտեմիզմը՝ Ամերիկայի հնդկացիների և Ավստրալիայի բնիկների մոտ, շամանիզմը՝ հյուսիսային փոքրաթիվ ժողովուրդների մոտ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s