Ըհն…ապրիլն էլ գլորեցինք

Այս ապրիլը ինձ համար նոր հնարավորությունների ամիս էր, կարողացա անել այն ինչը չէի հասցնում անել դասերին զուգահեռ: Իհարկե այս ամիս դասեր էլի անում էինք, բայց դե ժամանակս մի քիչ շատ էր: Կարողացաա շատ բաներ ինձհամար բացահայտել, հասկացա, որ այդքան էլ անօգուտ չեմ, կարողանում եմ սովորել, եթե շատ եմ ուզում, ասում էր դասղեկս: Հասկացա, որ աշխարհագրությունն էլ կարող է ինձ դուր գալ, որ անգլերենս այդքան էլ ահավոր չի, որ սիրում եմ Չեխովի աշխատութունները, որ շատ-շատ բաներ կարելի է սովորել ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ :

Հեռավար ուսուցման բացասական տպավորություններիս մասին կգտնեք մի սառը գրառում իմ բլոգում: Բայց առանձին մի քանի միտք էլ այստեղ կշարադրեմ: Հեռավար-առցանց ուսուցման առաջին շաբաթն ուղակի անտանելի անցավ: Երբ չէի հասկանում ինչը որտեղ է, ինչ պետք է անել կամ չանել: Ահավոր էր…

Հետո մի քիչ հունի մեջ փորձեցի ընկնել: Վերջին երկու շաբաթը հետաքրքիր ու մի քիչ հեշտ անցավ և ամենակարևորը՝ արագ… Մասնակցեցի նախագծերի միայն որոշ մասին, քանի որ զբաղված էի դասերով, հիմա երբ վերջապես հասկացա, որ դասերը նախագծերի համեմատ ոչինչ են և պետք էր դասերը դարձնել երկրորդական, հեռավար-առցանց արկածներն ավարտին են մոտենում:

Այս ընթացքում հասցրեցի կատարել նախագծեր անգլերենից, հայոց լեզվից և գրականությունից, ռուսերենից, էկոլոգիայից երկուսը (ի դեպ երկու նախագիծ մեկ առարկայից…ինձ պես ալարկոտի դեպքում՝ հիանալի առաջընթաց է), կենսաբանությունից և ընտանեկան նախագիծ

Եթե կցանկանաք ծանոթանալ իմ մնացած նախագծերին կամ սիրողական գրառումներին, իմ բլոգը ձեր տրամադրության տակ է:

Այս ամսվա գրառումներից կան նաև իմ ամենասիրելիները.

<<Ինքնուսուցում: Ինքնակրթություն: Հոդվածների իմ ընտրանին>>

<<Էստի համեցե՜ք…>>

<<Խաչբառի գյուտը…>>

<<Աշխատում ենք տանը>>

Հուսամ էլի գրառումներ կլինեն հետագայում…

Շնորհակալություն ուշադրության համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s