Գրական ակումբ: Իմ ընտրանին

Մարիամ Մխիթարյանի նախագիծը

  Մարդիկ իրենց ձեռքը գիրք են վերցնում տարբեր պատճառներով: Մեկը՝ ռելաքսի համար, մյուսներն ուզում են ինչ-որ նոր բան իմանալ, իսկ երրորդները՝ քանի որ պետք է:

Եթե անկեղծ <<Գրական ակումբ>>-ը ինձ համար իսկական գտածո էր, քանի որ այս ընթացքում չգիտեի թե ինչ կարդալ: Ես այս պահին ուրախությունից ճչում եմ՝ բառից բուն իմաստով, քանի որ հենց այս կայքում գտա ճապոնացի հեղինակի: Ուղակի խելագարվում եմ ճապոնական մշակույթի համար: Եվ առաջին հերթին կխոսեմ հենց այդ հեղինակից և իր աշխատությունից:

Րյունոսկե Ակուտագավա

Կարդացի Րյունոսկե Ակուտագավայի <<Դժոխքի տանջանքները>> ստեղծագործությունը: Իհարկե սա չկար <<Գրական ակումբում>>, բայց երբ իմացա հեղինակի ազգությունը, միանգամից փորձեցի նրա մասին ինֆորմացիայի փնտրել: Գտա երեք ամենաճանաչված ստեղծագործությունները, <<Սարդոստայնը>>, <<Դժոխքի տանջանքները>>, <<Բատատի ճաշ>> :

Քանի որ նրա <<Սարդոստայնը>> ստեղծագործությունը հասանելի է բոլորին <<Գրական ակումբի>> կայքում, իսկ <<Դժոխքի տանջանքները>>՝ ոչ, ուզում եմ հենց այդ ստեղծագործության մասին էլ խոսել:

Այն պատմում է մի նկարչի մասին, ով բավական հայտնի էր իր բնակավայրում: Նա մոտ հիսուն տարեկան տղամարդ էր, որը շատ նման էր կապիկի: Մի անգամ այդ երկրի կայսրին ձեռնասուն կապիկ են նվիրում: Կայսրի չարաճճի որդին կապիկին տալիս է նկարչի՝ Յոսիհիդեի անունը: Մի անգամ կապիկը մանդարիններ է գողանում, երիտասարդ արքայազն ընկնում է կապիկի հետևից, որն էլ վազում, թաքնվում է տասնհինգ տարեկան աղջկա հետևում, այդ աղջիկը Յոսիհիդեի աղջիկն էր: Օրիորդը փորձում է բացատրել արքայազնին, որ սա ընդամենը կենդանի է, որը չի հասկանում թե ինչ է անում, և հետո թույլ չի տա կապիկին վնասեն, քանզի այն իր հոր անունն է կրում: Կայսրին հասնում են ասեկոսեներ աղջկա արարքի մասին, և կայսրը գովաբանում է նրան, սակայն սա էլ առիթ էր չար լեզուների բամբասանքի, որոնք ասում էին թե կայսրը հրապուրվել է նկարչի դստերով:

Սակայն այս ամենին զուգահեռ, Յոսիհիդեի նկարների մասին պատմում էին սահմռկեցուցիչ բաներ, իբրև նրա նկարների բնորդուհիները շուտով հիվանդանում և մահանում էին, ասես ինչ-որ մեկը նրանց զրկել էր իրենց հոգուց: Ասում էին թե նրա նկարների մեջ մոգություն կա: Քանի որ նկարչի աղջիկը պալատում ծառայում էր կայսրին (համենայնդեպս, ես եմ այսպես կարծում), նա խնդրեց դստերը տուն թողնել: Ինչին կայսրը կոպտորեն պատասխանեց. <<Չի՛ կարելի>>: Ըստ հեղինակի (այս դեպքում ՝ պատմությունը պատմող կնոջ) կայսրը նրան տուն չուղարկեց, գիտենալով, որ տանը նրան ոչ մի լավ բան չի սպասվում, այլ ոչ թե այն պատճառով, որ սիրում էր աղջկան:

Սակայն կայսրը Յոսիհիդեին տալիս է մի առաջադրանք, որ նա սուրբ գրությունների մեջ նկարազարդումներ անի, պատկերելով այնտեղ դժոխքի տանջանքները: Հինգ-վեց ամիս Յոսիհիդեն տանից դուրս չէր գալիս, նա զբաղված էր միայն իր արվեստով, խոսում էր ինքն իր հետ և տեսնում մղձավանջներ: Նա իր մոտ կանչեց իր աշակերտներին, մեկին կապկպեց շղթաներով և սկսեց իր ճեպանկարը, անտեսելով տղայի տանջանքները: Միայն թե մի օձ հայտնվեց որտեղից որտեղ, և քիչ էր մնում խայթեր տղային, միայն այդ ժամանակ նկարիչը նրան գթաց և ազատեց կապանքներից: Երկրորդ նկարը պատկերելու համար նա ստիպված եղավ կատաղած բուին բաց թողնել մյուս աշակերտի վրա, և սառնասրտորեն պատկերում էր թե ինչպես է կատաղած թռչունը կտցահարում տղային: Աշակերտներին թվում էր թե վարպետն ուզում էր սպանել իրենց:

Մինչդեռ նկարիչն աշխատում էր իր գլուխգործոցի վրա, նրա դուստրը ավելի ու ավելի թախծոտ էր դառնում: Պալատի բնակիչները գուշակում էին թե ի՞նչը կարող է լինել նրա տխրության պատճառը. հոր մասին մտքերը, թե՞ <<անպատասխան սերը>>, որն իբրև կայսի նկատմամբ էր տածում: Բամբասանքները կայսրի և աղջկա <<սիրո>> մասին գնալով ավելի ու ավելի էին տարածվում: Մի գիշեր հեղինակը (կինը…նշված է վերևում) քայլում էր պալատի միջանցքով, հակարծ նրա մոտ է վազում այն ձեռնասուն կապիկը, բռնում կնոջ փեշը և կարծես ուզում էր նրան ինչ-որ բան հասկացնել: Կինը գնաց այն ուղղությամբ, ուր նրան տանում էր կապիկը, հասավ մի սենյակի, որտեղից ձայներ էին լսվում: Սենյակից դուրս վազեց Յոսիհիդեի կիսամերկ դուստրը, իսկ սենյակի մութ անկյուններից ոտնաձայներ էին լսվում: Աղջիկը լալիս էր, բայց հրաժարվում էր ասել իրեն պատվազրկել ցանկացողի անունը:

Վերջին իրադարձություններից մոտ քսան օր հետո նկարիչը գալիս է կայսրի մոտ և ասում, որ ոչ մի կերպ չի կարողանում ավարտել <<դժոխքի տանջանքները>> նկարը: Ասաց, թե ցանկանում էր պատկերել օդից ընկնող, այրվող կառք, իսկ այրվող կառքի միջից դուրս եկող սև վարսեր: Սակայն նա չէր կարող նկարել այն ինչ չէր տեսել, այդ պատճառով էլ խնդրեց կայսրին իր աչքերի առաջ մի կառք այրել, որի մեջ պետք է շքեղ պալատական կին լիներ նստած:

Օրեր անց կայսրը նկարչին իր վիլլաներից մեկն է հրավիրում: Կեսգիշերին մոտ, նա ցույց տվեց նկարչին կառքը, ներսում նստած, կապկպված կնոջ հետ միասին: Կառքն այրելուց առաջ, նա բարձրացրեց կառքի պատուհանի վարագույրը, որպեսզի ցույց տա թե ով է կառքի ներսում…դա Յոսիհիդեի դուստրն էր: Նկարիչը քիչ էր մնում կորցներ գիտակցությունը: Երբ կառքը սկսեց այրվել, նկարիչն ուզում էր առաջ գնալ, փրկել դստերը, բայց կանգ առավ: Նա առանց կտրվելու նայում էր այրվող կառքին:Նրա դեմքին կարծես գրված լիներ <<անմարդկային զգացողություններ>>: Կայսրը չարաբար ծիծաղելով չէր դադարում նայել այրվող կառքին: Նրանք ովքեր տենում էին երիտասարդ գեղեցկուհու տանջանքները, կարծես իրոք ականատես էին դարձել դժոխքի տանջանքների: Հանկարծ ինչ-որ սև բան տանիքից թռավ այրվող կառքի վրա: Դա կապիկն էր: Նա անհույս աղաղակելով փաթաթվել էր աղջկան, և շուտով թե՛ կապիկը, թե՛ աղջիկը անհետացան սև ծխի մեջ: Յոսիհիդեն կարծես քարացած լիներ: Բայց եթե մինչ այդ նա տանջվում էր, ապա հիմա նրա դեմքին մնացել էր միայն ինքնամոռաց հիացմունքը: Բոլորը ապշանքով նայում էին նկարչին, ինչպես նորահայտ Բուդդային: Դա ուղակի աննկարագրելի տեսարան էր:

Այս պատմության մասին շատ լուրեր էին պտտվում: Ոմանք կարծում էին թե կայսրն այրեց նկարչի աղջկան, որովհետև վերջինս մերժել էր ձերդ պայծառափայլության սերը, դե իսկ ոմանք էլ կարծում էին թե պատճառը նկարչի անխղճությունն էր, այսինքն կայսրն ուզում էր լավ դաս տալ անհոգի նկարչին նրա համար, որ նա պատրաստ էր հանուն իր նկարի մարդու ողջակիզել:

Սակայն չնայած այս ամենին Յոսիհիդեն չդադարեց նկարել իր նկարը: Այլ ընդհակառակը՝ վճռեց ավարտել այն: Մեկ ամիս անց նա վերադարձրեց սուրբ գրությունները, արդեն իր նկարազարդումներով: Աշխատանքը կայսրին հանձնելուց հետո հենց նույն գիշերը նկարիչն ինքնասպան է լինում: Մինչ այժմ նկարչի գերեզմանը գոյություն ունի, այն գտնվում է նկարչի տան տեղում, սակայն տապանաքարը մամռակալել է, ուստի ոչ ոք չգիտի թե ում գերեզմանն է դա…

Չարլզ Բուկովսկի

Կարդացի պատմությունը…. wow (կներեք իհարկե անգլերեն բառ օգտագործելու համար, բայց սա կարող է նկարագրել իմ զգացմունքները մեկ բառով, միայն այս բառը):

Ես ուղակի խոսքեր չունեմ, քանի որ սա միակ գրական ստեղծագործությունն է, որը մեկը մեկին նկարագրում է իմ ներկայիս մտածելակերպը, մտորումները, որոնց մասին սովորաբար չեմ Բարձրաձայնում, չնայած այս գրառումն արդեն կբացի իմ ամենամեծ գաղտնիքներից մեկը: Ես այսպիսի շրջադարձի իրոք չէի սպասում գրողը տանի, քսան տարեկան և արդեն ինքնասպանության փորձ, այն էլ հաջողված:

Կամ այն տարօրինակ պահը, երբ տղամարդը գալիս է բար, ու սկսում տարօրինակ երկխոսությունը:

-Ցավում եմ ձեր ընկերուհու համար:
— Ի՞նչ,- հարցրի ես:
— Ի՞նչ է, չգիտե՞ք:
-Ոչ:
-Ինքնասպան է եղել: Նրան երեկ թաղել են:
-Թաղե՞լ են:
— Նրան թաղել են  քույրերը:
— Ինքնասպանությու՞ն: Գլխումս չի տեղավորվում: Ինչպե՞ս:
— Ճղել է կոկորդը:
— Հասկանալի է: Էլի  խմիչք տուր:

Չէ դուք ուղակի ուշադրություն դարձրեք նրա անտարբերությանը….

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s