Կարևորն այն է, որ…

…Բաց մտահորիզոնով, ստեղծագործողին քաջալերող, տեղեկատվական տեխնոլոգիաները կարևորող ու երեխայակենտրոն այս ուսումնական օջախը համախմբել և կրթել է ուսուցիչներին, որոնք մերօրյա այս մարտահրավերն ընդունեցին առանց վարանելու և բոլորիս համար այս ծանր, հոգեճնշող ու շփոթ օրերին անխախտ շարունակեցին մեր զավակներին կրթելու իրենց առաքելությունը։ Օգտագործեցին և շարունակում են օգտագործել իրենց հասանելի և դժվար-հասանելի բոլոր միջոցները (տեսադասեր, նախօրոք պատրաստված տեսանյութեր ու ձայնագրություններ, ուսումնական նյութեր) իրենց աշակերտների առօրյաին ներկա գտնվելու համար։ Իրենց նվիրումի, աշխատանքի ու սիրո շնորհիվ այս «տանը փակված» օրերը մնացել են հենց այդպիսին՝ ֆիզիկապես տանը փակված, քանի որ երեխաների ուսումնատենչ միտքն ու ստեղծագործ ոգին շարունակում է ազատ ու բաց լինել…

Ամբողջական նյութն այստեղ


Հիմա ուզում եմ անդրադառնալ առցանց ուսուցմանն ընդհանրապես։ Սա կարծում եմ, առաջին հերթին թրեյնինգ էր մեզ՝ ծնողներիս համար։ Առցանց ուսուցման շնորհիվ տեղեկացա, թե ինչ հսկայական աշխատանք են անում երեխաները դպրոցում՝ ուսուցիչների հետ։ Սա լավ եղանակ էր գնահատելու, արժևորելու ուսուցչի դերը, նրանց կատարած ահռելի աշխատանքը։ Սա լավ եղանակ էր ինքներս մեզ բացահայտելու համար։ Ես, օրինակ, ևս մեկ անգամ համոզվեցի, որ մանկավարժությունը հեռու է ինձանից, և շատ ճիշտ եմ վարվել, որ տարիներ շարունակ մերժել եմ դասավանդելու բազմաթիվ առաջարկները։

Հասկացա, տեսա ու զգացի իմ բալիկի օրինակով, որ այս կրթահամալիրում չեն աշխատում, որ ժամաքանակ լրացնեն, այստեղ ստեղծագործում, ստեղծում ու արարում եմ ամեն վայրկյան։ Սեբաստացիում կրթում են, պահպանելով և զարգացնելով երեխայի անհատականությունը։ Երեխային չեն կոտրում, չեն բարդույթավորում, ինչից ես Միքայելին շատ արագ փախցրեցի կրթական այլ հաստատությունից։ Շատ եմ լսել ու լսում հակասական կարծիքներ կրթահամալիրի մասին, ուսուցման մեթոդների ու ձևերի։ Առցանց ուսուցումը ցույց տվեց և ապացուցեց, որ Սեբաստացին մի քանի քայլ առաջ է իր մտաոծողությամբ ու իր մեթոդներով։ Իր ուսուցիչներով ու իր սաներով։

Ամբողջական նյութն այստեղ


Սկզբում ես ուրախ էի, որ մնալու եմ տանը, հայրիկիս և մայրիկիս հետ եմ մասնակցելու դասերին, հետո էլ շատ ժամանակ եմ ունենալու խաղալու և հեռուստացույց դիտելու համար, քանի որ այդ ամենի համար շատ քիչ ժամանակ էր մնում, երբ մինչև արտակարգ դրությունը ես շատ կենտրոններ էի հաճախում։ Բայց այժմ կարոտում եմ իմ դպրոցին, ուսուցիչներին, լողի, սպորտի և երգի պարապունքներին ու շատ եմ ցանկանում վերադառնալ այդ ամենին: Մայրիկս ասում է, որ այս առցանց ուսուցման շրջանում էլ ավելի է սկսել գնահատել ուսուցիչների աշխատանքը, նրանց դերը իմ կյանքում:

Ամբողջական նյութն այստեղ


Այս ամենում, կա մի մեծ թերություն, որից, իհարկե, հնարավոր չէ խուսափել։ Դա երեխաների ֆիզիկապես իրար չտեսնելու, իրար հետ չշփվելու փաստն էր։ Բայց զարմանալի մարդիկ են երեխաները, նույնիսկ այս պայմաններում նրանք հորինեցին իրար հետ խաղալու տարբերակներ, տեսազանգ էին կատարում, և ամեն մեկն իր սենյակում հեռավար խաղում էր ընկերոջ հետ ու նույնիսկ հաջողեցնում էին վիճել։

Եվ վերջում, ի՞նչ է ինձ համար լինել սեբաստացի կրթահամալիրի ծնող։ Դա պատրաստ լինել նրան, որ կամայական պահի երեխադ կարող է արտահայտել իր կարծիքը ու պնդել իր տեսակետը։ Հասկանալ, որ քո երեխան ուսուցչի համար իր  դասարանում 30 հոգու մեջ X համար չէ, այլ Դավիթն է՝ իր եզակի տեսակով, իր ուրույն բնավորությամբ ու էմոցիաներով։

Աբողջական նյութն այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s