Հեռավար-առցանց ուսուցում: Հայոց պատմություն: Մայիսի 11-15

  • XIX դարի 50-70- ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հեսանքները սկսեցին առանձնանալ։

Պահպանողական և ազատական:

  • Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների  հայացքները և ձգտումները։

Պահպանողականների կարծիքով հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է: Ուստի նրանք առաջնահերթ խնդիր էին համարում հայկական միապետական համակարգի վերականգնումը, Հայոց եկեղեցու և հայ նահապետական ընտանիքի բարոյական նկարագրի, հայոց լեզվի (նկատի ունեին գրաբարյան հայերենը) անաղարտության պահպանումը: Ազգային արժեքների պահպանմանն ուղղված նրանց գործոնեությունը հիմք էր տալիս այդ հոսանքի ներկայացուցիչներին անվանելու ազգային պահպանողականներ:

  • Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։

Այս հոսանքի ճանաչված դեմքերից Գաբրիել վարդապետ Այվազովսկին, հրատարակում էր <<Մասյաց աղավնի>>, Մարկոս Աղաբեկյանը՝ <<Կռունկ հայոց աշխարհին>>, Հովհաննես Չամուռչյան-Տերոյենցը՝ <<Երևակ>> պարբերականները: Պահպանողականների ազգանպաստ հայացքները կիսում էին պատմաբաններ Ս. Պալասանյանը, Ա. Երիցյանը, գրող Ծերենցը և ուրիշներ:

  • Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։

Ավելի արմատական պահպանողական գործիչները գտնում էին, որ Ռուսաստանյան կայսրության կազմում Արևելյան Հայաստանը վերածվել է հումքի կցորդի, 1836թ. եկեղեցական կանոնադրությամբ սահմանափակվել են Հայ եկեղեցու և դպրոցի իրավունքները, վտանգվել է հայի ազգային ինքնությունը: Արևմտահայ գործիչներն էլ իրենց քննադատության սլաքն ուղղում էին թուրքական կառավարության դեմ: Հակառակ աշխարհաբարի, որն ուներ երկու ճյուղ՝ արևմտահայերեն և արևելահայերեն, պահպանողականները գրաբարի մեջ էին տեսնում ազգի հոգևոր-լեզվական միասնության պահպանոմը:

  • Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը<<եվրոպականացնելու>> ձգտումները համարում վնասակար։

Կարծում եմ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա կա այդ <<եվրոպականացվելու>> վտանգը հայերի մեջ: Կարծում են, որ դա իրենց կտանի վերացման, ոչնչացման, կարծում են թե այդպիսով կվերանան իրենց ավանդույթները, ստանդարտները ու հայն էլ հայկականն էլ կվերանան…

  • Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։

Այս հոսանքը հանդես եկավ հայության հասարակական ու մշակութային կյանքը եվրոպականացնելու, ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու քաղափարներով: Ազատամիտ գործիչների անխնա քննադատության հիմանական թիրախը հայ իրականության նահապետական բարքերի ու բարոյականության կրող հաստատությունն էր՝ եկեղեցին: Սակայն այդ քննադատությունը երբեմն հասնում էր ծայրահեղության: Հայ ազատամտական քննադատները, պահանջելով եկեղեցու ազատականացում, մոռանում էին նշել նաև նրա ունեցած հսկայական քաղաքական ու մշակութային դերը մեր ժողովրդի պատմության մեջ;

Ազատամիտները պահպանողականներին հակադրվեցին նաև լեզվի հարցում՝ պնդելով, որ պետք է հրաժարվել գրաբարից և անցնել ամբողջ ժողովրդի հա,ար հասկանալի աշխարհաբարին:

  • Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։
  • Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում <<ազգի ինքնորոշում>> եզրույթը։

Ազատականների գաղափարախոսության մեջ առանձնահատուկ տեղ ուներ ազգի ինքնորոշման, այսինքն՝ իր սեփական կամքով ապագան կերտելու հարցը:

  • Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքները։

Հայ ազատականության նշանավոր դեմքերից մեկը՝ Ստեփանոս Նազարյանցը, գտնում էր, որ ազգի խնդիրների լուծման համար հարկ չկա առաջադրելու քաղաքական ինքնորոշման պահանջներ: Դրա փոխարեն նա պաշտպանում էր մշակութային ինքնավարության գաղափարը, հատկապես կարևորում էր առաջադիմական դպրոցի ու լուսավորության նշանակությունը:

  • Ներկայացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։

Համարձակ մտքեր էին արտահայտում արևմտահայ ազատականները՝ Ստեփան Ոսկանյանը, Գրիգոր Օտկյանը, Նահապետ Ռուսինյանը և այլք: Սուլթանական բռնատիրության պայմաններում նրանք պոլսահայ վերնախավից և թուրքական իշխանություններից պահանջում էին արմտահայությանը շնորհել համընդհանուր ընտրական իրավունք, որին հասնելու համար նրանք ծավալեցին սահմանադրական շարժում:

  • Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։

Պոլսահայ ազատականների շարքում առանձնանում էին երգիծական ժանրի երկու խոշոր դեմքեր՝ <<Մեղու>> հանդեսի խմբագիր Հարություն Սվաճյանը և գրող, հրապարակախոս, երգիծաբան Հակո Պարոնյանը: Նրանք ծաղրուծանակի էին ենթարկում ազգի շահերի կեղծ պաշտպաններին, սուլթանական իշխանության կամակատար հայ մեծահարուստ ամիրայական դասին, ազգային կյանքի կազմակերպման գործում պահանջում էին արևմտահայության լայն խավերի մասնակցություն:

  • Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․ Ինչու՞ էր հայության համար այսքան դժվար ժամանակաշրջանում հայ հասարակությունը բաժանվել մի քանի հոսանքների և արդյո՞ք դա ճիշտ էր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s