Հեռավար-առցանց ուսուցում: Հայոց պատմություն: Մայիսի 18-22
ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՄՔԵՐ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ Հայոց ամենաերիտասարդ արքան Պապը մեր պատմության ամենաերիտասարդ, սակայն նաև ամենաինքնատիպ միապետներից է: Նա նաև թագավոր հռչակվեց ընդամենը տասնվեց տարեկան հասակում, ընդ որում, սակավաթիվ այդ տարիների կեսը նա անց էր կացրել պատերազմների ականատես կամ մասնակից լինելով… 363թ. մղվում էր հերթական պարսկա-հռոմեական պատերազմը: Հայոց արքա Արշակ Բ-ն դաշնակցում էր Հռոմի Հուլիանոս կայսեր հետ: […]