Հեռավար-առցանց ուսուցում: Հասարակագիտություն: Մայիսի 18-22

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ


Այն, որ կրթական համակարգից շատ բան է կախված, փաստ է։ Այն յուրաքանչյուր պետության զարգացման մակարդակի հիմքն է։ Որքան կրթված լինեն պետության քաղաքացիները, այնքան բարեկեցիկ կլինի պետությունը։ Տեսնենք, թե ինչպիսի կրթական համակարգերով են առանձնանում տարբեր պետություններ։ 

Ֆինլանդիայում

Ֆինլանդիան իր կրթական ձեռքբերումներով աշխարհում առաջատարներից է։ Գաղտնիքը ո՛չ անչափ ծանր տնային աշխատանքների, ո՛չ էլ ուժեղ վերահսկված դասապրոցեսներն են։ Այստեղ նախակրթարանում երեխաներին ոչինչ չեն սովորեցնում։ Դպրոցում աշակերտներն ազատ են սովորելու հարցում։ Տնային հանձնարարություններ գրեթե չկան։ Յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է ուսուցման անհատական պլան։ Մինչև 16 տարեկան դառնալը աշակերտները ոչ մի քննություն չեն հանձնում։  Ֆիլանդիայում չկան էլիտար և թույլ դպրոցներ։ Այստեղ ուսուցման մակարդակը նույնն է, իսկ ուսուցչի աշխատավաձը ամենաբարձր վարձատրվողներից է։ Ֆիններն ասում են․

«Մարդուն կարելի է պատրաստել կամ կյանքի համար, կամ քննություն հանձնելու․ մենք ընտրում ենք առաջինը»։

Ճապոնիայում

Ի տարբերություն Ֆինլանդիայի՝ Ճապոնիայում երեխաներն անընդհատ ստիպված են քննություն հանձնել։ Դեռ նախակրթարանից սկսած՝ ճապոնացի երեխաները հասկանում են, թե ինչ է քննությունը։ Իսկ արդեն չորրորդ դասարանի քննությունը որոշիչ է երեխայի ապագայի համար։ Ճապոնիայում մեծ դեր ունեն էլիտար դպրոցները։ Կրկնության միջոցով ուսուցումը նրանց կրթական համակարգում առանցքային դեր ունի։

Սինգապուրում

Սինգապուրի տնտեսական զարգացման հիմքում իր կրթական համակարգն է։ Ինչպես երկրում յուրաքանչյուր աշխատանք տրվում է միայն և միայն ըստ ընդունակությունների, այնպես էլ դպրոցում սովորողներն առանձնացվում են ըստ ընդունակությունների և ուժեղ կողմերի։ Քննություններն այս դեպքում անխուսափելի են, քանի որ դրանց հիման վրա է բաժանումը կատարվում։ Տարրական կրթությունից հետո աշակերտները բաշխվում են միջնակարգ դպրոցի տարբեր ուղղություններում՝ հատուկ, էքսպրես, ստանդարտ-ակադեմիական, ստանդարտ-տեխնիկական։ Սինգապուրում առարկաների մեծ մասի ուսուցումը կատարվում է անգլերենով։

Գերմանիայում

Գերմանիայի կրթական համակարգն ունի երեք փուլ՝ հիմնական դպրոց, միջին դպրոց և ավագ դպրոց։ Սակայն այս ամենից զատ այստեղ գործում է նաև «Gesamtschule» (ընդհանուր դպրոց), որը երեքի միավորումն է։ Եթե երեխան չի կողմնորոշվում, թե իրեն ինչն է ավելի համապատասխան և 4-րդ դասարանից հետո որ դպրոց հաճախել, օգնության է գալիս տվյալ այլընտրանքային դպրոցը։ «Gesamtschule»-ում աշակերտները բաժանվում են ըստ ուժեղ և թույլ կողմերի»։ Գերմանիայում գործում է մի դպրոց, որը բոլորովին այլ մեթոդներով է առաջնորդվում․ դա Վալդորֆյան դպրոցն է։ Այս դպրոցը մարդուն ընդունում է իր անհատականությամբ, խթանում նրա ստեղծագործական մտածողությունը։ Գնահատականներ չկան, սակայն աշակերտները պարտավոր են տարվա վերջում գրավոր և բանավոր քննություն հանձնել։ Ըստ ուսուցիչներից մեկի խոսքի՝ «Այստեղ աշակերտներն ամեն օր պարում են, ծնողներն էլ անմասն չեն մնում»։

կրթական համակարգ ուսուցում քաղաք

ԻՄ ԿԱՐԾԻՔԸ…

Ես կարծում եմ, որ մեր կրթական համակարգն էլ կարող էր գոնե մի քիչ փոփոխվել, բայց այս անգամ աշակերտների օգտին: Օրինակ կան բաներ, որոնք ուղակի անիմաստ են, ու թե՛ գումար են ծախսում, թե՛ ժամանակ:

Դրանցից մեկը առաջին դասարանում երեխաներին տառերը սովորեցնելն է: Ինչու՞ երեխաներին միանգամից տառը գրել սովորեցնելու փոխարեն նախընտրեցին մասնիկ առ մասնիկ գրել սովորեցնել: Ինչքան ժամանակ ենք ծախսում այդպիսի մանրուքների վրա:

Կամ օրինակ քննությունները: Ինչու հանձնել քննություն, եթե կարելի է…չանել դա: Արդյունքները երբեմն լինում են կեղծ, ուռճացված: Ստանում եք կեղծ պատկեր, բայց միաժամանակ աչք եք փակում դրա վրա… Եվ հետո ես կարծում եմ, որ քննություն անցկացնելու նպատակը այն է, որ ստուգեն թե աշակերտները կամ ուսուցիչները ինչ են ընդունակ: Դա այդքան էլ հաճելի տեսարան չէ, եթե չգիտեիք….

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s