https://mariamkazmakerpich.wordpress.com/

Այս ողջ ընթացքում ես դիտել եմ շատ ֆիլմեր ու շատ գրքեր կարդացել, բայց գտա մի գիրք, որը վերջերս (2019 թվականին) հայտնվել է մեծ էկրաններին: Այդ գիրքը կոչվում է <<Ու՞ր ես կորել, Բերնադետ>>:
Թե՛ ֆիմում, թե՛ գրքում սյուժեն նույն է:
Բերնադետ Ֆոքսը հաջողակ ճարտարապետ է: Նա ունի ամեն ինչ, սիրող ամուսին, հիանալի դուստր… Սակայն Բերնադետը ունի մեծ պրոբլեմ ՝ նա սոցիոֆոբիայով է տառապում: Շուտով նրանք ընտանիքով տեղափոխվում են նոր տուն, և Բերնադետը սկսում է իրեն հեռու պահել իրենց հարևաններից: Հարևանները նրան վերաբերվում են որպես խենթի:
Օրերից մի օր Բերնադետի դուստրը ՝ Բին, ծնողներին առաջարկում է մասնակցել կրուիզի դեպի Անտարկտիկա: Բերնադետին այս միտքն այդքան էլ դուր չեկավ: Ի դեպ Բերնադետն իր նոր տուն տեղափոխվելուց ի վեր շփվում էր ոմն Մանջուլայի հետ: Նա Մանջուլային ուղարկում էր նամակներ, և կարելի էր ասել, որ Բերնադետի գործերով զբաղված էր նա: Բերնադետը Մանջուլային խնդրում էր իր համար օնլայն գնումներ անել, զբաղվել այլ գործերով, Մանջուլան գիտեր նրանց կրեդիտ քարտերի գաղտնաբառերը, ողջ անձնական ինֆորմացիան…
Շուտով Բերնադետի ամուսնուն այցելում է ազգային անվտանգության աշխատակիցը և ասում, որ Բերնադետն այս ընթացքում իրենց անձնական տվյալները հայտնում էր ոմն Մանջուլայի, և արդյունքում պարզ է դառնում, որ Մանջուլան իրականում կեղծանուն է, որն օգտագործում են ռուս խաբեբաները և, որ իսկական հաջողություն է, որ նրանք իրենց ողջ բանկային հաշիվները չեն սրբել: Բերնադետի ամուսինը՝ Էլջին, հրավիրում է նաև հոգեբանի, ով ասում է, որ նա շատ լուրջ խնդիրներ ունի և դրանք շտապ լուծում են պահանջում: Հոգեբանն առաջարկեց Բերնադետին չգնալ Անարկտիդա, մնալ և բուժումներ ստանալ, սակայն Բերնադետը փախչում է տնից, և շուտով սկսում են փնտրել նրան:
Օրեր անց Բին և Էլջին իմանում են, որ Բերնադետը փախել է Անտարկտիկա և շտապում են փնտրել նրան: Նրանք նավով կրուիզի շրջանակներում մեկնում են Անտարկտիկա և գտնում են այնտեղ Բերնադետին: Երկար գրկախառնություններից հետո նրանք որոշում են օգնել Բերնադետին նորից սկսել ստեղծագործել…
Իհարկե ավելի մանրամասն այս ամենին ծանոթանալու համար առաջարկում եմ կարդալ գիրքը և դիտել ֆիլմը:
Ուրախ ժամանց…