Բանական մարդուց դեպի հնազանդ մարդ

Երբևէ լսե՞լ եք <<զոմբոարկղ>> բառը (վստահ եմ՝ ոչ) Խոսքը գնում է հեռուստացույցի մասին: Ոմանք չեն հավատում զոմիացմանը, մտածում են սթից բան է: Առաջինը, որ գալիս է մտքիդ դա ինչ-որ վուդուի կախարդանքներ են, որի օգնությամ մարդուն կերպարանափոխում են հնազանդ ռոբոտի թուրմերի միջոցով: Էլ չեմ խոսում կենդանի դիակների մասին ՝ ֆիլմերում: Հանեք այդ աղբը ձեր գլխից: Շատերն ուղակի գաղափար անգամ չունեն թե ինչ է զոմբիացումը ժամանակակից աշխարհում:

Զոմբիացման հիմնական նպատակն է ստեղծել հասարակություն՝ ծրագրավորված ինքնաոչնչացման: Այս ամենն արվում է որոշ անձանց շահի համար: Բայց դուք այդպես էլ չեք իմանա ովքեր են այդ անձիք: Նրանց պետք չէ հռչակ: Նրանք նախընտրում են իշխանությունը: Հնազանդ հասարակությունը մի ձև է թալանալեու մարդկանց, չխախտելով օրենքը: Բավական է մարդու մոտ գումար հայտնվի, և նրան անմիջապես առաջարկում են ծախսել այն:Մարդուն վստահեցնում են, որ նա ունի այս կամ այն բանի կարիքը: Իսկ երբ մարդն ավելի շատ գումար է աշխատում, նրան ասում են. <<Հիմա դու հարուստ ես, ժամանակն է նոր մակարդակ բարձրանալ>>: Իսկ հետո ասում են թե, պետք է քո դիրքին համապատասխան լինես: Ինչն էլ նշանակում է. <<Շատ փող ծախսիր>>: Պետք է լինել բարձրաճաշակ, մոդայիկ և համապատասխանել հասարակությանը, որի մեջ ես գտնվում:

Այդ է պատճառը, որ մարդը ստիպված է լինում ավելի ու ավելի շատ փող ծախսել, ինչն էլ ստիպում է իրեն ավելի ու ավելի ակտիվ հայթհայթել դրանք:Միայն թե հիմա նա ստիպված է անել դա ռիսկի դիմելով, օրենքը խախտելով: Հաճույքն ու ճոխությունը ձգում են: Լավին հեշտ ես սովորում: Դրա համար էլ շատ մարդիկ վատնում են ամեն ինչ, ինչ ունեն, չկարողանալով գոնե ինչ-որ կապիտալ կուտակել: Շատերը թմրանյութեր են օգտագործում, խաղատներ են գնում և այդպիսով վատ են ավարտում իրենց կյանքը: Կոնկրետ պատնեշ հարուստների և աղքատների միջև չկա: Դա շատ ցույցերի ահնգեցրեց: Դրա համար էլ մարդկանց այն ու ամենայնիվ թույլ են տալիս մի քիչ հարստանալ, բայց նրա համար, որ նրանց շուտ թալանեն:

Այսպես, ինչպե՞ս է աշխատում զոմբիացումը: Շատերը կարծում են, որ դրա համար օգտագործում են ինչ-որ ալիքներ կամ էլ տեխնոլոգիաներ: Ամեն ինչ իրականում ավելի հեշտ է: Դուք երբևէ մտածու՞մ եք այն մասին թե ինչու ենք մենք նույն գովազդը տեսնում մի քանի անգամ նույն օրվա մեջ: Ախր դա անգիրի մեթոդ է, այլ կերպ ասած <<զուբրիտի>>: Մենք ուղակի անկախ մեզնից հիշում ենք ինչ-որ բան բազմանգամյա կրկնության մեթոդով: Կանանց ասում են, որ նրանք պետք է համապատասխանեն ինչ-որ ստանդարտների: Ժամանակակից կինը պետք է լինի անկուշտ անբարոյական, որպեսզի իր կողակցից փող <<քերի>> , այնքան որքան հնարավոր է: Երեխա լույս աշխարհ բերելը և դաստիարակելը պարտադիր չէ: Տնային տնտեսուհի լինելը ևս: Ավելի լավ է գնել աման լվացող մեքենա, միկրոալիքային վառարան: Եվ հետո ավելի լավ է ռեստորանում ճաշել: Իսկ երեխաներրին տանել Մակդոնալդս:

Մեծ դեր է խաղում նորաձևությունը: Նրա փոփոխությունը թույլ է տալիս մարդկանց ավելի հաճախակի թալանել: Տղամարդկանց ասում են. <<Գնիր այս ածելին և այս զուգարանի ջուրը>> : Եվ միայն այդ ժամանակ դու կդառնաս իսկական տղամարդ: Իսկ եթե դու նորմալ մեքենա էլ չունես, ուրեմն մարդ չես: Իհարկե հարստության մեջ վատ բան չկա: Բայց հնազանդ հասարակության մրցավազքում, արտահայտվենք այսպես, կարելի է սայթաքել, ընկնել և վեր չկենալ: Սա խաղ է, որի կանոնները մենք չենք գրում: Մեզ կերակրում են հավերի պես ու հավելումներ ավելացնում սննդի մեջ: Իսկ հետո դեղեր ու միջոցներ են առաջարկում նիհարելու համար: Մեզ չեն բուժի միանգամից, մեզ բուժում են դանդաղ, մինչև մահ: Մենք ստիպված ենք գնել դեղորայք և ընդունել դրանք մինչև կյանքի վերջ, դա նշանակում է վճարել մինչև կյանքի վերջ: Իսկ ավելի լավ է լինում, երբ բժիշկը մի քանի պրեպառատ է նշանակում:

Ամենից վատ է, երբ փոխարինում ենք իրական մարդկային արժեքները՝ կեղծով: Մարդը սկսում է հպարտանալ նրանով, որ անյքան էլ խելացի չէ, որ սովոր է բռնություն կիրառել, որ բարդ բնավորություն ունի: Եվ այդպես շարունակ: Իսկ դա արդեն չի արվում ինչ-որ մեկի շահի համար, դա արդեն արվում է նրա համար, որ մարդիկ ոչնչացնեն մեկը մյուսին: Ինչքան քիչ է ժողովուրդը, այդքան շատ է թթվածինը:

Այս մեթոդների ցանկը կարելի է շարունակել, բայց ես դա չեմ անի: Մեկ հոդվածի շրջանակներում ամեն ինչ չես գրի: Թեման շատ լայն է: Միգուցե ոչ-ոքի համար ես բացահայտում չարեցի, բայց կան մարդիկ ովքեր չգիտեն անգամ սա: Չէ՞ որ զոմիացումն արդեն իր սև գործն արել է: Մենք չենք ուզում խելացի դառնալ: Քանի որ այնքան լավ է, երբ ուրիշն է քո փոխարեն մտածում: Մենք չենք կարող հրաժարվել հնազանդ հասարակություն լինելուց: Բայց մենք պարտավոր ենք պահպանել մեր մեջ որոշ մարդասիրական արժեքներ: Իսկ հնազանդ կամ պահանջկոտ լինելը պետք է գնա առաջինից երկրորդ պլան: Մենք չպետք է վերածվենք մսացու ճտերի, ինչպիսին մեզ հատուկ անձիք ուզում են տեսնել: Նրանք չեն զլացել և ավելի խելացի են դարձել, ահա թե ինչու են էվոլուցիոն շղթայի առաջատարները: Իսկ մենք ստիպված ենք լինելու մեռնել, եթե չգտնենք մեր մեջ ուժ ու ցանկություն խելացի լինելու: Մենք պետք է հոսանքին հակառակ լողանք և չանենք այն ինչ մեզ գովազդն է ասում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s