Ընթերցողական նախագիծ

Այս ընթացքում ես կարդացել եմ Շիրվանզադեի պատմվածքներից երկուսը, որոնք նախկինում չէի կարողացել կարդալ: Այդ պատմվածքներն են <<Եղբայրասպանը>> և <<Հայրն ու որդին>> :

<<Եղբայրասպանը>>

Սա պատմություն է երկու եղբայրների մասին՝ Արամի և Միսակի: Արամն ապրում է համեստ կյանքով, նա արհեստավոր էր: Իսկ Միսակը միայն գումար էր խնդրում Արամից մուրացկանի նման: Բնականաբար Արամի կնոջն այդ ամենը դուր չէր գալիս:

Մի խոսքով, այդքան էլ լավ չեմ հիշում թե ինչ կատարվեց հետո, բայց Միսկաը հայտվեց բանտում, Արամի նյարդերը տեղի տվեցին և պատահեց սա…


<<…Օրը կիրակի էր, Արամի արհեստավորներն ու աշակերտներն ազատ էին։ Առաջին սենյակը, ուր տարավ Արամը եղբորը, ներկայացնում էր կեսընդունարան և կեսարհեստանոց։ Նա քաշեց եղբորը մի մութ անկյուն և, սեղմելով նրան պատին, մի ձեռքով բռնեց նրա օձիքը և ասաց.— Այսօր դատի օր է, դու պետք է ինձ հաշիվ տաս։

Բաց թող օձիքս, բաց թող ասում եմ։ Դու գժվել ես։ Ինչի՞ մասին ես ինձանից հաշիվ պահանջում։ Մեր հայրը ժառանգություն չի թողել։— Թողել է, անիրավ, թողել է,— մռնչաց Արամը, ավելի սեղմելով նրան պատին,— մի մաքուր անուն։ Դու ապականել ես այն։ Հենց այս պահին պիտի հաշիվ տաս։ Եվ այսօր, անպատճառ այսօր։ Ասա այս րոպեին, ո՞ւր է իմ նախկին աշակերտը, այն խելոք, աշխատասեր Հակոբը, որ իր շրջանի պարծանքն էր, ո՞ւր է։

Բանտում։

Ինչո՞ւ, անիրավ, ասա ի՞նչ մեղքի համար։

Աստված գիտե, ես ինչ իմանամ, ես պրոկուրո՞ր եմ։

Դո՞ւ չգիտես։ Օ, օ, դու շատ բան գիտես։ Մատնիչ․․․

Տիրեց մի քանի վայրկյան լռություն։

Երկու եղբայր նայում էին միմյանց աչքերին, մեկը համարձակ դատավորի սոսկալի հայացքով, մյուսը ընկճված, բայց լիրբ և անպատկառ։

Մատնիչ,— կրկնեց Արամը,— խոստովանիր բոլորը, քանի որ լեզուդ բերանումդ է։ Սողուն, ես բոլորը ներել եմ քեզ, բոլորը, բայց այդ մեկը, օ, օ, ոչ, անկարելի է ներել։ Դու գերեզման հասցրիր մեր հորը քո խայտառակ կյանքով, ներեցի։ Դու ծեծով ու տանջանքով կնոջդ ստիպեցիր դավաճանել քեզ, ասացի այդ քո գործն է, մտար գողերի ու սրիկաների շրջանը, ես քեզ խղճացի։ Եվ միշտ օգնում էի։ Դու զրպարտել ես ինձ, իմ կնոջն անգամ, գոռալով այս ու այն տեղ, թե մենք զրկել ենք քեզ։ Ես համբերեցի։ Ես քո բոլոր խայտառակությունները տարել եմ համբերությամբ։ Բայց այդ մեկ ախտդ ես ներել չեմ կարող. իրավունք չունեմ ներելու, որովհետև թքում են երեսիս ամեն կողմից։ Ես երկար ժամանակ չէի հավատում տարածված լուրին։ Չէի ուզում հավատալ։ Անտանելի է, դառն։ Օ, օ, քանի անքուն գիշերներ եմ անցկացրել քո պատճառով։ Այժմ արդեն ապացուցված է, որ դու այն ես, ինչ-որ անվանում են քեզ։ Ես անհերքելի փաստեր ունեմ, ահա, այնտեղ, սեղանի մեջ։ Դու մոտ քառասուն մարդ ես․․․ Ասա, ինչո՞ւ համար, ո՞վ է քեզ ստիպում։

Համոզմունքս,— հազիվ կարողացավ արտասանել Միսակը։

Ուրեմն խոստովանո՞ւմ ես։ Միթե քեզ նման մի սողուն կարո՞ղ է համոզմունք ունենալ։ Լսիր,— շարունակեց Արամը, հազիվ շունչ քաշելով և եղբոր օձիքը բաց թողնելով,— ես պահանջում եմ քեզնից, ահա ինչ։ Ես կկանչեմ այստեղ բոլորին, որոնք խոսում են քո մասին։ Դու պետք է նրանց առջև խոստովանես, թե ով ես դու։ Դու մեղա կգաս ծնկաչոք և ահա դրանով ինքդ վերջ կտաս քո գարշելի կյանքին։

Վերջին խոսքերն արտասանելիս՝ նա սենյակի անկյունում դրած գրասեղանի արկղից հանեց մի ատրճանակ և դրեց սեղանի վրա։

— Հի, հի, հի,— ծիծաղեց Միսակը բարձրաձայն,— ինչ վախկոտ մարդ ես գտել։ Ես գիտեմ, որ իմ կյանքի դատավճիռը տրված է արդեն։ Բայց ես ոչ ոքից չեմ վախենում, լսո՞ւմ ես, ոչ ոքից․․․ Դիր իր տեղն ատրճանակդ և հանգիստ թող ինձ, ապա թե ոչ, գիտես, ես քեզ էլ․․․

Օհ, երանի միայն իմ վերաբերմամբ լինեիր ստոր և գազրելի։ Բայց դու քանի անմեղների ես տանջանքների ենթարկել։

Ասա, կկատարե՞ս իմ պահանջը, թե չէ։

Միսակը, նայելով նրան լկտի հայացքով, քայլերն ուղղեց դեպի դռները։

Մնաս բարով, դու քոնն արա, ես էլ իմը կանեմ։

Արամը կտրեց նրա ճանապարհը, նորից փակեց դռները և եղբորն այնպես հրեց դեպի սեղանը, որ նա, հինգ քայլ հետ գնալով, ընկավ գրասեղանի վրա։ Նրա մի ձեռքը դիպավ ատրճանակին։ Նա բնազդաբար խլեց զենքը, ուղղվեց։ Այդ րոպեին նրա քայքայված դեմքը սոսկալի էր։

Կռվենք, ուրեմն,— բղավեց նա ատրճանակը բարձրացնելով։

Այնտեղ, հակառակ անկյունում, փոքրիկ, կեղտոտ նստարանի վրա դրված էր մի մեծ և սուր դանակ, որպեսին գործ են ածում կազմարարները։

Արամը խլեց դանակը։

Նրա աչքերը մթնել էին, արյունը գլխովն էր գնում։ Նա ոչինչ չէր զգում և մտածում այլևս, բացի մի բանից, որ իր առջև կանգնած է մի վնասարար սողուն, որին պիտի ոչնչացնել։

Միսակն զգաց, որ դրությունը վտանգավոր է։ Եվ վճռեց պաշտպանվել։ Սակայն հազիվ նա մի շարժում էր արել, երբ զգաց իր կրծքի վրա պողպատի սառնությունը։ Լսվեց մի խուլ դղրդյուն, և նա ընկավ հատակի վրա։

Այդպես, ուրեմն դու հանաք չէիր անում,— արտասանեց մատնիչը, գալարվելով հատակի վրա,— ախ, ինչ վատ ձեռք ունես։

Արամն արյունոտ դանակը ձեռքին՝ մի քանի վայրկյան գազանային աչքերով դիտում էր արածը։ Նա զգաց, որ հարվածը մահացու է, դանակը ցցվել է ուղիղ եղբոր սրտի մեջ։ Գցեց դանակը մի կողմ և նստելով նստարանի վրա, աչքերը ձեռքերով ծածկեց։

Կանչիր այստեղ վկաներ։ Ես կասեմ, որ ինքս ինձ սպանեցի։ Եղբայրասպան։ Կանչիր։ Երեխաներ ունես։ Կանչիր, խեղճ ես․․․

Վիրավորվածն սկսեց խռխռալ և ձգվել։ Արամը ցնցվելով, ոտքի կանգնեց և մի քայլ մոտենալով եղբորը, բևեռվեց տեղն ու տեղը ու արտասվեց.

— Ինչ արի․․․ Եղբորս։— Միսակը մի վայրկյան աչքերը բաց արավ։

Ասա բոլորին, որ ես մարդկանց ատում էի, որովհետև ինձանից զզվում էին ամենքը։ Բայց ոչ մի կոպեկ չեմ վերցրել արածներիս համար։Եվ երեսը դարձնելով պատի կողմը, լռեց հավիտյան․․․>>

<<Հայրն ու որդին>>

Սիմոնը չքավոր էր և գիտեր, որ չքավորությունն ամոթալի բան չէ: Բայց գիտեր նաև, որ եթե մարդ չաշխատի նրա լուծը տանել պատվով, կարող է դառնալ ամոթալի :

Ահա այս խոսքերով էլ սկսվում է պատմվածքը: Պատմվածք աշխատասեր հոր մասին, ով աշխատում է քրտնաջան և ջանասիրաբար իր ընտանիքը սովից փրկելու համար, և տղայի, ով գերադասում է գնալ ավելի հեշտ ուղով, չթափելով անգամ մեկ կաթիլ քրտինք:

Սիմոնը գրաշար էր, ստիպված էր լինում կարդալ ամեն բան ինչ շարում էր: Քանի որ տպարանատերը նրան շատ գրագետ էր համարում, տալիս էր շարելու լուրջ գրքերն ու գրքույները: Քսանմեկ տարվա ընթացքում կարդալով այդ բոլոր <<լուրջ բաները>> նա շատ էր մտածել:

Որպես գրաշար նա շատ քիչ վարձատրություն էր ստանում և ընտանիքը պահում էր դժվարությամբ, սակայն անտրտունջ, թեև ծանր էր շաբաթական մի քանի տասնյակ ռուբլիներով վեց բերան կերակրել: Նա փիլիսոփա չէր, բայց գիտեր արհամարհել կյանքի դառնությունները:

Նրա չորս զավակներից ամենամեծը տասնհինգ տարեկան Վահանն էր՝ Ներսիսյան դպրոցի աշակերտ: Մնացածները 3,5 և 9 տարեկան աղջիկներ էին: Վաղ առավոտից մինչև ուշ երեկո նրա կինն աշխատում էր անընդհատ և հազիվ կարողանում էր քիչ թե շատ կարգ ու կանոն և մաքրություն պահպանել իր աղքատիկ տնտեսության մեջ: Իր բնույթով ու կենսական պահանջներով Շողիկը Սիմոնի հակապատկերն էր: Անիծում էր իր ճակատագիրը առավոտից մինչ երեկո և կծու խոսքերով հանդիմանում էր ամուսնուն նրա աղքատության համար: Նա քահանայի դուստր էր: Շարունակ կրկնում էր.

—Եթե հայրս իմանար, որ դու ինձ այսպես պետք է պահես, քեզ իր աղջկան կտա՞ր:

Մոռանում էր, որ տեր Մեսրովբը շատ լավ գիտեր գրաշարի նյութական վիճակը: Մոռանում էր նաև իր անհրապույր արտաքինի մասին, որ չէր կարող գրավել Սիմոնից մի աստիճան ավելի խստապահանջ մեկին:

Շուտով Վահանը գալիս է Շողիկի մոտ և ասում, որ գումար է հայթհայթել, որով կարող են ապրել: Գրեթե ամեն օր Վահանն իր մորը տալիս էր որոշակի գումար: Թե ինչպես և որտեղից էր վաստակում այդ փողերը՝ չէր ասում: Շողիկը մի քանի անգամ հետաքրքրվեց իմանալ և որոշ պատասպան չստանալով, լռեց:

Վահանն ասել էր.

—Եթե հայրիկին հայտնես, որ քեզ փող եմ տալիս, էլ մի կոպեկ չեմ տա:

Եվ Շողիկը չէր ասում:

Շուտով Սիմոնին հաճախակի սկսում են դպրոց կանչել և բողոքում են Վահանի վարքից, ապա մեղադրում են նրան գողության մեջ, սակայն Սիմոնը ժխտում էր ուսուցիչների մեղադարանքները, վասնզի չէր հավատում այդ ամենին:

Ապա ասացին , որ Վահանը խոստովանել է իր մի քանի հանցանքների մասին և վերադարձրել է ընդամենը մի փոքրիկ մասն իր գողացած իրերից:

Սիմոնը ստիպված եղավ պատասխանատվությունն իր վրա վերցնել և վճարել գողացված իրերի համար:

Մի օր Վահանը տուն եկավ ծեծված ու ջարդված, դեմքն արյունաշաղախ: Մոր համառ հարցերին նա, տատանվելով ու կակազելով պատասխանեց, թե տրամվայից է ընկել: Եվ երեք օր տանը մնաց պառկած: Տպարանում Սիմոնի ընկերներից մեկն ասաց նրան, որ ինքն տտեսել է, թե ինչպես ամբոխը հարձակվել ու ծեծել է Վահանին:

Բայց ինչու՝ չասաց։ Մի ուրիշ օր Վահանը տուն եկավ արբած և, գրպանից դուրս բերելով մի քանի հարյուրանոց թղթադրամներ, շպրտեց մորը․

— Վերցրու,— ասաց նա, այսօր գործերս լավ են գնացել և հաղթությունս տոնել եմ։

Շողիկի աչքերն ագահությունից պսպղացին։ Նա չհարցրեց անգամ, թե այդ ինչ գործեր են։

Ամիսներ անցան Սիմոնը լուռ էր ու մռայլ։ Բայց նրա անհանգիստ ուղեղը գործում էր գիշեր ցերեկ։ Հազար ու մի մտքեր, միմյանցից սոսկալի, գալիս ու անցնում էին նրա գլխով, և նա ավելի էր խորասուզվում իր մեջ։ Նա զգում էր, թե Վահանն ինչով է զբաղված ։ Նա սարսափում էր իր ենթադրաթյունից։

Գիշեր էր։ Որ ժամը՝ Սիմոնը չգիտեր։ Զգում էր, որ ուշ է։ Նա պառկած էր երկու փոքրիկ սենյակներից մեկում, առանձին։ Գիտեր, որ Վահանը տանը չէ և մտածում էր նրա մասին։ Մյուս սենյակից լսվում էր խորը քնած Շողիկի ու երեխաների շնչառությունը։ Ուրիշ ոչ մի ձայն, ոչ մի շշուկ։

Հանկարծ հարևան սենյակի դռները կամաց բացվեցին։ Սիմոնը զգաց, որ Վահանն է։

«Մայրիկ, մայրիկ» լսեց նա մի քանի անգամ որդու շշնջյունը։ Լսեց, որ մայր ու որդի զգույշ քայլերով դուրս եկան սենյակից։

Նա կամաց վեր կացավ և խարխափելով անցավ մյուս սենյակ, այնտեղից անցավ նախասենյակ, որի դիմաց խոհանոցն էր։ Նա կանգ առավ մթության մեջ։ Խոհանոցի դռները փակ էին, բայց այնտեղ լույս կար։ Սիմոնը մոտեցավ դռներին, զգուշությամբ նրանց մի փոքր բաժանեց իրարից ու տեսավ հետևյալ պատկերը։ Մայր ու որդի կանգնած էին դեմ դիմաց, երկուսն էլ տարօրինակ հուզված, երկուսն էլ գունատ։ Վահանը դուրս բերեց պիջակի գրպանից թղթադրամների մի մեծ կապոց և տալով մորը, շշնջաց.

― Դու այս փողերը թաքցրու մի ապահով տեղ, մնացյալը ոչինչ։ Ինձ բռնելը շատ էլ հեշտ չէ։

― Բայց գողությունը լավ բան չէ,― լսվեց Շողիկի ձայնը։

Միևնույն ժամանակ Սիմոնը նկատեց, թե ինչպես Շողիկի աչքերը փայլեցին թղթադրամների կապոցը տեսնելիս և ինչպես նա դողդոջուն ձեռքով վերցրեց կապոցը։

― Գողությունը լավ բան չէ, բայց հինգ հազար ռուբլին լավ բան է։ Թող հայրս ինչքան ուզում է իր ազնվությունը քարոզի, իսկ ես չեմ ուզում, որ դու կիսաքաղցած ապրես։ Թաքցրու։

Սիմոնը բաց արեց դռներն ու մտավ խոհանոց։

Շողիկը բարձրաձայն ճչաց։ Վահանը մի վայրկյան ցնցվեց՝ անտեսելով հոր կիսամերկ, նիհար ու բարձր կերպարանքը լամպի աղոտ լույսի ներքո։ Բայց իսկույն ևեթ կարողացավ հհավաքվել իր տարիքին ոչ հատուկ կամքի ուժով։

― Ավազակներ, այդ ինչ եք անում այստեղ,― գոռաց Սիմոնը, բռունցքները սեղմելով,― ես ձեր գլուխը կջարդեմ։

― Չես կարող,― ասաց Վահանը։

Սիմոնը նկատեց, որ նա մի ձեռը տարավ գրպանը։ Որդու այդ սպառնալի շարժումը սպառեց Սիմոնի համբերության վերջին կաթիլը։ Նրա ուղեղը պղտորեց։ Նայեց արյունալի աչքերով աջ ու ձախ։ Պատի դարակներից մեկի վրա դրած էր մի աղյուս, որի վրա Շողիկը դանակները ժանգից էր մաքրում։ Մի ակնթարթում Սիմոնը վերցրեց աղյուսը ու ուժգին թափով գցեց Վահանի վրա։ Հարվածը հասավ ուղիղ Վահանի ճակատին։ Եվ նա մի խուլ ճիչ արձակելով փռվեց գետնի վրա։ Որդու արյունը շառագեց մոր աչքերը։

― Այդ ի՞նչ արիր, գազան,― գոչեց Շողիկն ու ընկավ որդու վրա։

― Արի, ինչ որ պարտավոր էի անել։ Այժմ թող ինձ դատեն աստված և մարդիկ։

Եվ անմիջապես հագնվելով, վերցրեց Վահանի գողացած փողերը և գնաց ոստիկանատուն անձնատուր լինելու իբրև որդեսպան։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s