Ուս. տարին սկսեցինք Թռչկանից…

Առավոտյան քոլեջի դռներից ներս մտնելուն պես, հասակացա, որ այս ընթացքում մի քիչ սոցիոֆոբ եմ դարձել, բայց այս պատմությունը իմ մասին չէ, սա պատմություն է Թռչկան մեկնած արկածասեր թիմի մասին, ովքեր ունեցան լիքը-լիքը արկածներ…

Առավոտյան թիմը ճանապարհ ընկավ քոլեջի բակից: Ճանապարհին խաղեր, զրույցներ և երգեր… Ճանապարհը երկար էր, իսկ անտանելի շոգը՝ համառ:

Երկար ժամանակ մարդատար մեքենայով ուղևորվող թիմին սպասում էր նոր արկած՝ բեռնատարը:

Իսկական արկա՞ծ, ո՛չ իմ դեպքում: Մինչդեռ ոլորը զվարճանում էին, ես՝ վախից կառչել էի բեռնատարի պատերից ու <<անձայն բղավոցներով>> ծերանում էի…

Երբ նայում էի շուրջս <<ռելաքս>> ռեժիմի մեջ գտնվողների սքանչելի դեմքի արտահայտություններից բացի կայի ես… Ես նայում էի առաջ ու հետ, և վախենում նրանից թե ինչի միջով անցա վայրկյաններ առաջ և թե ինչ է ինձ սպասում հետո:

Ակներևաբար ինձ սպասվում էր հետաքրքիր ճանապարհ…

Անծանոթ արահետները մեզ բերեցին մի հիասքանչ և սառնորակ գետի մոտ… Գետի ջուրն իհարկե սառն էր, բայց ողջ հաճույքն այն անցնելու մեջ էր…

Ահա գետն անցնելուց հետո թիմը մի փոքր ընդմիջեց, ապա շարժվեց դեպի ջրվեժը:

Թիմը կամաց-կամաց հետ է վերադառնում դեպի տաղավար…

Ահա և տուն ենք վերադառնում թիմի հետ: Բայց մի պահ նկատեցինք, որ գնում ենք սխալ ճանապարհով, վարորդը որձեց հետ տանել մեքենան ու մի անիվը հայտնվեց փոսում: Մեքենան թեքվեց: Թիմն իջավ մեքենայից և վարորդը կարողացավ մեքենան փոսից դուրս բերել:

Ճանապարհն իրոք նման էր ամերիկյան բլուրներին, խոսքը բնականաբար ատրակցիոնի մասին է, բայց մերը մի քանի անգամ ավելի լավն էր… Միայն թե այս անգամ իրոք զվարճանում էի վախենալու փոխարեն:

Եվ այսպես, ճիչերն ու ադրենալինը մեզ ուղեկցեցին դեպի գյուղամեջ, որտեղից էլ գնացինք մոտակա գազալցակայան, իսկ այնտեղից էլ մեր միկրոավտոբուսը նստեցինք և բռնեցինք տունդարձի ճամփան:

Վստահաբար կարող եմ ասել, որ սա այն յուրահատուկ սետեմբերի 1-ն է, որին հաստատ չէի սպասում:

Կհանդիպենք…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s