Այս ուսումնական տարվա իմ առաջին եռօրյա ճամփորդությունը եղավ Արատեսում: Այս անգամ ես նոր մարդկանց հանդիպեցի. Գրիգոր պապին, ընկեր Մուշեղին և Հարությունին…
Օր առաջին
Մեր ճամփորդությունը սկսվեց քոլեջի բակից: Ես լսարանում նստած նկարոյմ էի, և նկատեցի, որ բոլորն արդեն ավտոբուսին էին մոտեցել:
Ինչևէ, կարևորը չուշացա:
Ճանապարհը հետաքրքիր էր: Ես այդ ընթացքում ծանոթացա հայկական երգարվեստի գլուխգործոցների հետ, չէնք մոռանում ռուսական էստրադայի գոհարների մասին…
Ճանապարհին կան առանք բոլորիս քաջ հայտնի Օրբելյանների իջևանատանը:
(Երկաաա՜ր ճանապարհ անց…)
Հասնելով Արատես հանդիպեցինք ընկեր Մուշեղին և Հարությունին: Տնակները մեր միջև բաժանելուց հետո, տեղավորվեցինք (հավաքեցինք-մաքրեցինք տնկաները) և իջանք խոհանոց:
Այնտեղ էլ մի լավ կարգի բերեցինք: Ճաշելուց հետո ամենքս մի բան գտանք անելու. մեկը գիրք էր կարդում, մեկը՝ նկարում, մյուսը կիթառ կամ էլ դաշնամուր էր նվագում… Ավելի շատ նկարում էինք իհարկե, քանզի տեսարանն ուղակի կատարյալ էր:
Երեկոյան հավաքվեցինք խարույկի մոտ: Զրուցեցինք, սրճէցինք-թեյեցինք, եգիպտացորեն խորովեցինք, խաղեր խաղացինք:
Դրանից հետո ևս մի քանի ժամ ցրվել, և առանձին-առանձին խմբերի բաժանված <<բզբզում էինք>> մինչև քնելու գնացինք:
Օր երկրորդ
Երկրորդ օրը հագեցած էր խնամքով, մաքրությամբ և աշխատանքով: Մենք զբաղվեցինք տարածքի մաքրությամբ, մասուր հավաքեցինք, ապա իջանք Արատեսի վանքը կարգի բերելու:
Դրանից հետո մենք ազատ էինք մինչ երեկո…
Երեկոյան ընկերներով հավաքվել էինք և մի հետաքրքիր խաղ էինք խաղուիմ, որը կոչվում էր <<Կրակվառիչ>>… Այդ գիշեր, սակայն, սովորականից շուտ քնեցինք, չէ՞ որ վաղը կարևոր օր էր…
Բայց ես մի գաղտնիք կբացեմ. իրականում մենք այդքան էլ շուտ չենք քնել: Աղջիկներով նստեցինք ու մի փոքր զրուցեցինք, ապա ես նրանց պատմեցի <<Կարմիր գլխարկի ճապոնական տարբերակը>> և այնուհետև մենք քնեցիք…
Օր երրորդ
Այս օր մեզ համար ոչ պակաս կարևոր էր, ուստիվաղ արթնացաք, հագնվեցինք և հրաժեշտի նախաճաշից հետո մի քանի լուսանկար արեցինք ու ասացինք. <<Բարով մնասԱրատես>> ու հանձնեցինք այն մյուս թիմին…
Ճանապարհին եղանք Եղեգիսի Զորաց եկեղեց-ում (Սուրբ Ստեփանոս), Նորավանքում և Հորբատեղի տաք գեյզերում…
Տուն վերադարձանք մինչև ժամը յոթը և ոտքս տան շեմից ներս դնելուն պես հասկացա, որ էլ չեն լինելու յուղաներկեր, ջրաներկեր, կիթառ, դաշնամուր, կատուներ ու շներ… չեն լինելու հավաքներ կրակի շուրջ և լիքը հետաքրքիր բաներ, լինելու եմ ես, իմ սենյակը և հույս, որ կլինի ձմեռային Արատես…