Թեմա 1
- Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝
Ի՞նչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:
Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժինն է: Այն ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրա ուսումնասիրության առարկան:
Մեզ շրջապատող բնության մեջ յուրաքանչյուր բան ուսումնասիրման առանձին առարկա է: Լանդշաֆտագիտության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ցանկացած բան բնության մեջ դիտում է միմյանց հետ սերտ կապված: Միայն մեկ դետալի փոփոխությունը կարող է փչացնել ամեն ինչ:
Որո՞նք են լանդշաֆտագիտության խնդիրները:
Լանդշաֆտագիտության խնդիրն է տեսնել երկիրը որպես մի ժամացույց, որի բոլոր պտուտակների աշխատանքը կախված է վերջինից: Այսինքն պետք է հետևել, որ բոլոր պտուտակները սարքին մնան:
Ի՞նչ է լանդշաֆտը:
Մեզ շրջապատող ամեն ինչ լանդշաֆտ է: Ջրերը, կլիման, ռելիեֆը և անգամ կենդանական աշխարը լանդշաֆտ է…