Բուխարեստի պայմանագիրը
1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Բուխարեստի պայմանագիրը։
Կնքվել է 1812 թվականին Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև:
2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։
Ախալքալաքի հանձնումը: Քանի որ Ախալքալաքի բնակչության մեծ մասը հայեր էին:
3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Թուրքիան։
Ակներևաբար՝ պետության սահմանների ընդարձակում:
4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։
Այն կետերի, որոնք կապված են Հայաստանի և հայերի հետ: Քանի որ չկա այնպիսի պայմնագիր, որտեղ ասում են <<հայ>> և հաշվի առնում հայերի իրավունքները և կարծիքը:
5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։
Ոչ: Քանի որ այդ պայմանագրի ոչ մի կետ ինձ <<ձեռք չի տալիս>>:
Գյուլիստանի պայմանագիրը
1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը։
Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև:
2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։
Հողերի փոխանակման կետերը: Ըստ այդ կետերի Ռուսաստանին էին անցնում Լոռի-Փամբակը, Ղազախ-Շամշադինը Շորագյալը, Զանգեզուրը և Արցախը:
3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Պարսկաստանը։
Ռուսաստանը ցանկանում էր իր տարածքները ընդարձակել, իսկ Պարսկաստանը ցանկանում էր վերջ տալ պատերազմին:
4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։
Տարածքաների փոխանակման:
5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։
Միայն կասեի, որ ձեռքերս լվանում եմ, և չեմ ցանկանում խառնվել տկարամիտ երկրների աննպատակ պատերազմին: