Հեռավար — առցնաց ուսուցում: Լանդշաֆտագիտություն 15.10-30.10

Թեմա 5

Ջերմոցային էֆեկտ: Օզոնի թաղանթ:

Համացանցից գտնել վավերագրական ֆիլմ Ջերմոցային էֆեկտի վերաբերյալ՝ դիտել և ներկայացնել բլոգում, կարողանալ ներկայացնել տեսադասի ժամանակ:

Վերջին տասնամյակների ընթացքում շրջակա միջավայրի հետ կապված քննարկման թեմա է դարձել ջերմոցային գազերի հարցը: Այդ գազերը ջերմոցային են կոչվում, քանի որ ջերմոցի նման մթնոլորտ են առաջացրել երկրագնդի շրջակայքում: Ջերմոցներում ներթափանցում է արևի լույսը, սակայն ապակեպատ շրջանակների պատճառով լույսը նորից ներթափանցվում է ներս: Այդպիսով ջերմոցի ներքին տարածքն ավելի տաք է լինում դրսից: Նման երևույթ է տեղի ունենում նաև երկրի մթնոլորտում: Երբ արևի ճառագայթները գետին են հասնում մի մասը կլանվում են և տաքացնում են գետինը: Երկիրը չափազանց սառն է արևից, ուստի ավելի երկարալիք ճառագայթներ է արտացոլում: Այդպիսով արևի ճառագաթները երկիր հասնելուց հետո, ավելի երկարալիք են տարածվում: Մյուս կողմից, երկրի մթնոլորտն ավելի հեշտ է կլանում երկարալիք ճառագայթումները: Այդպիսով մթնոլորտը կլանում է երկրից վերադարձված ալիքները, ինչը օդի տաքանալու պատճառ է դառնում:

Իհարկե այս երևույթն ինքնին վնասակար չէ: Նախքան բնության մեջ մարդկանց միջամտելը, երկրի մթնոլորտում էր մնում արևի ճառագայթումների մի մասը, այդպիսով երկիրը բավարար չափով տաքանում էր և ապրելու հնարավորություն էր ստեղծվում: Առանց ջերմոցային գազերի, երկիրը 15-30 աստիճան սառում էր: Սակայն մարդկանց գործողությությունների հետևանքով առաջացած ջերմոցային գազերն ավելացրին արևի ճառագայթումների կլանումը: Արդյունաբերական հեղափոխություն սկսվելով և հանածո վառելիքների օգտագործումն ավելանալով, փոխվեց երկրի մթնոլորտում գոյություն ունեցող գազերի խառնուրդը և ավելացավ արևի ճառագայթների կլանումը:

Թեմա 6

Բնության և հասարակության փոխհարաբերությունը: Լե Շատելյեի սկզբունքը:

Կարողանալ բացատրել որն է վերոհիշյալ սկզբունքը, ներկայացնել սկզբունքը բլոգում:

Երկրագնդի վրա բնակչության բուռն աճը, այլ կերպ՝ «ժողովրդական պայթյունը» խաղտում է բնության հավասարակշռությունը, այս երևույթն անվանում են հայտնի գիտնական Լե Շատելյեի անվամբ: Երկրագնդի բնակչության թիվը վերջին տարիների ընթացքում գրանցում է մեծ աճ, որն էլ վատ ազդեցություն է ունենում, թե՛ Երկրագնդի, թե՛ նրա բնության և շրջակա աշխարհի վրա: Բոլորն են ցանկանում գեղեցիկ, լավ կյանքով ապրել,: Այդ կյանքը կառուցելու համար կան բաներ, որոնք մարդը վերցնում է բնությունից: Դա է պատճառը, որ մարդը սկսեց կամաց-կամաց վերափոխել իրեն շրջապատող բնությունը: Ահա մարդ-բնություն հակացության համառոտ նկարագրությունը:

Մարդ-բնություն հակասությունը այնքան է սրվել, որ ձևավորվել է 2 հակադիր միտում՝
1. Պահպանել բնություը, նրա կենսաբազմազանությունը,
2. Վերափոխել բնությունը մարդու համար հարմար տարբերակով:

Քանի որ հոմո սապիենսը զարգանում է, նա իր զարգացման համար ամեն ինչ վերցնում է բնությունից: Բնությունը այսպիսի պայմաններում հնարավոր չէ պահպանել: Այստեղից հետևություն՝, որ <<բնության պահպանում>> և <<մարդու զարգացում>> բառակապակցությունները անգամ նույն նախադասության մեջ պետք չէ գործածել: Ահա թե ինչու ենք կործանվում, այստեղ հաստատ կա փաստ, որն ապացուցուցում է՝ չիպերից սարսափելի բան էլ կա:

Հետաքրքիր փաստ: Բացի հոմո սապիենսից կային մարդու մի քանի ուրիշ տեսակներ: Homo habilis (հմուտ մարդ), Homo erectus (ուղղաքայլ մարդ) և այլն, բայց ողջ է մնացել միայն բանական մարդը: Ոչ ոք չգիտի թե ի՞նչն է եղել իրական պատճառը մյուս տեսակների անհետացման, բայց իմ տեսակետն է՝, հոմո սապիենսն է ոչնչացրել մյուս տեսակները: Ամեն դեպքում, պետք է մտածել այս ուղությամբ, սա կարող է շատ մեծ կապ ունենալ Լե Շատելյեի և իր սկզբունքների հետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s